Posts

Showing posts from July, 2021

Տուն-տեղ

Միգուցե դու ձյան փաթիլ ես, այլ ոչ թե ձյունե թագուհի։ Տուն ասվածը գոյություն չունեցող աբստրակցիա ա, որը միշտ էն տեղում ա, որտեղ դու չես։ Վիկինգստանում տունը Երևանում մի տեղ ա, իսկ Երևանում` տունը Ալաբամայի էն սենյակն էր, Ուլմի հանրակացարանը, Լունդի տունիկն ու նույնիսկ փողոցները։ Երևանում ամեն քայլին հետևում են տասնյակ աչքեր։ Ամեն արարքը գնահատվում ա նույն տասնյակ ժուրիի կողմից։ Ամեն գործողության համար պիտի հաշվարկներ անել։ Ապահով ա, ապահով չի։ Ապահով չի։ Կոմֆորտ չի։ Տուն չի, չի լինելու, նույնիսկ եթե էդպես ա թվում։  Ես գիտեի, որ ապատիան իրական չէր։ Երևանում էմոցիաների ու զգացողությունների շատությունը սպանում ա։ Էս քաղաքը դանդաղ սպանում ա, ոնց ասում էր պրոսպեկտի էն գետնանցումը։ Նույնիսկ եթե սեփական խնդիրները չկան, ուրիշ մարդկանց խնդիրները գալիս են, հոսում են ու դառնում հեղեղ։ Չգիտեմ` լավ ա զգալը, թե չէ։ Ինչ-որ տեղում, ժամանակի ինչ-որ պահի կային մարդիկ, ում կողքը արթնանալուց հետո ինքդ քեզ չէիր հարցնում թե ինչու։ Երբ դեռ լինում էր զգալ, երբ ամեն ինչ մեկ չէր, երբ ձյան փաթիլից դեռ չէիր դարձել

փշեր ու հրեշներ

Շվեդական բլեք մետալը ոնց որ մութ անտառ լինի, ուր հայտնվում ես հանկարծակի, երբ զգում ես որ մարմնիդ բութ սղոց են դեմ տվել ու բոլոր հրեշներդ հետդ են, կողքիդ կանգնած։ Մանիայից դեպրեսիա ընկնելն ամեն անգամ հասկացվում ա երբ երաժշտություն հևիից բլեքի է փոխվում, ու քեզ գցում ես մահճակալի վրա՝ երազելով, որ էդ ընկածդ տեղում ուղղահայաց թուր դրած լիներ։ Ամեն անգամ երբ բողոքում ես, որ ձանձրալի է, զարմանում, որ կարող ես ուրախ լինել ու թեթև, հրեշը մահճակալի տակ սպասում ա կամ ծառի ետևում։ Տ.-ն ասում ա, որ արժանի եմ, որ իմ սիրտը կոտրեն ու պարկապզուկի հնչյունների ներքո վրան քոչարի պարեն։ Ծիծաղալու ա, ասում եմ, որովհետև կոտրել են արդեն, էլ ու՞ր։ Մ.-ն ասում ա, որ ձև եմ տալիս, որ սառն եմ ու չոր, ու իրականում ես էլ եմ հախճապակյա ու վախենում եմ, որ կցավացնեն ինձ։ Դժվար ա բացատրել, որ էստեղ սխալ չկա, հազիվ եմ ընդունել, որ կոնֆլիկտի առկայությունը դեռ կոնֆլիկտ չի, երկու տարբեր ծայրահեղությունների հետ գոյատևել լինում ա ու որ ոչինչ երբևէ չի փոխվելու։  Յ.-ին վաղուց չէի տեսել, չէի էլ կարծում որ կտեսնեի։ Ինքն էն մարդ