փշեր ու հրեշներ

Շվեդական բլեք մետալը ոնց որ մութ անտառ լինի, ուր հայտնվում ես հանկարծակի, երբ զգում ես որ մարմնիդ բութ սղոց են դեմ տվել ու բոլոր հրեշներդ հետդ են, կողքիդ կանգնած։ Մանիայից դեպրեսիա ընկնելն ամեն անգամ հասկացվում ա երբ երաժշտություն հևիից բլեքի է փոխվում, ու քեզ գցում ես մահճակալի վրա՝ երազելով, որ էդ ընկածդ տեղում ուղղահայաց թուր դրած լիներ։

Ամեն անգամ երբ բողոքում ես, որ ձանձրալի է, զարմանում, որ կարող ես ուրախ լինել ու թեթև, հրեշը մահճակալի տակ սպասում ա կամ ծառի ետևում։ Տ.-ն ասում ա, որ արժանի եմ, որ իմ սիրտը կոտրեն ու պարկապզուկի հնչյունների ներքո վրան քոչարի պարեն։ Ծիծաղալու ա, ասում եմ, որովհետև կոտրել են արդեն, էլ ու՞ր։ Մ.-ն ասում ա, որ ձև եմ տալիս, որ սառն եմ ու չոր, ու իրականում ես էլ եմ հախճապակյա ու վախենում եմ, որ կցավացնեն ինձ։ Դժվար ա բացատրել, որ էստեղ սխալ չկա, հազիվ եմ ընդունել, որ կոնֆլիկտի առկայությունը դեռ կոնֆլիկտ չի, երկու տարբեր ծայրահեղությունների հետ գոյատևել լինում ա ու որ ոչինչ երբևէ չի փոխվելու։ 

Յ.-ին վաղուց չէի տեսել, չէի էլ կարծում որ կտեսնեի։ Ինքն էն մարդկանցից ա, որ երբևէ չի փորձել անտեսանելի պարիսպներս անցնի, դրա համար էլ չկան փշեր իր նկատմամբ։ մենք խմում ենք ջին, խոսում քաղաքականությունից ու մերձավոր արևելքից, ու ինչպես ամեն անգամ Յ.-ի հետ խմելիս կոկորդումս սեղմվածություն եմ զգում, ու հասկանում եմ, որ ես դեռ զգացմունքներ ունեմ, որ ես դեռ ինչ-որ բանի հավատում եմ։ Յ.-ի հետ բամբասում ենք էս անգամ մեր չհանդիպելու ընթացքում եղած դեյթերից, ձանձրույթից և ամեն ինչ լինում ա այնպես, ինչպես միշտ։

Դ.-ն նուրբ ու գունավոր ա ինչպես հոլանդական վարդերը։ Խոսում-խոսում ենք, հետո հանդիպում, ու դրանից հետ մի տեսակ կորում ա հետաքրքրությունս։ Ինչպես բոլորի նկատմամբ։ Ուղղակի Դ-ն ոնց որ երկնքից իջած լինի, բամբակների մեջ մեծացած ու չիմանա, որ աշխարհում ծաղիկներից բացի զենքեր էլ կան։ Երբ տուն էի ճանապարհում գնացքի կայարանում, հարցնում ա՝ հիմա մենք ինչ հարաբերությունների մեջ ենք։ Ձգվում եմ, նայում Ռոյի պատուհանին ու ձեռքով անում։ Ի՞նչ հարաբերություններ ասում եմ, ես տենց բաներ չեմ անում։ Դ.-ն գնում ա, ու ես հասկանում եմ, որ շնորհավոր Ռու, դուք նվիրեցիք մի փոքրիկ տրավմա։

Է.-ն Դ.-ի հակապատկերն ա՝ ակտիվ, բարձր, հեղափոխական։ Առաջին շվեդն ա, որ սենց մտածում էշ չի կերել ու էշ չի մեծացել։ Է.-ն հիշացնում ա ինձ, երբ դեռ հավատում էի, որ լինում են հեղափոխություններ ու հնարավոր ինչ-որ բան փոխել։ Երբ Է.-ն սկսում ա ինձ չափից շատ կոմպլիմենտներ անել, ես «հիշում եմ» որ գործեր ունեմ։ Չգիտեմ՝ ի՞նչս ա նույնիսկ հավանել։

Գ.-ն գրում ա որ կարոտել ա, երբ ստուգում ու ուղարկում մոտիվացիոնը։ Է.-ին ասել էի որ բրեյք եմ ուզում, բայց շարունակում էր երկար-երկար գրել, մինչև գոսթելս սկսեց ազդել։ Սփոթիֆայի շաֆլը էլի բերել էր Վ-ի երգերից, ու ես հերթական անգամ փոշմանում եմ, որ չորել եմ իրան, որովհետև չեմ գտնում այլ տեղ էդքան ադրենալին։ Նոր մաթչ, ու միգուցե ամեն ինչ սկսի նորից։ Ու ես շարունակում եմ դառնալ էն տղամարդկանցից, ում ատում եմ։

Հրեշներս երևանում են։ արդեն չգիտեմ՝ թե ինչու եմ գնում, ինչիս էր պետք։ միգուցե ինձ պետք է հիշեցնեմ, թե որտեղից եմ գալիս, որ երբեք-երբեք չմոռանամ։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը