Posts

Showing posts from 2021

Սուրճ ու սուիցիդ

Image
Ժամը 15։00 արդեն էնքան մութ ա, որ ուզում ես ադյալները քաշել գլխիդ ու էլ երբեք դրանց տակից դուրս չգալ։ Առավոտյան գործի գնալուց արդեն մութ ա, ճաշելուց մութը կրկին ընկնում ա, ու միակ հույսը՝ կոֆեն ա, որ արդեն երակներովդ ա հոսում։ - Հիմա հասկանում եմ, թե ինչի ա Նորդիկ երկրներում սուրճի օգտագործումն էդքան շատ,- սուրճի ապարատի հերթում ասում եմ Բենին՝ պատուհանից դուրս նայելով։ - Ու ինքնասպանությունների քանակը,- կիսակատակ ասում ա Բենը։ Ու ինքնասպանությունները․․․ Ուզում եմ ասել՝ չէ, Բեն, ես ամառներն ավելի շատ եմ ուզում մեռնել, որովհետև գույները, արևը ու ուրախ մարդիկ ազդում են։ Բայց ոչինչ չեմ ասում․ կամաց-կամաց սովորում եմ դեպրեսիայի ու պատերազմների թեմաներով բերանս փակ պահել։ Էնքան չեմ խոսել, որ արդեն ինձ թվում ա, որ մեկ տարի առաջվա կյանքը երազում եմ տեսել։ Ես արև չեմ սիրում, բայց երազումս սկսել եմ արև տեսնել։ Մեկ-մեկ զարթնում եմ ու հիշում կապույտ երկնքի մասին։ Ու աչքերդ չես հասցնում թարթել, երբ դրսում եղանակը «աշուն է, անձրև, ստվերներն անձև» եղանակից ձևափոխվում ա «հողմը մեգով երկինք առնում, գա

անհավանականը անհնարը չի

     Էնքան սիրուն բան ա քեզ սիրելը, ուղղակի սիրուն։ Ասես սարերում, ձորերում ու անտառներում երկար մոլորված լինելուց հետո վերջապես գտած լինեմ տուն գնալու ճանապարհը։ Էն զգացողությունը, երբ վստահ ես, որ գիտես ճանապարհը, էլ չես խճճվելու, բայց մյուս կողմից էլ՝ դեռ չես հասել տուն։ Հնարավոր ա՝ էլի մոլորվեմ, հնարավոր ա՝ կորեմ նորից։ Բայց չեմ խնդրի ինձ դուրս հանել իմ սարքած լաբիրինթոսից։ Ես ճանապարհը գիտեմ, մնում է սպասես ինձ՝ օվկիանոսի մյուս կողմում:  Հարաբերականության տեսության դասախոսս առաջին կուրսում մտավ լսարան և մեր քննարկումը լսելով ասաց՝ անհավանական չի նշանակում անհնարին։ Անհավանական չի նշանակում անհնարին, լսու՞մ ես։ Ամեն օր ավելի է մոտենում այն օրը, որ կտեսնեմ քեզ:  Արդեն չեմ հիշում, թե ինչն էր իրական, և ինչն էր կատարվել քնի և արթուն լինելու միջև ընկած ժամանակում։ Էն ժամանակում, երբ արդեն անջատել եմ հեռախոսն ու քնել, բայց գլխումս դեռ ձայնդ ա ու պատկերդ։ Էն ժամանակում, երբ նորից եռաչափ ես, բայց դեռ իրական չես։ Նորից ուզում եմ լացել, բայց նորից չգիտեմ լացելու ձևը։ Չգիտեմ՝ ոնց ա նորից հնար

մահից հետո կյանք

Անցյալ տարի էս օրերին Սևանի ափին էի՝ փայտաշեն դոմիկում։ Տաք ջուր չկար, գիշերները շորերով, երկու վերմակով ծածկված դողում էի, իսկ ցերեկները՝ երբեմն դողում վախից ու անկարողությունից, երբ մարդկանցից որևէ մեկը առաջնագծից զանգ էր ստանում։ Մարինեն անընդհատ սպասում էր իր եղբորը։ Ամեն օր հերթով զանգում էինք նախարարություններ, հիվանդանոցներ, պետական մարմիններ․ չկար որևէ տեղեկություն։ Մարինեին խոստացա, որ հետը կգնամ եկեղեցի․ ցուրտ էր, չգնացինք։ Մարինեի եղբայրը չկա երևի։ Տիկին Անժելային հանդիպել էի առաջին օրվանից։ Փափուկ խոսքով ու նիստուկացով կին էր։ Պատերազմը նոր էր սկսել, չէի կարողանում որևէ բան ուտել։ Տիկին Անժելաս հրավիրեց իրենց դոմիկ, աշխարհի ամենահամով սուրճը հյուրասիրեց՝ - Գիտե՞ս, երբ մնացածը ոսկեղենն էին փախցնում, ես համեմունքներս վերցրեցի։ Էնքա՜ն լավ վասաբի եմ սարքում։ Մի օր կսարքեմ տիկին Անժելայի կծու կոֆեից։ Երևի։ Տիկին Անժելան ստիպելով մեզ կերակրեց, ու ասում էր, որ ցանկացած պահ միգուցե վերջինն ա։ Ու ամենածանր վիճակում էլ պիտի ապրել կարողանալ։ Պիտի ապրել կարողանալ։ Ծամում էի տիկին Անժե

ցավի պահպանման օրենք

Ինձ թվում էր՝ չափից դուրս աշխատելը coping mechanism ա, բայց գնալով ավելի եմ համոզվում, որ ընդամենն ինքնավնասման միջոց ա։ Ի՞նչ տարբերություն կտրել քեզ, թե՞ էնքան գործ ունենալ, որ ուղեղդ ուղղակիորեն չկարողանա մի թեմայից մյուսին թռնել։ Ի՞նչ մակերևութային լարվածության ուժեր կան, ո՞նց լուծել դեԲուրի ալգորիթմը, ո՞նց եմ ուսանողներիս օսցիլոսկոպը բացատրելու, հաստա՞տ Անակոնդան տեղադրել եմ։ Եվ ամենավերջում՝ ինչու են էս նանոխողովակներն էսքան տարօրինակ... Ես դեռ նյութ պիտի գրեի, բա էն բութքեմփի հարցերը։  Գլուխս պտտվում էր նույնիսկ մինչև Քրիստիանիա մտնելը։ Ամեն ինչ շատ է, չափից դուրս շատ։ Ուղեղս հրաժարական ա տալիս, բայց տեսանք թե ինչ եղավ վերջին արձակուրդի ժամանակ։ Ինձ հանգիստ չի կարելի, ինձ չափից շատ աշխատել չի կարելի։ Քրիստիանիան սիրուն էր, հետո դառնում ա սարսափելի։ Մի երկու տարի առաջ մենակ Քաոսի ներկայությունը կհանգստացներ, բայց էս մի քանի օրը մտածում էի՝ ի՞նչն էր ինձ իրա հետ կապում։ Մտքերս բարձր են, ուզում եմ հերթական անգամ փախնել ինձանից, աշխարհից։ Մեկ-մեկ քանդվում ա էն պատրանքը, որ արածներումս

հավերժական ձմեռ

Հյուսիսում անընդհատ արևից են խոսում։ Հյուսիսում անընդհատ արևին են սպասում։ Արևոտ օրերին բոլորը դրսում են, ասես էդ մի քանի ժամում կարողանալու են ամբողջ տարվա վիտամին Դ-ի պաշարը կուտակել։ - Արի դրսում սրճենք, վերջին արևն է, հետո ամիսներով չես տեսնի,- ասում է կոլեգաս։ - Ես չեմ սիրում արև,- ասում եմ հերթական անգամ ու էլ չեմ լսում պատասխանը, որովհետև ստանդարտ տեքստեր են ձմեռվա մասին։ Ժամանակին ուզում էի Արկտիկայում ապրել, որտեղ ձմռանը հավերժական գիշեր է։ Հիմա ընդամենն ամեն անցնող օրվա հետ նայում եմ մայրամուտին ու մտածում, որ մի քիչ էլ մոտեցանք ձմռանը։  Ձմռանը կտեսնեմ քեզ։ Երևի կտեսնեմ։ Ձմռանը կտանեմ քեզ այնտեղ, ուր արևն ընդամենը երկու ժամով գալիս ու արագ հեռանում է։ Ուզում եմ լինես դու՝ Լապլանդիայի հեռավոր խրճիթում, լինեն բևեռափայլի լույսերն ու նորից կարողանամ դիպչել քեզ։ Չնայած՝ Լապլանդիան, խրճիթը ու նույնիսկ բևեռափայլերն էական չեն, կլինի՞ նորից տեսնեմ քեզ։ Ես քեզ կպատմեմ արեգակնային քամիներից ու անհանգիստ ատոմներից։ Նանոխողովակների մասին չես մոռացել, գիտեմ։ դու կխոսես ապատեղեկատվություննե

Տուն-տեղ

Միգուցե դու ձյան փաթիլ ես, այլ ոչ թե ձյունե թագուհի։ Տուն ասվածը գոյություն չունեցող աբստրակցիա ա, որը միշտ էն տեղում ա, որտեղ դու չես։ Վիկինգստանում տունը Երևանում մի տեղ ա, իսկ Երևանում` տունը Ալաբամայի էն սենյակն էր, Ուլմի հանրակացարանը, Լունդի տունիկն ու նույնիսկ փողոցները։ Երևանում ամեն քայլին հետևում են տասնյակ աչքեր։ Ամեն արարքը գնահատվում ա նույն տասնյակ ժուրիի կողմից։ Ամեն գործողության համար պիտի հաշվարկներ անել։ Ապահով ա, ապահով չի։ Ապահով չի։ Կոմֆորտ չի։ Տուն չի, չի լինելու, նույնիսկ եթե էդպես ա թվում։  Ես գիտեի, որ ապատիան իրական չէր։ Երևանում էմոցիաների ու զգացողությունների շատությունը սպանում ա։ Էս քաղաքը դանդաղ սպանում ա, ոնց ասում էր պրոսպեկտի էն գետնանցումը։ Նույնիսկ եթե սեփական խնդիրները չկան, ուրիշ մարդկանց խնդիրները գալիս են, հոսում են ու դառնում հեղեղ։ Չգիտեմ` լավ ա զգալը, թե չէ։ Ինչ-որ տեղում, ժամանակի ինչ-որ պահի կային մարդիկ, ում կողքը արթնանալուց հետո ինքդ քեզ չէիր հարցնում թե ինչու։ Երբ դեռ լինում էր զգալ, երբ ամեն ինչ մեկ չէր, երբ ձյան փաթիլից դեռ չէիր դարձել

փշեր ու հրեշներ

Շվեդական բլեք մետալը ոնց որ մութ անտառ լինի, ուր հայտնվում ես հանկարծակի, երբ զգում ես որ մարմնիդ բութ սղոց են դեմ տվել ու բոլոր հրեշներդ հետդ են, կողքիդ կանգնած։ Մանիայից դեպրեսիա ընկնելն ամեն անգամ հասկացվում ա երբ երաժշտություն հևիից բլեքի է փոխվում, ու քեզ գցում ես մահճակալի վրա՝ երազելով, որ էդ ընկածդ տեղում ուղղահայաց թուր դրած լիներ։ Ամեն անգամ երբ բողոքում ես, որ ձանձրալի է, զարմանում, որ կարող ես ուրախ լինել ու թեթև, հրեշը մահճակալի տակ սպասում ա կամ ծառի ետևում։ Տ.-ն ասում ա, որ արժանի եմ, որ իմ սիրտը կոտրեն ու պարկապզուկի հնչյունների ներքո վրան քոչարի պարեն։ Ծիծաղալու ա, ասում եմ, որովհետև կոտրել են արդեն, էլ ու՞ր։ Մ.-ն ասում ա, որ ձև եմ տալիս, որ սառն եմ ու չոր, ու իրականում ես էլ եմ հախճապակյա ու վախենում եմ, որ կցավացնեն ինձ։ Դժվար ա բացատրել, որ էստեղ սխալ չկա, հազիվ եմ ընդունել, որ կոնֆլիկտի առկայությունը դեռ կոնֆլիկտ չի, երկու տարբեր ծայրահեղությունների հետ գոյատևել լինում ա ու որ ոչինչ երբևէ չի փոխվելու։  Յ.-ին վաղուց չէի տեսել, չէի էլ կարծում որ կտեսնեի։ Ինքն էն մարդ

ողջ մնացողի սինդրոմ

Գարունն ավարտվում ա, թափվում են ծաղիկների թերթերը և վարդագույն ներկը՝ մազերիս վրայից։ Գարունը գնում ա, իսկ ես էդպես էլ չեմ կարողանում զգացմունքներ ունենալ որևէ մեկի նկատմամբ։  Լունդի համեմատ Մալմոն ոնց որ Նյու-Յորքը լինի. ընդամենը 15 րոպեի ճանապարհ ա, բայց Մալմոյում ոնց որ կյանքը եռա։ Տարբեր տեսակի, գույնի, հագուկապի մարդիկ են։ Ասում են՝ Մալմոն ամենավտանգավոր տեղն ա Շվեդիայում, բայց սպիտակների հորինած հերթական հեքիաթներից ա՝ իրենց ռասիզմն արդարացնելու։ Դեյթի ժամանակ լոքշից մեռնում եմ. տեսնես ինչու՞ այլ լեզվում չկա լոքշ բառը։ Ոնց եմ հոգնել ամեեեեեեեեեե՜ն անգամ իմ ռիսըրչը բացատրելուց, հետո պատմելուց թե Հայաստանն ինչ թռչուն ա, լսելուց թե ով ա իրանց իմացած երկրորդ հայը, դե ամենավերջում էլ ստիպելուց, որ ընդունեն իրանց պրիվիլեգիան։ Քիչ ա մնում արդեն վիդեոդաս սարքեմ, ուղարկեմ նայեն, որ հետո նու՜յն հարցաշարով, նու՜յն բաները չխոսամ։ Լոքշից թռնում եմ, գալիս Լունդ ու քցվում Սամի մոտ՝ բուրգեր առնելու։ Խմած-ուռած թինեյջեռների մի հատ մեծ խումբ հերթում ինձանից առաջ ա։ Դիմացս կանգնած երեխեն ինչ-որ բան

ուզում եմ

 Վաղուց անասուն ցուցակներ չեմ կազմել, բայց քանի որ վերջերս ուղեղս ինձ հանգիստ չի տալիս, կգրեմ իրա ուզածների ցուցակը։ որ ամիսներ հետո նայեմ ու տվայտվեմ, որ գրածից ոչ մի բանն էլ չեմ արել, կամ գոնե ամաչեմ էլի։ Ուրեմնս, քանի որ աշխարհի խաղաղությունը իմ ձեռքում չի, սեփական կյանքի վերաբերյալ ցանկությունները կներկայացնենք ստորև։ Լինել Light Microscopy Image Processing-ի լավագույն մասնագետներից մեկը ամբողջ աշխարհի կտրվածքով։ Շատ-շատ լավ python ու Machine Learning սովորել Գրել գիրք։ Կա՛մ էն տառապյալ հեքիաթը, կա՛մ ֆենտզի ու սայ-ֆայ պատմվածքների ժողովածու։ Սկսել ֆիգուռկաներ տպել ու նկարազարդել։ Կամ գոնե նկարազարդել։ Ունենալ իմ խաղացած ամենասիրելի կերպարիկին՝ Բուբաստիսին գոոոնե։ Արդուինոյով սարքել գոնե Stranger Things-ի լույսիկները։ Գնալ Martial Arts-ի։ Ունենալ գոնե նենց մակարդակ, որ կարանալ տփել միջին վիճակագրական հայ քյարթի՝ եթե ռեպլիկ անի։ Սովորել կա՛մ թուր գործածել, կա՛մ նետ-աղեղ։ Nerd paradise Սովորել էլեկտրական կիթառ։ Գրել բլեք մետալ երգ։ Լավ, ես անտաղանդ եմ։ Գրել նեթվըրք, որ կգրի բլեք մետալ

բինար համակարգ

Շատ հոգնած ժամանակ ուղեղս էն տիպի հաճախության վրա ա աշխատում, որ ոչ հաշիշ, ոչ բալասան չեն կարող էդ վիճակին հասցնել։ էլի աշխարհին նայում էի Ֆուրիեի դոմեյնում, բայց արդեն կոկորդիս է հասել Ֆուրիեն։ Պաշտոնապես այսօր հայտնեցի, որ թողնում եմ Ֆուրեին և անցնում արհեստական բանականությանը։ Ոչինչ, թող էս մի բանով էլ լինեմ ֆեշն։ Զարմանալի բան ա այս ուղեղը։ Երկակի մոդ ունի. կամ ընդունակ չի յութուբում դեբիլ վիդեոներ կամ առաստաղին նայելուց բացի այլ բաներ անել, կամ միաժամանակ հազարումի մտքեր են պտտվում։ Էն հաճախության ու փուլի հարցը լուծեցի, հա՞։ Կրծքերը, ի՞նչ են կրծքերը, ինչու՞ են կրծքերը։ Եթե էլֆերը էդքան էլիտիստ են, ինչի՞ ենք բոլոր քրաշված էլֆերին։ Ահագին ժամանակ ա դիսֆորիան կրծում ա։ Էլի պարբերաբար կրկնվող պրոցես, ոնց որ դեպրեսիաս։ Միգուցե մի հատ աղյուսակ սարքեմ, ամեն օր գրեմ տրամադրություն, գենդերային ինքնություն, կողմնորոշում, աշխատունակություն, հետո ալգորիթմ վարժեցնեմ թրիգերները գտնի ու ինձ ասի, թե երբ ոնց եմ զգալու, ում եմ հավանելու, ինչ եմ լինելու։ Պահանջում եմ ապահարզան, բայց չեմ կարող։ Մինչ

ֆալաֆել ու դատարկություն

Առաջին հանդիպումից հետո Ռ.-ն ասում ա, որ ինքն աղջիկ է, անունն էլ՝ Եվա։ Երրորդ հանդիպմանը զգում եմ, որ նույնիսկ եթե ինձ ոչինչ ասած չլիներ, կհասկանայի, որ աղջիկ ա։ Ո՞նց առաջին հանդիպման ժամանակ չէի հասկացել։ Եվան հարցնում ա, ո՞նց կլինի հայերեն you are gorgeous. Մի քիչ խմած եմ, երկար մտածում եմ, մտածում ու ասում՝ «դու շատ սիրուն ես»։ Եվան անընդհատ կրկնում ա՝ դու շատ սիրուն ես, դու շատ սիրուն ես, շատ սիրուն ես։ Ես թեքում եմ գլուխս ու ասում, որ պետք ա գնամ տուն։ Եվիից առաջ էլ Գ.-ն էր ասում՝ դու շատ սիրուն ես, դու շատ խելացի ես, դու շատ... Ու ես էլի որոշեցի, որ պետք ա գնալ։ Ինչու՞ չես կարողանում կոմպլիմենտներ ընդունել, ասում էր Գ-ն։ Ինչու՞ ես նենց նայում, ոնց որ քեզ հեր եմ քրֆել։ Չգիտեմ։ Գ.-ից առաջ նույնն էին ասում x-ը, y-ը, z-ը ու մի շարք փոփոխականներ։ Չգիտեմ։ Բայց ես պիտի տուն գնամ։ Խմած եմ, բայց էնքան, որ մտքերս նորմալ էին, քայլերս էլ։ Բայց նաև էնքան, որ թքած ունեմ, որ ֆալաֆել ուտելուց սոուսը բերանիս վրայով ծորում է, հասնում վզիս։ Էնքան, որ ռիսկ եմ անում սկուտեռ քշել, բայց նաև գիտեմ, որ գ

առանց

ռու, պետք չի զարմանալ որ սկսել ես սուրճը խմել առանց շաքարի, երբ արդեն կարողանում ես ապրել առանց քո ամենասիրելի մարդկանց։  ու միշտ էլ կարողացել ես. ֆիզիկական հեռավորությունը հրաշքներ ա գործում։ երբեմն թվում ա, որ ցավն անցել ա։ որ ամեն ինչ լավ ա։ բայց հերթական անգամ ու հաստատ ոչ վերջին, մենակ ես էս շրջապտույտում։ իլյուզիաները մոտս ստացվում են, բայց արյան մեջ ալկոհոլի քանակի աճին զուգընթաց զգում ես, թե ինչքան մենակ ես։ ու ոչ մեկ չի գրելու «գա՞մ քո համար չայ սարքեմ», որովհետև սիրուն ա հոգատարությունը, բայց սպառված են ցավիս լիմիտները։ ինձ հերիք էր նախորդ գիշերը։ մի քանի ամիս ահավոր դաշտան չէի ունեցել, բայց էս անգամ ամենահավորներից էր. կիսաքնած էի, երազումս գերի էի ընկել ահաբեկիչներին ու զգում էի կոնքիս շրջանում դանակի ամեն հարվածը, արյան հոտը։ աղոթում, որ սատանան գար, հոգիս ծախեի ու փրկվեի։  ինչի՞ պիտի կյանքը սենց դիլեմա լինի։ մարդիկ կան՝ իրանք ուղղակի երջանիկ են։ ես երևի իմ մաքսիմումին հասել եմ։ գիտության նկատմամբ մոնոգամ եմ ու չեմ վախենում, որ ինձ կթողնի, դրա համար էլ չեմ փչացնում ամեն ին

Ավելի արագ, ավելի բարձր

Մատներս չեն հասցնում մտքերիս հետևից, տառերն էլ՝ մատներիս։ Տասնյակ ալգորիթմներ են մտնում ուղեղս՝ իրար հերթ չտալով, իրար սպանելով, կռիվ են անում ուշադրությանս համար։ Սիրում եմ բարձունքը, չէ պաշտում եմ էս վիճակը։ Գիտեմ գլխիս գալիքը՝ ամեն մանիա ունի իրա դեպրեսը, բայց մտքերում խեղդվում եմ։ Շատ վաղուց չէի ուզել գրել, հիմա դրա մտքերն էլ են եկել ու կռիվ են անում էն ալգորիթմների հետ։ Ես կո՞դ գրեմ, թե՞ պատմվածք։ Պետք ա մորթել հրեշներիս ու գոնե էս մեկը անգլերեն գրել, որովհետև ոգեշնչումը էն պուպուշ փիլիսոփայից էր, ո՞նց կլինի, որ նա չկարդա։ Չնայած մեկը չէ, շատ տարբեր ժամանակներից կուտակված մտքեր են, որ ուզում են դուրս գալ, իսկ ես գրելուց էնքան հետ եմ վարժվել։ Միգուցե պետք ա պրեզենտացիաս սկսե՞մ։ Չկա վախ, չկա անհանգստություն, ոգևորված եմ։ Առաջին ուսանողներս են՝ փայլուն-փայլուն աչքերով առաջին կուրսեցիներ, մինիմալ գիտելիքով մաքսիմալ մոտիվացիայով։ Արագ-արագ պատասխանում եմ մոռացված չաթերին, որովհետև ուղեղս ամեն ինչ ուզում ա, ամեն ինչ։ Օտարացում-մոռացում-օտարացում... Առաջ էնքան ծանր էի տանում, բայց հիմա գ

Ջին ու ուրիշ ջին

- Գնամ ջին-տոնիկ վերցնեմ։ Դու բան կուզե՞ս։ - Բայց որոշել էինք չէ՝ էս անգամ իմ հաշվին ա։ Ես կբերեմ։ - Չէ, կներես։  - Խմելու ի՞նչ կա։ - Ջինը վերջանում ա, բայց տոնիկ դեռ կա։ - Դուք սատանիզմի համարժեքն ունե՞ք։ Էն որ եսիմ, Ալլահին հակառակ ա։ - Հա, օրինակ Մարոկկոն հայտնի ա սև մոգության համար։ Մարոկկո։ Մարոկկո՜։ Only lovers left alive, սիրուն Թիլդա, սիրուն Թոմ, սիրուն երկնագույն քաղաք։ Հենց սահմանները բացվեն, պետք ա Մարոկկո գնալ։ - Մի անգամ մեր բարեկամը պսիխոզի սիմպտոմներ ուներ, հատուկ էքզորցիստի կանչեցին։ Տնից թուղթ գտան, վառեցին, ասում են՝ անցավ։ - Մենք էլ դրանից ունենք, թուղթ ու գիր։ - Մեկ էլ սև մոգերը ջին են կանչում։ - Արի կանչենք, երեք երազանք կատարի։ - Չէ, քո ասածը ջինին ա, ջիները լրիվ ուրիշ, աստրալ հարթության մեջ ապրող ոգիներ են։ Ուրիշ տեսակ, մարդ չեն վտանգավոր են։  - Ոնց են կանչում, մոմեր են վառում, խմբով նստու՞մ։ -  Jesus, no, Ղուրանը թարս բռնած կանգնում են հայելու առաջ ու սկսում են քֆրտել։ - Օքեյ, ոչ մի ջին իմ համար, ես հաստատ չեմ քֆրտի իսլամը։ - Արի ջին կանչենք, վսյո տակի։ Դու կքֆր

Ձուկը ջրում կամ շիլա գրառում

Աչքերս թարթեցի, ու մեկուկես ամիսը թռավ-գնաց։ Ես արդեն կարող էի իմանալ քաղաքի կենտրոնի բոլոր սալիկապատ փողոցները, բայց դեյթից-դեյթ եմ տնից դուրս գալիս՝ էն էլ զոռով։ Տնից սուպերմարկետ, սուպերմարկետից՝ տուն, մեկ-մեկ մի երկու ժամ լաբում, բայց հիմնականում գրքերի կամ Մաթլաբի մեջ կորած։ Դրսում մարդիկ խոսում են, ծիծաղում, իսկ ես արդեն սկսում եմ պատերի հետ Ֆուրիե տրանսֆորմներից կամ կինետիկ հավասարումներից խոսել։ Հետևի պատը կարծում ա, որ էս մեթոդով առաջ չեմ գնա, կողքիս պատը՝ inhala, exhala, իսկ դիմացի պատը դուխ ա տալիս՝ դիմացի, դիմացի։  Ուղեղումս կռվող հավասարումներ ու գրաֆիկներ. իմ նորմալ վիճակն ա։ Ժամանակ չկա, ժամանակ չկա, բայց նաև չկան ահավոր մտքեր։ Ես ինձ անընդհատ հույս եմ տալիս, որ ֆիզիկան հիանալի մասնագիտություն է, որ այս կյանքում իմ տեղը ակադեմիայում է միայն ու միայն, բայց կա մի հատ շատ պարզ ճշմարտություն. գիտությամբ 24/7 զբաղվելը միակ բանն ա, որ զբաղացնում ա ուղեղիս անորմալ բջիջներին ու սպանում հոգուս Կաֆկային ու Սարտրին։ Կյանքը հիասքանչ ա, որովհետև ամեն անգամ մոլեկուլային կենսաբի գիրք կ

It cannot be a journey, if it doesn't have a beginning

Գնացքը Ստոքհոլմի կայարանից պոկվում է դեպի մոխրագույն անվերջություն։ Տագնապը կրծքավանդակումս մի վերջին անգամ գալարվում է ու պոկվում դեպի որովայն՝ սահուն վերածվելով դաշտանի ցավի։  - Շնչի՛ր, Ռու՛, խորը շունչ քաշիր։ - Հանգի՜ստ, Ռու՜, հանգիստ, Ռու։ Շնչիր, արտաշնչիր, շնչիր։ Արդեն սովորական ա ինքս ինձ բարձրաձայն հանդարտեցնելը տագնապի ժամանակ։ Միշտ մեկը պետք է հանգիստ ձայնով խոսի՝ որպես ձայնը ռացիոնալի։ Ուժեղ տագնապը սկսեց, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստոքհոլմում, ու մտքերը, որ ամեն ինչ, միևնույն է, չի ստացվելու, հաղթեցին մնացած բոլոր մտքերին։ Անձնագրային ստուգման ժամանակ տագնապն արդեն խեղդում ա. հերթում ինձանից կանգնած մարդկանց զգալի մեծամասնությանը շատ երկար հարցաքննում են, փաստաղթեր նայում, հետ ուղարկում։ Սառը քրտինք, սրտիս աշխատանքը լսում եմ։ Թվում ա՝ բոլորը նայում են ինձ, տեսնում անհագստությունս։ Թվում ա՝ տագնապելուցս կմտածեն, որ հանցագործ եմ։ Հերթս հասնում ա, ժպտացող երիտասարդ կինը սկանավորում ա անձնագիրս ու կեցության քարտս։ - Լու՞նդ։ - Լունդ, ասպիրանտուրա,- պատասխանում եմ։ Ոչ մի ա

Կիևյան կամուրջներ

Image
Ճիշտ ոտքից սկսած առավոտը Առավոտյան 10:30 զնգաց, ավելի ճիշտ՝ Amen and Attack արեց զարթուցիչը։ Երբ զարթուցիչը դրել էի, էդ ժամանակ չգիտեի, որ չեմ կարողանալու մինչև 6։30 քնեմ ու հիմնականում տվայտվելու եմ էն հարցի շուրջ, թե ինչու՞ են հրեշտակները (ու սատանան) միշտ ներկայացվում որպես տղամարդ, եթե իրենք սեռ չունեն։ Ինչևէ, 4 ժամ քնած լինելը հաշվի առնելով, առավոտը հիանալի էր սկսել. -20 ցրտերը վերջացել են, լվացքը չորանում է, վերջապես նախաճաշելու համար լիքը համով բաներ ունեի։ Ցերեկը միթինգի էի, ինչպես պրոֆեսորն է ասում՝ սոցիալական լանչ։ Քովիդային իրականության ֆինծիկներից մեկը՝ կոլեգաներով կպնել զումին, խոսել բացի աշխատանքից ցանկացած բանի մասին։ Անցյալ հանդիպումի ժամանակ մի 15 րոպեի ընթացքում բոլորի ինտրովերտությունը բռնեց, թողեցին թռան, բայց էս անգամ սոցիալիզացիան ստացվում էր։ Մեկ էլ խոսակցություն է գնում, թե ազատ ժամանակ ինչով ենք զբաղվում, ես էլ դե ասում եմ, որ վերջերս ինձ լրիվ տվել եմ մեմեր սարքելուն։ Երբ ուզում են տեսնել, թե էդ ինչ մեմերով եմ զբաղվում, ասում եմ՝ դժվար իմանաք, մի այսպիսի ֆենտզի

Դբա լա՞վը. Կիև

Ճամպրուկը 26 կգ է, իսկ հավելյալ բեռի համար չափից շատ է պետք վճարել։ Մնում է ճամպրուկը դատարկելը։ Հագուստները վակումային տոպրակներում փաթեթավորված են, հետևաբար սրտիցս արյուն կաթելով հանում եմ գրքերս՝ մութ արվեստների, էքզիստենցիալ փիլիսոփայության, բիպոլյարության և այլնի մասին։ Ձմեռային սապոգներս չէի դրել, բայց դրել էի գրքերը, որոնք Գերմանիայից քարշ էի տվել՝ էնտեղ շորերիս մեծ մասը թողնելով։ Առանց գրքերի ճամպրուկի քաշը նորմալ է, իսկ ժամանակը՝ արդեն քիչ։  Նարնջագույն պատն է, հերթական անգամ։ Հայաստանում ապրելը միշտ չափից դուրս բարդ է, բայց Զվարթնոցն էլ՝ ամենատխուր տեղերից մեկը։ Գնալ-գալ-գնալ-գալ-գնալ...  Նարնջագույն պատով անցնելիս հետ նայելն արգելված է։ - Տոմսը միակողմանի է, էլ հետ չե՞ք գալու,- հարցնում է անձնագիրը ստուգողը։ - Հուսամ՝ ոչ մոտ ապագայում։ Մինչև ինքնաթիռը հերթը շատ արագ է անցնում։ Սպասում չկա, տագնապ չկա, ոգևորություն չկա։ Ուղղակի կա էս հուսանք վերջին ճանապարհը՝ նպատակից առաջ։ Երբ ինքնաթիռը բարձրանում է, ոնց որ մի հատ մեծ բեռ ընկնի սրտիցս։ Էդ պահը միշտ գնալուց ամենատխուրն ա եղել