Posts

Showing posts from November, 2018

Երկնագույն տետր

Տարիներ առաջ, մի հեռու-հեռավոր քաղաքում ես աշխատում էի երկար անունով մի տեղում, որին ուղղակի Դաշինք էինք ասում։ Դաշինքից դուրս գալուց առաջ մի երկնագույն Յունիսեֆի տետր «թռցրի»։ Ու էսօր, երբ մի դուրսբերում անելու համար թուղթ էի փնտրում, երկնագույն տետրն առաջինն էր, որ ձեռքիս տակ ընկավ։ Մաքուր էջ եմ փնտրում, բայց փոխարենն ամեն էջի հետ մի հեռու, արդեն անէացող հիշողություն ա գալիս։  *** Պապայի հետ հյուրասենյակում նստած ենք։ Ինքը Նոր տարվան պակասող մթերքների ցանկն ա գրում։ *** Նոր Տարուն տեղափոխվել եմ մենակ մնալու՝ ծնողներիս հյուրերի անվերջ շարքին դիմանալուն անկարող։ Ամբողջ օրն անկողնում պառկած գիրք եմ կարդում․ «Վարդի անունը» մինչև չկարդացի, էդ օրն անկողնուց վեր չկացա։ *** Միթե՞ վերջին դդումն եմ ես, Վերջին դդումը քո գլխի Մահն է արդյոք, թե խաշը քեզ Պատել չքնաղ իմ Վարդանիզմ․․․ Ես, Մարիօն ու Վարդանը թափառում էինք Իսահակյանի արձանի հետևի այգում։ Ինչպես միշտ՝ անիմաստ, ջրիկ ու ծիծաղում էինք ձայններս գլուխներս գցած։ *** Էջերով բլոտի հաշիվներ են։ Տարբեր գույնի գրի

Տուն, որը չկա

Մեկ ամիս մնաց թեզս ավարտելուն։ Պաշտոնապես, ինչ-որ ախմախ բյուրոկրատական խնդիրների պատճառով դեռ չեմ էլ գրանցել, բայց դա կոկորդիս կանգնած լրիվ ուրիշ պատմություն է, որն էս անգամ չեմ պատմի։ Մեկ ամիս մնաց թեզս ավարտելուն, հետևաբար շուտով պիտի գնամ։ Ոչ ոք գնալ չի ստիպում, ուզեմ՝ աշխատանք կարող եմ գտնել ու մնալ, բայց ինչ-որ բան խանգարում է։ Էս երկիրն է խանգարում, էս կեղծավոր համակարգը, բայց ամենաշատը՝ ես ինքս եմ ինձ խանգարում։ Ամիսներ շարունակ կոմֆորտ զոնա եմ ստեղծել․ երևի ոչ մի տեղ ինձ էսքան տանը չեմ զգացել, բայց երևի էդ զգացողությունը չէր լինի, եթե չիմանայի որ գնալու եմ։ Էսօր ցնցուղ ընդունելիս ուժեղ գիտակցեցի, որ քիչ մնաց ու դրանից հետո տխրությունը հոսում ա մեջս, շուրջս։ Կթողնեմ Քաոսին՝ Գենդալֆի հետ․ իրանք իրար ունեն, կթողնեմ էն ուրիշ Ռուբիին, որ էստեղ դառա, որովհետև էս քաղաքից դուրս ինքը գոյություն չունի, կթողնեմ էվկալիպտի հոտն ու պատի պաստառները։ Նայում եմ շուրջս ու թվում ա, թե ամեն ինչն արդեն անցյալ ա․ տեսնես ինչի՞ միշտ ե՛ս եմ թողնողը։  Ինչ-որ տեղ էս ամենը հիշեցնում է, երբ մեր տա