Posts

Showing posts from June, 2017

Համալսարանի գերին կամ բոմժի քրոնիկները մաս 2

Եթե ծանոթ եք իմ ամանորյա արկածներին ու մի քիչ էլ ինձ, երևի կհասկանաք, թե ինչի մասին է այս գրառումս: Իհարկե՛, իմ ու գերմանացի թշնամիներս, ասել է թե գերմանական դռների հրաշք համակարգին: Արդարության համար ասեմ, որ էս անգամ մեղքն իմը չէր, բայց ում պետքն է, եթե դա կրկին պատահել է: Բոմժի այս քրոնիկոնը սկսում է համալսարանի նկուղի լաբորատորիայում, երբ բոլորն արդեն գնացել էին և մնացել էր միայն Ռուբին՝ դեմ առ դեմ կանաչ լազերի և իր ոսպնյակային համակարգի հետ։ Քանի որ ես շատ եմ սիրում, երբ լրիվ մենակ եմ լաբորատորիայում, և հնարավոր է՝ նաև համալսարանում, ուրախ-երջանիկ աշխատում էի՝ Կորպիկլաանին միացրած, հետը երգել-պարելով։ Ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը երբ սովածացա։ Դրամապանակս վերցրի, գնացի ապարատներից մի սենդվիչ վերցնելու։ Եվ այստեղ, իհարկե պարզ է, թե ինչ եղավ. դուռը փակեցի և փակվեց՝ առանց դրսից բացելու հնարավորության։ Էս անգամ ես անջատված չէի, ուղղակի դուռը կողպվում է, երբ ներսից փականը պտտում ես, իսկ ես ոչինչ չէի պտտել։ Ինչևէ, ես ընկա պանիկայի մեջ, քանի որ լազերն ու կամերան միացրած