Posts

Showing posts from July, 2020

Անկշռություն

Բլոգիս վրա էլի փոշի է նստել, մատներս էլի ժանգոտում են, ուղեղս էլ՝ հետը։ Կար ժամանակ, երբ այս բլոգը նախատեսված էր թեթև ու հավես ճամփորդական օրագիր լինել, բայց դարձավ դեպրեսիվ էպիզոդների հավաքատեղի, հիմա էլ՝ ուղղակի փոշի ա դրվում ավերակների վրա։ Ժամանակին ուզում էի ինձ կարդան, իսկ հիմա հազիվ եմ գրում ու չեմ ուզում, որ գրածներիցս որևէ մեկը որևէ բան հասկանա։ Իրար հետևից միանման օրերն անցնում են, իսկ ես մեկ-մեկ հետ եմ նայում ու մտածում, թե ինչ անկանխատեսելի բան ա կյանքը ու ինչքան փոքր ա Երևանը։ Այսինքն՝ Երևանը չէ, այլ ամբողջ աշխարհը։ Աշխարհի էն մասը, որ ես ճանաչում եմ։  7 ամիս։ Արդեն 7 ամիս ա Հայաստանում եմ։ Մինչև արտակարգ իրավիճակը, դեռ չէի գիտակցում, որ հետ եմ եկել։ Սահմանները փակվելուց հետո էլ նախկին կյանքը կարծես կատարված լինի երկար ժամանակ առաջ, լրիվ ուրիշ մարդու հետ։ Էս խառը ժամանակներով ցավը սկսեց բթանալ, զգացողությունները՝ խամրել ու սկսեցի ինչ-որ չափով հաշտվել ներսի դատարկության հետ։ Եթե չլիներ կարանտինը, ես ու Քաոսը չէինք օտարանա էս աստիճանի ու միգուցե ստացվեր ինչ-որ բան։