Posts

Showing posts from January, 2020

Ջահել վամպիրներ

Image
Մենք կանգնած էին կոտրված ու ժանգոտած հայելու առաջ ու մենք ամենասիրունն էինք։ Ես՝ մանուշակագույն մազերով, դու՝ կանաչ ու մենք աշխարհի ամենագունավորն էինք։ Մենք հավերժ երիտասարդ էինք, մենք ազատ էինք ու մենք երջանիկ։ Ինձ թվում էր՝ դեռահաս վամպիրներ էինք, որ կարող ենք վերացնել աշխարհը կամ վերանալ աշխարհը թողնելով։ Կոտրված հայելում մեր պատկերները չէին ծերանալու, չէին հեռանալու, չէին մոռացվելու։ Կոտրված հայելում մենք էինք՝ էնպիսին ինչպիսին կուզեինք լինել, էնպիսին, ինչպիսին գուցե կայինք։ Էնպիսին, ինչպիսին էլ չկանք... Ես ասում էի, որ չեմ սիրում իմ ծնունդները, քանի որ չեմ սիրում մեծանալ։ Դու ինձ ստիպեցիր սիրել ծնունդներս, որովհետև ես վերածնվեցի որպես ջահել վամպիր, ու մենք ջարդեցինք տարածության ու ժամանակի սահմանները։ Մենք վազում էին շրջաններով ու հասնում միշտ նույն կետին. այդ օրը մենք երջանիկ էինք ու այդ օրը զուգարան գնալու մասին էր։ Ես անընդհատ հայտնվում էի զուգարանի ճանապարհին ու միշտ մոռանում, թե ինչ էի ուզում անել։ Քաղում էի բոլոր լոլիկներն ու խաղողները, վազում թիթեռնիկների հե

Ճտիկով վինսթոն ու երազանքներ

Տաշիրից դուրս գալուց հետո սառցակալած մատներով ճտիկով Վինսթոնի տուփն եմ բացում ու տուփը մեկնում Միային։ Ինքն ուզում ա առաջին սիգարետը վերցնի, բայց կեսից ասում ա. - Գիտե՞ս, չէ՞, թե առաջին սիգարետի մասին ինչ են ասում։ - Միայն գիտեմ, որ ուրիշի վերջին սիգարետը չի կարելի վերցնել,- պատասխանում եմ։ - Պետք է առաջին սիգարետը վերցնելիս մոտեցնես բերանիդ, երազանք պահես ու ամենավերջինը դա ծխես։ Ես սնահավատ չեմ, բայց սենտիմենտալ մանրուքներով ինձ միշտ հույս եմ տալիս։ Սիգարետը մոտեցնում եմ շրթունքներիս ու դադար տալիս։ Երազանք, երազանք, ու՞ր ես երազանք։ Քարացած մատներով սեղմում եմ սիգարետ ու փորձում քարացած էմոցիաներիցս ապարդյուն ինչ-որ բան պեղել։  - Բայց չես կարող օրինակ աշխարհին խաղաղություն ուզել, կամ էլ՝ որ աշխարհում էլ սոված երեխաներ չլինեն,- Միայի քաղցր ձայնն ինձ սթափեցնում է։ Նայում եմ իր քյութագույն ժպիտին ու հասկանում, որ ուզում եմ գրկել ու համբուրել իրեն։ Բայց մարդկանց հետ չստացվող հարաբերություններս չեմ ուզում բարդել խեղճ սիգարետների վրա։ Ուզում եմ Միային ասել, որ դադարել եմ գլոբ

Լոխումն ու ուրախությունը

Բացվում ա լոխումի տոպրակն ու սպիտակ փոշին ծածկում ա ինձ։ - Լրիվ լոխումի փոշի եղա։ - Լոխումի փոշի չի, շաքարի փոշի ա։ Ծիծաղում ենք ու ես լոխումը լոխումի հետևից խցկում եմ բերանս։ Խեղդվում ենք, ծիծաղում ու թափ տալիս սպիտակ փոշին։ Ինչ-որ անհասկանալի կապ կա լիաթոք ծիծաղի ու ռախատ լոխումի մեջ, որ երբեք չի բացահայտվի։ - Մի բան ասեմ էլի երեխեք ջան,- մոտենում ա մի քանի քայլ հեռու կանգնած միջին տարիքի տղամարդը։ Փորձում եմ դեմքիս լրջագույն արտահայտությունն ընդունել, նայում ենք իրեն։ - Միշտ ուրախանում եմ, որ ձեր նման ուրախ մարդիկ կան աշխարհում։ Ուրախ մարդը այ սենց ա լինում։ Ես ու Ա-ն նայում ենք իրար, ու ծիծաղի հաջորդ նոպան ա բռնում։ Մենք` աշխարհի ամենաուրախ մարդիկ։ Եթե դեպրեսիան ու անձի զանազան խանգարումները աստվածներ ունենային, իրենք էլ հիստերիկ կծիծաղեին։ Ուրախությունը` ինչպես անհաս փառքի ճամփա մեր համար, երջանկությունը` ինչ-որ անկայուն էնտրոպիա, որ մի քանի վայրկյանից ավել չի տևում։ Մենք վաղուց չենք ծանոթ, բայց մեռնելուց ու անիմաստությունից ահագին հասցրել ենք խոսել։ Ծիծաղում եմ, աչ