Posts

Showing posts from July, 2023

Saudade

Հերթական անավարտ պատմությունից կոկորդում կծիկ ա ու էդպես էլ չեկած արցունքներ, որ կարող էին լցնել լճեր ու օվկիանոսներ։ Արցունքներս մի օր փչացան, զգացմունքներս էլ։ Ամեն ինչ փչացավ։ Կեղտաջրում սաղմոն փնտրող ձկնորսի պես ուզում եմ ինչ-որ բան գտնել` թղթին հանձնելու։ Հեռախոսի էկրանին։ Ստեղնաշարին։ Ինչևէ։ Բոլոր տեքստերը դառնում են գրելու մասին, իսկ գրել այդպես էլ չի լինում։ Ուզում եմ բառերի հետ անել էն, ինչ Դալին է անում նկարների հետ, ու Գաուդին` շենքերի։ Բառերն ուզում եմ ծալել, կոտրել ուղղություններն ու սահմանները, ունենալ միայն սուր անկյուններ ու չունենալ ուղիղ գծեր։ Բայց ես տուրիստ եմ գրականության մեջ, ոնց տուրիստ եմ Բարսելոնայում․ իմ արյան մեջ չի հոսում նեո-գոթիզմը, չնայած թե սուռեալություն պակաս չկա։ Ես առաջին անգամ եմ էս քաղաքում, բայց ես արդեն եղել եմ այստեղ։ Բոլոր քաղաքներն այլ քաղաքների գծային հավասարում են։ Կա մի 5 քաղաք ու դրանցով կարող ես կազմել ցանկացած քաղաք։ Ես եղել եմ բոլոր քաղաքներում, ու ես չեմ եղել ոչ մի տեղ։ Ոչնչից շունչս չեմ պահում, ու ոչինչ էլ չի բերում ինձ կյանք։ Իներցիա