Posts

Showing posts with the label լաբ

Համալսարանի գերին կամ բոմժի քրոնիկները մաս 2

Եթե ծանոթ եք իմ ամանորյա արկածներին ու մի քիչ էլ ինձ, երևի կհասկանաք, թե ինչի մասին է այս գրառումս: Իհարկե՛, իմ ու գերմանացի թշնամիներս, ասել է թե գերմանական դռների հրաշք համակարգին: Արդարության համար ասեմ, որ էս անգամ մեղքն իմը չէր, բայց ում պետքն է, եթե դա կրկին պատահել է: Բոմժի այս քրոնիկոնը սկսում է համալսարանի նկուղի լաբորատորիայում, երբ բոլորն արդեն գնացել էին և մնացել էր միայն Ռուբին՝ դեմ առ դեմ կանաչ լազերի և իր ոսպնյակային համակարգի հետ։ Քանի որ ես շատ եմ սիրում, երբ լրիվ մենակ եմ լաբորատորիայում, և հնարավոր է՝ նաև համալսարանում, ուրախ-երջանիկ աշխատում էի՝ Կորպիկլաանին միացրած, հետը երգել-պարելով։ Ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը երբ սովածացա։ Դրամապանակս վերցրի, գնացի ապարատներից մի սենդվիչ վերցնելու։ Եվ այստեղ, իհարկե պարզ է, թե ինչ եղավ. դուռը փակեցի և փակվեց՝ առանց դրսից բացելու հնարավորության։ Էս անգամ ես անջատված չէի, ուղղակի դուռը կողպվում է, երբ ներսից փականը պտտում ես, իսկ ես ոչինչ չէի պտտել։ Ինչևէ, ես ընկա պանիկայի մեջ, քանի որ լազերն ու կամերան միացրած

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

Image
Ինչ սկսել եմ մագիստրատուրաս Գերմանիայում, անընդհատ համեմատականներ եմ տանում Ուլմի համալսարանի ու ԵՊՀ-ի միջև։ Տարբերությունները շատ-շատ են, բայց կփորձեմ կետերով համախմբել դրանք։ Մոտ 4 տարի առաջ, երբ փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում էի, էլի նմանատիպ ցուցակ  էի գրել։ Հիմնականում է ցուցակը Գերմանիայի համար էլ է ճշմարիտ, բայց հիմա ավելի մանրամասն ու օբյեկտիվ համեմատություն եմ ուզում անել։ Գնահատականներս սուբյեկտիվ են ու ես հասկանում եմ, որ ԵՊՀ-ում շատ խնդիրներ ֆինանսավորան բացակայության ու վատ կառավարման պատճառով են։ ԵՊՀ-ն, աղբյուրը՝ http://www.eua.be  Դասերի կազմակերպման ձևը Ֆիզիկա սովորելն իմ համար ամենահետաքրքիր բաներից մեկն է, բայց ոչ էն ժամանակ, երբ ուղղակիորեն չես հասկանում, թե ինչն ինչի համար ես սովորում կամ թե ինչի՞դ են պետք գալու մի քանի կիլոմետրանոց դուրս բերումները։ ԵՊՀ-ում ունեցել եմ առարկաներ, որոնցից ստացած ֆունդամենտալ գիտելիքների համար ուրախ եմ և շնորհակալ, բայց եղել են առարկաներ, որոնց անունն էլ հազիվ հիշեմ, թեև պարապել եմ, քննությանն էլ հավանաբար գերազանց ստացե

Բյուրեղացված

Image
- Deeper, deeper, go deeper.  - Suck it all, nothing should be left... Ասում է Ն.-ն, իսկ Ֆ.-ն իր միկրոպիպետն ավելի խորն է ընկղմում լուծույթի մեջ, հետո՝ քաշում ամբողջը:  Ես հազիվ զսպում եմ ծիծաղս, ապա հենվում պատին ու հետևում, թե ինչպես է Ն.-ն հրամաններ տալիս, իսկ Ֆ.-ն կատարում դրանք:  Ն.-ն մեր էսօրվա դոմինան էր. քննությունից հետո եկանք ընկանք իր ձեռքը, ինքն էլ ջանք չխնայեց մեզ տանջելու: Երևի հասկացաք, որ ինքը հերթական լաբի ղեկավարն է, իսկ մենք՝ լաբի ստրուկները: Երեք օր ոչինչ չէի կարողացել անել. հիվանդ, միգուցե ջերմությունով (ջերմաչափ չկար, որ չափեի), լիտրերով թեյ խմելուց հետո հերիք չի քննության էի, դեռ մի բան էլ՝ միաժամանակ երկու լաբի: Ինչ խոսք, կարդացել էի լաբերս, նույնիսկ առաջինի՝ սպիտակուցների բյուրեղացման տակից դուրս էի եկել, բայց սովածության ու գլխացավի աճի պայմաններում զգում էի, որ արդեն չեմ ընկալում Ն.-ի հարցերը. ուղղակի չեմ ընկալում, թե ինչի մասին ա խոսում, ինչ ա ինձնից ուզում, ինչն ինչի հետ պիտի խառնեմ, որը որի հետ  ցենտրիֆուգեմ: Էն կարգի, որ զգացի, որ խնդրում եմ