Տուն, որը չկա

Մեկ ամիս մնաց թեզս ավարտելուն։ Պաշտոնապես, ինչ-որ ախմախ բյուրոկրատական խնդիրների պատճառով դեռ չեմ էլ գրանցել, բայց դա կոկորդիս կանգնած լրիվ ուրիշ պատմություն է, որն էս անգամ չեմ պատմի։
Մեկ ամիս մնաց թեզս ավարտելուն, հետևաբար շուտով պիտի գնամ։ Ոչ ոք գնալ չի ստիպում, ուզեմ՝ աշխատանք կարող եմ գտնել ու մնալ, բայց ինչ-որ բան խանգարում է։ Էս երկիրն է խանգարում, էս կեղծավոր համակարգը, բայց ամենաշատը՝ ես ինքս եմ ինձ խանգարում։ Ամիսներ շարունակ կոմֆորտ զոնա եմ ստեղծել․ երևի ոչ մի տեղ ինձ էսքան տանը չեմ զգացել, բայց երևի էդ զգացողությունը չէր լինի, եթե չիմանայի որ գնալու եմ։ Էսօր ցնցուղ ընդունելիս ուժեղ գիտակցեցի, որ քիչ մնաց ու դրանից հետո տխրությունը հոսում ա մեջս, շուրջս։
Կթողնեմ Քաոսին՝ Գենդալֆի հետ․ իրանք իրար ունեն, կթողնեմ էն ուրիշ Ռուբիին, որ էստեղ դառա, որովհետև էս քաղաքից դուրս ինքը գոյություն չունի, կթողնեմ էվկալիպտի հոտն ու պատի պաստառները։ Նայում եմ շուրջս ու թվում ա, թե ամեն ինչն արդեն անցյալ ա․ տեսնես ինչի՞ միշտ ե՛ս եմ թողնողը։ 

Ինչ-որ տեղ էս ամենը հիշեցնում է, երբ մեր տան խոհանոցում նստած կրթաթոշակիս մոտիվացիոն նամակն էի գրում․ անչափ մոտիվացիա ունեի, բայց միևնույն ժամանակ լացում էի։ Լացում էի, որ սենց բռնելու եմ թողեմ, բայց միևնույն ժամանակ ապագան էնքան հավես, էնքան պայծառ էր թվում։ Էդ հավեսությունը մարեց, ու հիմա, թեկուզ դեպրեսիային խորը թաղած, ես չեմ կարողանում գտնել ինձ, որը սահմանվում էր իմ մոտիվացիաներով ու նպատակներով։ 

Ես գնալու եմ, բայց ու՞ր։ Երևանում ես երբեք ինձ իմ տեղում չեմ զգացել, իսկ հիմա էնքան վաղուց այլևս չեմ ուզում Երևանի փողոցները չափչփել, մարդկանցից շատերն էնքան օտարացած են․ Երևանն իմը չի եղել, բայց հիմա ընդհանրապես ուրվական է դարձել։ 

Ես գնալու եմ ու պետք է որոշեմ ուր։ Որովհետև ես իմ հետաքրքրասիրությունն եմ․ երբ շուրջս ամեն ինչ նոր է, երբ ոչ ոքի չեմ ճանաչում, երբ մենակ եմ ու լայն բացված աչքերով ուսումնասիրում եմ շուրջս, ես երջանիկ եմ։ Ու էս դեպքում «որտեղը» նույնիսկ կարևոր չէ։ Ես ավելի կարևոր բան եմ կորցրել․ պլաններս ու մոտիվացիաներս։ 

Ու հիմա թվում ա՝ լիմբոյում եմ, փնտրում եմ չգիտեմ թե ինչ, չգիտեմ թե որտեղ, իսկ էն ինչ ունեցել եմ թողել ու թողելու եմ։ Տուն եմ ուզում, բայց ես տուն չունեմ, ու հուսով եմ՝ չեմ ունենա։

Comments

  1. Ռուբ, գրկում եմ քեզ։ Ու հաջողություն թեզդ ավարտելու գործընթացում։
    Եթե որոշես PhD անել, անպայման Դանիան հաշվի առ. ստեղ պայմանները շատ լավ են, համ էլ ես եմ ստեղ :D

    ReplyDelete
    Replies
    1. Գրկ, Բյուր ^_^
      PhD ուզում եմ, բայց մինչև էդ մտածում եմ մի երկու տարբեր տեղ internship՝ մինչև հստակ հասկանամ, թե PhD-ի համար ինչ թեմա եմ ուզում։

      Delete
    2. ահա, լավ ես մտածել :) քեզ հաջողություն էս սաղ հարցերում

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը