Posts

Showing posts from October, 2021

անհավանականը անհնարը չի

     Էնքան սիրուն բան ա քեզ սիրելը, ուղղակի սիրուն։ Ասես սարերում, ձորերում ու անտառներում երկար մոլորված լինելուց հետո վերջապես գտած լինեմ տուն գնալու ճանապարհը։ Էն զգացողությունը, երբ վստահ ես, որ գիտես ճանապարհը, էլ չես խճճվելու, բայց մյուս կողմից էլ՝ դեռ չես հասել տուն։ Հնարավոր ա՝ էլի մոլորվեմ, հնարավոր ա՝ կորեմ նորից։ Բայց չեմ խնդրի ինձ դուրս հանել իմ սարքած լաբիրինթոսից։ Ես ճանապարհը գիտեմ, մնում է սպասես ինձ՝ օվկիանոսի մյուս կողմում:  Հարաբերականության տեսության դասախոսս առաջին կուրսում մտավ լսարան և մեր քննարկումը լսելով ասաց՝ անհավանական չի նշանակում անհնարին։ Անհավանական չի նշանակում անհնարին, լսու՞մ ես։ Ամեն օր ավելի է մոտենում այն օրը, որ կտեսնեմ քեզ:  Արդեն չեմ հիշում, թե ինչն էր իրական, և ինչն էր կատարվել քնի և արթուն լինելու միջև ընկած ժամանակում։ Էն ժամանակում, երբ արդեն անջատել եմ հեռախոսն ու քնել, բայց գլխումս դեռ ձայնդ ա ու պատկերդ։ Էն ժամանակում, երբ նորից եռաչափ ես, բայց դեռ իրական չես։ Նորից ուզում եմ լացել, բայց նորից չգիտեմ լացելու ձևը։ Չգիտեմ՝ ոնց ա նորից հնար

մահից հետո կյանք

Անցյալ տարի էս օրերին Սևանի ափին էի՝ փայտաշեն դոմիկում։ Տաք ջուր չկար, գիշերները շորերով, երկու վերմակով ծածկված դողում էի, իսկ ցերեկները՝ երբեմն դողում վախից ու անկարողությունից, երբ մարդկանցից որևէ մեկը առաջնագծից զանգ էր ստանում։ Մարինեն անընդհատ սպասում էր իր եղբորը։ Ամեն օր հերթով զանգում էինք նախարարություններ, հիվանդանոցներ, պետական մարմիններ․ չկար որևէ տեղեկություն։ Մարինեին խոստացա, որ հետը կգնամ եկեղեցի․ ցուրտ էր, չգնացինք։ Մարինեի եղբայրը չկա երևի։ Տիկին Անժելային հանդիպել էի առաջին օրվանից։ Փափուկ խոսքով ու նիստուկացով կին էր։ Պատերազմը նոր էր սկսել, չէի կարողանում որևէ բան ուտել։ Տիկին Անժելաս հրավիրեց իրենց դոմիկ, աշխարհի ամենահամով սուրճը հյուրասիրեց՝ - Գիտե՞ս, երբ մնացածը ոսկեղենն էին փախցնում, ես համեմունքներս վերցրեցի։ Էնքա՜ն լավ վասաբի եմ սարքում։ Մի օր կսարքեմ տիկին Անժելայի կծու կոֆեից։ Երևի։ Տիկին Անժելան ստիպելով մեզ կերակրեց, ու ասում էր, որ ցանկացած պահ միգուցե վերջինն ա։ Ու ամենածանր վիճակում էլ պիտի ապրել կարողանալ։ Պիտի ապրել կարողանալ։ Ծամում էի տիկին Անժե