Posts

Showing posts from January, 2017

Հանրակացարանային ներխուժում (էպիզոդ 2)

Image
7:45 զարթուցիչս զնգում է։ Արթնանում եմ, բայց ինչպես սովորաբար, ալարում վեր կենալ։ Ինձ համոզում եմ, որ ավելի լավ է գերմաներենի հերթական դասը բաց թողեմ, քան այդ մութ ու ցուրտ առավոտյան լքեմ իմ տաք անկողինը։ Թաղվում եմ վերմակիս տակ, որ վայելեմ դասի ժամի մեղսավոր քունը (օ, այո, ես անբացատրելի լավ եմ քնում, երբ դասի պիտի լինեի էդ ժամանակ), երբ դուռը զանգում են։ Մտածում եմ՝ երևի բնակարանակիցս է, բանալին մոռացել է, եկել է վերցնի։ Բայց չեմ շտապում բացել. որ տեղիցս վեր կացող լինեի, հեն ա դասի կգնայի, իսկ եթե իրոք պետք է, էլի կզանգեն։ Էլի չեն զանգում, բայց ինձ վիճակված չէր քնել. դուռը բացում են և ներս խուժում։ Հանրակացարանի կյանքն էլ էդպիսին ա, եթե դուռդ չես բացում, ապա բացում են և մտնում։ Իսկ ո՞վ է մտնում. ինձանից ու հարևանիցս բացի, բանալին մեկ էլ հաուսմայստերեղենն ունի։ Իսկ ինչ են անում՝ ոչ չգիտեի, ոչ էլ ուզում էի իմանալ։ Խոհանոցում ինչ-որ բան ցխվում ա, կոշիկների դոփյունը մոտենում և հեռանում ա։ Շրխկոցների ու դդխկոցների միջից ականջիս ա հասնում մեկի vielleicht, schlafen (միգուցե, քնել) բա

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Image
Լինում է չի լինում, մի Ռուբի է լինում։ Այս Ռուբին լինում է անհաջողակ, անուշադիր և հիմար իրավիճակներում հայտնվող։ Եվ նա հիմա կպատմի իր ամանորյա հեքիաթը ։ Կորուստ «Ասենք ոչ խոզ ռուբիներին», «ավելի մաքուր նոր տարի» և «հյուր ունենք, պետք ա հավաքվենք» կարգախոսներով առաջնորդվելով, որոշեցի Նոր Տարուց առաջ մեծ ուբոռկա անել, նույնիսկ՝ արձակուրդ օրով զարթուցիչ դրեցի։ Առավոտյան լվացքս արեցի, ամեն ինչ մաքրեցի, գնացի շոփինգի, նախորդ օրվա լվացքս հավաքեցի։ Ամեն ինչ կատարյալ էր՝ մնում էր լողանալ, գինիները վերցնել ու գնալ Նոր Տարին նշելու։ Հոգնած ու ուրախ դուրս թռա սենյակից՝ սրբիչներս բերելու ու դուռը հավեսով շխկացրի հետևիցս։ Ու էդ պահին ուղեղումս էլ մի բան շխկաց. ձեռքիս ոչինչ չկար, վզիս ոչինչ չկար, գրպանումս չկար... Բանալիս, որի վրա ինչ ասես կախել էի, որ երբեք չմոռանամ, մնացել էր սենյակում, իսկ ես՝ դրսում։ Իսկ էս անտեր դռներն էլ դրսից փակվում են առանց որևէ բանալիի։ Դեկտեմբերի 31, շաբաթ երեկո, ու դրսում մնացած Ռուբի։ Եվ դեռ ավելին՝ դրսում մնացած կեղտոտ շորերով կեղտոտ Ռուբի, ով առավոտից պրտու