Posts

Showing posts from March, 2017

Ռուբին խաղալիքների աշխարհում

Image
Ռուբիին խաղալիքների խանութ տարա: Ռուբիի սիրած խանութների եռյակում խաղալիքների խանութը երկրորդ տեղում է՝ զիջելով միայն գրախանութին:  — Ինձ էս լեգոն կառնե՞ս:  — Թանկ ա:  — Հեչ էլ թանկ չի, ընդամենը 200 եվրո: Առ էլի, հլը նայի ինչքան շատ մասեր ունի, ինչ մեծ ամրոց ա: Խնդրու՜մ եմ։ —  Ո՛չ։ — Նայի՜՝ ինչ եմ տեսել։ Դարթ Վեյդերն ա՝ ձեռքին կոնֆետի աման։ Սա դու էլ կհավանես, արի առնենք տանենք։ — Չէ՛, ինչի՞ս ա պետք էսքան մեծ կոնֆետամանը, երբ կոնֆետների կյանքի տևողությունը մեկ օրից ավելի չի։ — Կարո՞ղ ա դու ուղղակի Դարթին չես ուզում։ Նայի՝ Յոդա էլ կա։ Ինչ պուպուշ Յոդա ա։ — Ասեցի չէ՛։  — Հլը՜ ինչ եմ գտել։ Սրան չես կարա «չէ» ասես։ Հալկի թաթիկները... Մեծ, կանաչ, փափուկ։ — Չեմ առնում ես քեզ Հալկի ձեռքեր։ — Իսկ Կապիտանի դիմակ ու վահա՞ն։ Հլը նայի, թե դիմակը քեզ ինչքան ա սազում։ — Ո՛չ։ — Իսկ Թորի մուրճը։  — Մի հատ փոքրն ունենք, դրանով խաղա։ — Ես մեծն եմ ուզում։ — Ասեցի՝ ո՛չ։ Տխուր աչքերով մի քիչ խանութն ա չափչփում, հետո՝ վազում։ — Մեխանիկական փիսի՜կ։ Գիտեմ, որ չես առնի

Ուլմը մենակ համալսարանը չի

Image
Մինչև Ուլմ գալը, էս քաղաքի մասին Գուգլը երեք բան էր ասել. նախ որ Այնշտայնն այստեղ է ծնվել, երկրորդ՝ էստեղ ամենաբարձր եկեղեցին է գտնվում, մեկ էլ, որ քաղաքի կենտրոնով հոսում է Դանուբը՝ բաժանելով քաղաքը երկու մասերի, որոնցից մեկը Բադեն-Վյուրթեմբերգ նահանգում է, մյուսը՝ Բավարիա։  Ուլմի տաճարը Դե, համարյա կես տարի էստեղ ապրելով ոչ Ուլմի մասին ավելի շատ բան իմացա, ոչ էլ ընդհանրապես գերմաներենս լավացավ, որովհետև տուն-համալսարան-սուպերմարկետ եռանկյունուց համարյա չէի շեղվում։ Դե իմ ալարելու մասին էլ կարամ հանգիստ լեգենդներ հորինել։ Իմ վիճակը լավագույնը նկարագրում է էն դեպքը, երբ ես ու Լիլիթը մարտի սկզբին հրապարակում էինք, ես անակնկալի եկա, որ տոնածառն «էսքան շուտ» հանել են։ Նախորդ անգամ երևի Նոր Տարուն էի կենտրոնում եղել։ Ու ում ասում եմ, ղժում են վրես, բայց ես նույնիսկ ալարել եմ մտնել տաճարի ներսը։ Էսքան ամիսների ընթացքում  Դանուբի ափ էլ մի անգամ էի գնացել։ Քննություններիս բարեհաջող ավարտից հետո ինձ Գեյմանի «Norse Mythology»-ն նվիրեցի, ու թռա վայելելու հանգիստ գեղարվեստական գիրք կ

Ռոմանծիկ - լուսնածիկ

Image
Հազվադեպ, բայց պատահում է, որ ֆիզիկայի ու շրջապատող աշխարհի մասին այլ գիտելիքներն ընդհանրապես չեն խանգարում, որ աշխարհը լինի նույնքան կախարդական ու սիրուն, ոնց որ փոքր ժամանակ էր:  Երբեմն հեչ կապ չունի, որ գիտես Լուսնի՝ Երկրից ունեցած հեռավորությունը, շառավիղը, գրավիտացիոն հաստատունը, մեկ է թվում է, որ մի քիչ բարձր թռնես, ձեռքդ կհասնի իրեն:  Անտառով քայլում եմ, բայց ոչ թե տուն եմ գնում, այլ ուղղակի գնում դեպի Լուսինը: Թվում ա՝ անտառը հենց վերջանա, կհասնեմ իրեն: Անտառը վերջանում ա, բայց չեմ հասել: Թվում ա՝ կանգնեմ նստարանին, կկարողանամ բռնել: Չէ, չի ստացվում: Ծառը բարձրանալուց միգուցե հաստատ բռնեի, բայց չէ, ես ծառ բարձրանալ չգիտեմ:  — Ռուբի, մոտ 380 000 կմ...  Չէ, չկա նման բան, արդեն հասնում եմ: Ամպերն իմ քայլելուն զուգահեռ լողում են ու մեր ետևում երկինքը պարզ է ու աստղալից: Լուսնին էլ չեմ ուզում բռնել, հիմա որոշեցի ամպերի հետևից վազել, տեսնենք ո՞վ է ավելի արագ:  Ամպերըջրի մանր կաթիլների կուտակում չեն, իրենք փափուկ-փափուկ են: Այ որ բարձրանայի դիմացի սարին ու իրենք էդքան ա

Անասնագոմ

Ես ապրում եմ անասնագոմում։ Իհարկե՛, կարելի է էսքան կոպիտ չլինել, բայց ինչպես իմ շատ սիրելի դասախոսներից մեկն էր ասում՝ եթե ճնշումը նշանակենք ոչ թե «P» տառով, այլ «Ճ», դրանից ոչինչ չի փոխվի։ Հետևաբար, եթե հանրակացարանիս ասեմ անասնագոմ թե ապարանք, դրանից նրա օբյեկտիվ նկարագիրը չի փոխվի։ Ուրեմն պատկերացրեք մի շենք, որը կլինի երևի 60-70 տարեկան, որին ես կանվանեի «սովետական հանրակացարան», եթե ասենք չիմանայի, որ Գերմանիայի հարավը Սովետի հետ ոչ մի կապ չունի։ Ուրեմն, այստեղ իմ բաղնիք-զուգարանում տնավորված են խավարասերները։ Այսինքն՝ նրանք ստանդարտ խավարասեր չեն, այլ ինչ-որ մանր ու սև էակներ, որոնցից սարսափում էի երբ նոր էի եկել։ Հիմա արդեն հարմարվել ենք մեկ մեկու։ Երբ դուրս ես գալիս ընդհանուր միջանցք, դռների բռնակներն էնքան կեղտոտ են, որ չես ուզում կպնել, լվացքի մեքենաներին դայաղված, հա՛, հենց դայաղված ա լվացքի փոշու և հեղուկի դարավոր շերտը։ Նախկին գործընկերներիցս մեկն ասում էր, որ հավաքարարն ամենակարևոր մասնագիտություններից ա։ Ծիծաղում էինք, անցնում գնում էր, բայց հիմա լրիվ լուրջ

Դիմակահանդես

Նույն հաշվարկն անում եմ մի քանի անգամ. թե՛ ձեռքով, թե՛ տարբեր ծրագրերով։ Ամեն անգամ տարբեր պատասխաններ են ստացվում, որոնք չեն համընկնում սկզբնականի հետ։ Թվում ա՝ թվերը սարքում են գլխիս։ Դիմակահանդես են անում. ես ստանում եմ ճիշտ, իրենք աչքիս առաջ կերպափոխվում են։ Թվահանդես, տոնահանդես, դիմակահանդես... Պատրաստել են նրանք լաբորատոր հանդես, լաբորատոր հանդես, աստիճաններ ունեն, մինուսներ պես-պես, արմատներ Հյուր կգա շուտով դիֆուզ պապին, ներս կմտնի Ստոքսի օրենքը շալակին, Լազերիկն էլ ֆոտոնը շուրթերին, թակարդում կխմբի ժիր մասնիկներին... Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են թվերը փոխում իրենց կերպարանքները, խոսում եմ հետներն ու ասում, որ խելոք մնան, ուրեմն ինձ քնել ա պետք։