Posts

Showing posts from March, 2018

Մարդ - զոմբի - մարդ տրանզիտ

Image
Ուլմում կյանքը մոխրագույն էր. օրերը քարշ էին տալիս իրենց ձանձրալի գոյությունը, իսկ մարդիկ մոռանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ երկինքը կապույտ էր լինում, իսկ արևը՝ դեղին: Օրերն անցնում էին պատուհանից այն կողմ գույներ, իսկ կյանքում հետաքրքրություններ փնտրելով: Ուլմ կամ մոխրագույնի 50-ից ավել երանգները Սեպտեմբերից ինչ-որ անհասկանալի վիճակում էի. գնալով կորցնում էի հետաքրքրությունս ամեն ինչի նկատմամբ, ապագայի պլանները կորցնում էին իրենց իմաստը, ու միակ ցանկությունը որ ունեի՝ քնելն էր: Հոգեբանս ուղեգրել էր թերապևտի մոտ, բայց եթե ես թերապևտ փնտրելու  ու գտնելու էներգիա ու մոտիվացիա ունենայի, անկողնուցս վեր կենալու ու պրակտիկայի գնալու ուժ էլ կգտնեի: Էն ժամանակ դժվար էր էս մասին խոսելը, « ո՞նց ես » հարցի պատասխանը միշտ « լավ եմ » -ն էր, բայց իմ հիմնական գտնվելու վայրը վերմակի տակ էր՝ հերթական անգամ ինքս ինձ խարազանելով, որ պրակտիկայի չեմ գնացել: Էն ժամանակ ինձ թվում էր, որ ուղղակի ալարկոտ եմ, ու էդ պատճառով ինձ հավելյալ վատ էի զգում, բայց հիմա գիտակցում եմ, որ օրվա ընթացքում տեղ

Մի չստացված սիրավեպ

Image
Ես սիրահարվեցի իրեն, երբ դեռ 12-13 տարեկան էի և իմ ամբողջ դեռահաս էությամբ փորձում էի ամեն կերպ հասնել նրան։ Հետագա 7-8 տարիների ընթացքում ես շարունակում էի սիրել, բայց էդպես էլ չէի կարողանում տիրապետել Նրան. գերմաներեն սովորել սկսելու ու կիսատ թողնելու ցիկլն անվերջ շարունակվում էր։ Ժամանակի ընթացքում փոխվում էին սիրելի երաժշտական խմբերը, բայց երգացանկումս գերմանալեզու խմբերը միշտ առաջին հորիզոնականում էին, որոնց երգերն անընդհատ թարգմանում էի ու հաճախ անգիր հիշում։ Նկարի աղբյուրը՝  https://vergecampus.com/2017/02/im-learning-german-great-time/ Երբ փորձում էի մագիստրատուրայի համար համալսարան ընտրել, ահագին կարևորում էի նաև էն հանգամանքը, որ էդ երկրի լեզուն սիրեմ ու ուզենամ սովորել։ Գերմանիան ու գերմաներենն էդ տեսանկյունից առաջին հորիզոնականում էր. տառացիորեն երազում էի առանց բառարանի Ռամշտայնի, Լակրիմոզայի ու Թանցվուտի երգերը հասկանալու և բնօրինակով Կաֆկա ու Մազոխ կարդալու մասին։  Երբ կրթաթոշակի առաջին փուլն անցել էի ու հարցազրույցին էի, հիշում եմ, թե հանձնաժողովի գերմանացի ա