Posts

Showing posts from February, 2017

Սուրճ, փչացած ռադիո ու ցեխոտ կոշիկներ

Ինձ ու քննությանս մեկ գիշեր էր բաժանում:  Երեկոյան ուշ, համալսարանը նորից միայն իմ թագավորություն էր։ Սիրում եմ երբ մենակ եմ լինում կոմպերի սենյակում, մենակ ամբողջ շենքում, ու նույնիսկ պահակների հիպոթետիկ գոյությունն ինձ չի խանգարում, որ ես ինձ համալսարանի տերը զգամ։ Մնում ա մի մահճակալ ունենամ էնտեղ, թե չէ մնացած ամեն ինչ կա, ու հետո հանգիստ կարող եմ փոխել գրանցմանս հասցեն։ Գիշերն հաղթահարելու համար սուրճ խմեցի գիշերվա 11-12-ի կողմերը։ Դե, դրանում ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե ես չիմանայի, թե էդ սուրճն ինչ ազդեցություն ա ունենում վրաս։ Սա երրորդ անգամն էր այդ չարաբաստիկ սուրճը խմելու. առաջին անգամ առավոտյան էի խմել, սկսել բանաստեղծություններ գրել (ե՜ս, բանաստեղծությու՜ն), երկրորդ անգամ պատահեց սա  (գրառմանս մեջ չէի խոստովանել, բայց դա էլ էր սուրճի ազդեցությունը, իսկ էս մի դեպքն էլ երրորդն է։  Սուրճ խմելուն հաջորդող առաջին փուլը սովորականն է. մե՜ էներգիա, մե՜ աշխատունակություն։ Մինչև առավոտվա 5:30 համալսարանում մնալուց հետո հասցրեցի ամեն ինչ ավարտել։ Երբ դուրս էի գալիս,

Բյուրեղացված

Image
- Deeper, deeper, go deeper.  - Suck it all, nothing should be left... Ասում է Ն.-ն, իսկ Ֆ.-ն իր միկրոպիպետն ավելի խորն է ընկղմում լուծույթի մեջ, հետո՝ քաշում ամբողջը:  Ես հազիվ զսպում եմ ծիծաղս, ապա հենվում պատին ու հետևում, թե ինչպես է Ն.-ն հրամաններ տալիս, իսկ Ֆ.-ն կատարում դրանք:  Ն.-ն մեր էսօրվա դոմինան էր. քննությունից հետո եկանք ընկանք իր ձեռքը, ինքն էլ ջանք չխնայեց մեզ տանջելու: Երևի հասկացաք, որ ինքը հերթական լաբի ղեկավարն է, իսկ մենք՝ լաբի ստրուկները: Երեք օր ոչինչ չէի կարողացել անել. հիվանդ, միգուցե ջերմությունով (ջերմաչափ չկար, որ չափեի), լիտրերով թեյ խմելուց հետո հերիք չի քննության էի, դեռ մի բան էլ՝ միաժամանակ երկու լաբի: Ինչ խոսք, կարդացել էի լաբերս, նույնիսկ առաջինի՝ սպիտակուցների բյուրեղացման տակից դուրս էի եկել, բայց սովածության ու գլխացավի աճի պայմաններում զգում էի, որ արդեն չեմ ընկալում Ն.-ի հարցերը. ուղղակի չեմ ընկալում, թե ինչի մասին ա խոսում, ինչ ա ինձնից ուզում, ինչն ինչի հետ պիտի խառնեմ, որը որի հետ  ցենտրիֆուգեմ: Էն կարգի, որ զգացի, որ խնդրում եմ