Posts

Showing posts from May, 2020

Բանաստեղծություններ

Դու ինձ սովորեցրիր կարդալ բանաստեղծություններ։ Վիեննայի գունավոր սենյակը, հատակին թափված տերևներն ու երջանիկ դու։ Դու մեր համար էնպիսի ոգևորությամբ էր Պլաթ կարդում, ասես աշխարհում հնարավոր բոլոր-բոլոր արարքների մեջ բանաստեղծություններ կարդալն ամենասիրուն բանն էր։ Ու դա իրոք, ամենասիրուն բանն էր։ Դու գնացիր ու երբ ես վերադարձա, էլի գնացել էիր։ Բայց ես դեռ կարդում եմ բանաստեղծություններ։ Դու ինձ ստիպեցիր վերհիշել բանաստեղծություններ թարգմանել։ Մի բան որ երկար տարիներ չէի էլ փորձել անել։ Ես քո համար Պլաթ էի թարգմանում, որովհետև էդ քեզ մոտիկ գտնվելու միակ միջոցն էր։ Ես շարունակում եմ Պլաթ թարգմանել, ես չեմ վախենում, չեմ ամաչում բանաստեղծություններ կարդալ, երբ էդ քո համար ա։ Ինձ չի հետաքրքրում,  թե ինչ կարծիք կունենան մյուսները, որովհետև դու սիրում ես Սիլվիային, սիրում ես ինձ ու սիրում ես իմ թարգմանությունները։ Մենք մի օր կգտնենք իրար երկնքում։ Դու այնպես կարողացար անել, որ ես բանաստեղծություններ գրեմ։ Չէ, ես դա երբեք-երբեք չէի անի, եթե չլինեիր դու՝ քո ռադիկալ ֆեմինիզմով ու զգայուն պոետ

Մենքերը

Մենք ծխում ենք բլուրի գագաթին, անձրևի տակ ու խոսում էն մասին, թե ինչքան անիմաստ ա էս ամեն ինչը ու դեռ ինչքան ա մեր համար վատանալու։ Մենք կանգնած ենք Կասկադի վերևում, զզվելի անձրև ա մաղում, ու լույսը դանդաղ բացվում ա։ Մենք խոսում ենք էն մասին, թե ինչքան անիմաստ ու բարդ ա էս ամեն ինչը։ Մենք նստած ենք կանաչ, ճռճռացող ճոճանակներին, իրար հետևից սիգարետ ենք կպցնում ու նայում անցնող մարդկանց։ Մենք էլ խոսում ենք, թե ինչքան չի ստացվում ապրելն ու թե ինչն ենք սխալ անում։

Գրել-չգրել

Ուզում եմ՝ էլի գրել կարողանալ։ Ուզում եմ գրել, երբ ամեն ինչ շատ վատ չէ, ու միգուցե՝ երբ արևն է շողում։ Բայց վերջին գրառումը՝ ամիսներ առաջ, իսկ ստեղնաշարս մեկ ա՝ հանգիստ չի մնում անընդհատ գրելուց։ Գրել նամակներ, գրել կոդեր, գրել հաշվետվություններ, գրել տնայիններ, բայց ոչ մի անգամ չգրել։ Սենց չորություն էր միայն երբ թեզս էի գրում, որովհետև թվում էր՝ գրելուս ռեսուրսները սպառվել են։ Մեր հեքիաթը մնաց կիսատ (ուղղակի և անուղղակի իմաստներով), ես էդպես էլ չեմ գրի էն վիպակը, որին միշտ վերադառնում եմ, երբ ապրել էլ չի ստացվում։ Ես չեմ գրի բանաստեղծություններ, չեմ գրի նորմալ բլոգային գրառումներ, չեմ գրի, որովհետև էս անգամ ներսն ու դուրսը հավասարակշռության մեջ են. դատարկություն, օտարություն ու բացարձակ անկարողություն որևէ բան զգալու։ Ես հաշվում էի օրերը, թե քանի օր չեմ պառկել գետնին ու լացել, բայց հետո հասկացա, որ միգուցե ժամերով լացելն ավելի լավ ա, քան սեփական կյանքի դիտորդ լինելն ու էդպես էլ չհասկանալը, թե ինչու՞ է էս ամեն ինչը կատարվում կամ ինչու՞ ոչինչ չի կատարվում։ Կառանտինը փրկություն էր։