Posts

Showing posts from August, 2023

Ազատ խոսքի իրավունքը

Մի՛ խոսա բռնության ենթարկված երեխայի մասին, մարդիկ սովամահ են լինում Արցախում։ Մի՛ խոսա Արցախի մասին, Տիգրայում ավելի շատ մարդ է սովից մահացել։ Տիգրայն ի՞նչ է, որտե՞ղ է, վերցրու էս հակապուտինյան ստիկեռները կպցրու։ Հերիք եղավ Ուկրաինայից խոսես, բա Աֆղանիստանում ի՞նչ ասեն։ Մուսուլմանների իրավունքների պաշտպա՞ն ես դարձել, տեսա՞ր, Հայաստանը Իրան ա դառնում, նորից տրանս մարդու են սպանել։ Ինչի՞ ես տրանս դրոշդ հանել, բա դու հայ չե՞ս, բա Արցա՞խը։ Նորի՞ց Արցախի մասին ես խոսում։ Էլի խոսու՞մ ես, էլի բողոքու՞մ ես, մի քիչ կյանքիցդ հաճույք ստացի։ Ազատ խոսքի ու սոցիալական մեդիաների դարում խոսելու ուժ այլևս չկա։ Մեզանից խլել են սգալու իրավունքը, զգալու իրավունքը, նույնիսկ մեր ցավն ընտրելու իրավունքը։ Ատելության կոմենտները կարդալուց հետո ուշքի չեմ գալիս, էն երեխայի վիդեոն միամիտ նայելուց հետո ուշքի չեմ գալիս, սովամահ մարդկանց նկարները տեսնելուց հետո ուշքի չեմ գալիս։  Պրեսիադոն ասում ա, որ ինքնության քաղաքականությունն անիմաստ բան ա, բայց ամեն անգամ մի ինքնությունը մյուսին ճնշում ա։ Դու Արցախի մասին մտածու