Posts

Showing posts from May, 2018

Անկենդան ու պաշտպանված լինելու մասին

Օրերը ծնվում ու մեռնում են էլի. առավոտներում էներգիա ու մոտիվացիա կա, բայց օրվա վերջում թվում է, որ էլ կենդանի չեմ։ Բայց հաջորդ օրը սովորականի պես զարթնում եմ ու գնում համալսարան, որ գիշերվա հազարին նոր տուն գամ ու սկսի մեռնելու ցիկլը։ Բլոգս ղզիկ գրառումներով պղծել չեմ ուզում, միգուցե էս գրառումն էդպես էլ չհրապարակվի կամ արագ ջնջվի, բայց երբեմն ուղղակիորեն հրապարակային, անհոդաբաշխ խոսք ասելու կարիք է լինում։ Չեմ հիշում երբվանից բոլոր սոց.ցանցերում պրոֆիլներս ապակտիվացված են, տարատեսակ մեսինջերները՝ ջնջված։ Ինֆորմացիայի ու շփման բլոկադայում բլոգս հաճախ եմ հիշում, քանի որ հայերեն կարդալու ու գրելու պահանջս չբավարարված է մնում։ Սոց.ցանցերից ապակտիվանալը վիրտուալ տիրույթում մեռնելու պես մի բան է, ուղղակի վերակենդանանալու հնարավորությամբ։ Բայց երբ վիրտուալ անդրաշխարհում ես, քչերն են քեզ հիշում կամ գտնում, իսկ ովքեր հիշում են՝ յուրահատուկ ուրախություն է։ Բայց հակառակ սրան, իմ ապակտիվանալու պարբերական նոպաները ոչ թե վրաս ուշադրություն սևեռելու, այլ հոգեկան առողջությունս պահպանելու համար են։ Վ

Ազգայնականությունը թավիշի վրա

Քաղաքացիական պայմանագրի ու ընդհանրապես, «Ելք» դաշինքի նկատմամբ ի սկզբանե դրական եմ տրամադրված եղել՝ ունենալով թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու երևի հարկ չկա ասել, որ համարյա բոլոր արտասահմանաբնակ հայերի նման օրեր շարունակ գամված եմ եղել Ազատության ուղիղ եթերին: Ու հարկ չկա կրկնելու, որ սաստիկ ուրախ և ոգևորված էի/եմ հեղափոխությունից և  ՀՀ զարգացման ակնկալիքներից։ Վերջերս սակայն թե՛ մեր սիրելի վարչապետի, թե՛ թիմի մյուս անդամներից անընդհատ լսում ենք «հայրենադարձություն» բառը. քայլեր ուղղված հայրենադարձությանը, նպատակներ արտասահմանաբնակ հայերին հայրենիք վերադառնալու հետ կապված: Թեև ահագին երկար ժամանակ է մտածում էի, որ վերջնականում Հայաստանում եմ ուզում հաստատվել, իսկ Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն ինձ ու շատերին գերդրական տրամադրվածություն տվեց, միևնույն է, ամեն անգամ հայրենադարձություն բառը լսելիս ասես գլխիս եռացրած ջուր լցնեն: Ոչ ոք չի ժխտում, որ Հայաստանն ունի դեմոգրաֆիկ խնդիրներ, ոչ ոք չի ժխտում, որ շատերն ահագին ցավով են թողել Հայաստանն ու հեռացել, բ