Posts

Showing posts from 2016

Փորձարարը

Ես տեսաբան էի. այնպիսին, ինչպիսին լինում էին կարծրատիպային տեսաբանները: Իսկ կարծրատիպային տեսաբանները շատ յուրահատուկ են. նրանք կարող են դեռ լաբ չմտած փորձը ավիրել, սարքին չկպած՝ սարքը փչացնել: Բրիտանացի գիտնականներին չի հաջողվել պարզել, թե ի՞նչ էլեկտրամագնիսական դաշտ ունեն նրանք, ի՞նչ փոխազդեցության մեջ են մտնում սարքերի հետ, բայց փաստ ա. կան մարդիկ, ովքեր անհամատեղելի են լաբերի հետ, ու ես էդ մարդկանցից մեկն եմ: *** Մի անգամ սպեկտրոսկոպիայի փորձ էինք անում. պիտի ԴՆԹ-ի սպեկտր հանեինք: Ես՝ խելոքս, ԴՆԹ լուծույթով լի փոքրիկ անոթը մատներով բռնեցի, դրեցի սարքի մեջ: Հետո, երբ դասախոսը եկել ու զարմացած նայում էր, թե ո՞նց կարող ա սենց տարօրինակ սպեկտր ստացվել, հանկարծ ջոկեցի, որ մենք իրականում ոչ թե ԴՆԹ-ի, այլ իմ մատնահետքերի սպեկտրին ենք նայում: Նույն օրը հաջողացրի նաև տոքսիկ նյութ թափել լաբում: Հետո իմ արևին ուզում էի մաքրել, որ դասախոսը չնկատի ու չջղայնանա: Մեկ էլ հանկարծ նկատեց, մի թեթև պանիկա, ձեռնոցները հագավ, մաքրեց, ախտահանեց տարածքը: Իսկ ես ուզում էի շորիս թևքով թաքուն սրբե

The Ghost of Ulm

Image
The last bus has already left. Well, it's not the first time I need to walk home through dark forest. I can see the stars today. I can't recognize any of the constellations but I need to walk watching the stars because it's to scary to look around. One tree asks me "Do you want me to hug you?". I run away, but the next one manages to capture me. I hug it back: maybe poor tree really needs me. The tree tells me that I am the best Ruby ever. I wonder how many Rubies did it have? I ran away from it as well but it started to throw leaves on me. The leaves touch me gently and whisper "Don't leave us, Ruby." I continue walking and then they start boxing and kicking on my nose shouting "don't go away, you motherfucker." Finally, I left the zone of leaves and trees is behind. And here I am, in my favorite place. When there is no fog, I look at the warm lights of the city for few minutes. And when there's fog, I become a ghost and d

Ուլմի ուրվականը

Image
Վերջին ավտոբուսն արդեն գնացել ա: Առաջին անգամ չի, որ ոտքով մութ անտառով տուն պիտի գնամ: Էսօր աստղեր կան: Ես էդպես էլ համաստեղությունները չսովորեցի, բայց երկնքին նայելով եմ գնում, որովհետև կողք նայելը վախենալու ա:  Ծառերից մեկն հարցնում ա՝ կուզես գրկեմ քեզ: Փախնում եմ, բայց մյուսն ա հասցնում գրկի: Գրկում եմ իրան, ծառ ա, երևի շփման կարիք ունի:  Ծառն ասում ա՝ դու ամենալավ Ռուբին ես: Տեսնես քանի՞ Ռուբի է եղել իր կյանքում:  Հազիվ գրկից պոկվեցի, մեկ էլ զգամ՝ վրաս տերևներ ա շպրտում: Տերևները շոյում են քիթս ու մեղմիկ շշնջում՝ մի՛ գնա, Ռուբի: Շարունակում եմ ճամփաս, հետո սկսում են բոքսել քթիս՝ մի՛ գնա, արա՛: Դուրս եմ պրծնում տերևների ու ծառերի զոնից: Հասա իմ սիրած տեղին:  Երբ մառախուղ չի, մի քանի րոպե նայում եմ ներքևում փռված քաղաքի տաք լույսերին, իսկ երբ մառախուղ ա, ես դառնում եմ ուրվական, դիֆուզվում մառախուղի մեջ:  Մի քանի րոպե: Հետո ինքնակարգավորվում եմ ու քայլում եգիպտացորենի դաշտով: Էլի ծառ: Էս մեկն հաստլիկ ա, չի ուզում գրկի ինձ: Բայց հաստլիկի հետևում մեկը

Մի քիչ արյուն, լիքը մածուն

Շոփինգն իմ ամենաչսիրած բաներից ա։ Նոր տեղավորվելուց հետո հատկապես կատաստրոֆիկ ա, որովհետև ամեն ինչ պետք ա առնել՝ սկսած կաթսաներից, վերջացրած տաք շորերով։ Էդ օրն համայն շոփինգի օրերից մեկն էր։ Վերարկու առա, հետո գնացի մի քանի առևտուրս արեցի, տան համար էլ ինչ ասես առա ու խանութներից մեկում հանկարծ չստացվեց քարտով վճարում անել։ Դե ես էլ վերջին կոպեկներս իրար վրա դնելով, վճարեցի, դուրս եկա։ Մոտս ավտոբուսի փող չէր մնացել, ոչ էլ բանկոմատ կար մոտակայքում, հետևաբար՝ ես պիտի քայլեի տուն։ Տուն քայլել ասեմ, դուք հասկացեք՝ մի տաս կիլո ապրանք ձեռքս, մի էդքան էլ ուսապարկումս պիտի մի 3 կմ քարշ գամ։  Եվ այսպիսով, դեռ մի տաս րոպե էլ չէ քայլել, երբ հայտնվեցի գետնին։ Ես մի կողմ թռա, տոպրակներս՝ մյուս։  Ինձ գետնից հավաքելուց հետո, ապրանքներս հավաքեցի, ու կիսալացելով սկսեցի քայլել, որովհետև ոչ միայն մատս էր արյունլվիկ եղել ու սաստիկ ցավում, դեռ մի բան էլ մածնավթար էր եղել, ու տոպրակիս ամբողջ պարունակությունը մածնոտվել էր։ Էնքան անբախտ էի, որ սկի անձեռոցիկ չունեի ու հանեցի, բանդանաս կապեցի մատիս, որ

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը

Image
16:35, Մյունխեն, ավտոբուսի կայարան Ճամփորդելը կայֆ ա, երբ դու մի ուսապարկով գնում ես քո հավեսին ֆռֆռալու, բայց երբ ունես 2 պայուսակ, մի հսկա ուսապարկ եւ ճամպրուկ, որոնց գումարային քաշը քոնինից մեծ ա, էդ ճամփորդությանը կարելի ա անվանել սթրես: Ուղղակի սթրես: Երբ չգիտես ոնց հա՛մ քեզ, հա՛մ իրերդ քարշ տաս, երբ ավտոբուսի կենտրոնական կայարանում ճամպրուկավոր մարդկանց են խառնվում Օկտոբերֆեստից եկող խմած-ճաքած, ոտի վրա մնալ չկարացող մարդիկ: Դրան էլ գումարած՝ հագիդ համարյա ձմեռային կոշիկներ են, որովհետև գրողի տարած տեղ չկար դրանք խցկելու:  Եւ գնալուցդ 35 րոպե առաջ դեռ հայտնի չի, թե գրողի տարած ավտոբուսդ երբ ա գալու: 17:10, ավտոբուսում Ավտոբուսում գտնվելու հիասքանչ պահն ինձ հեշտ չտրվեց: Ժամը 17:00 էր, բայց մեկնումների ցուցանակի վրա ոչ մի Ուլմ գրած չէր: Մի հարկ վերևում ավտոբուսի ընկերության գրասենյակն էր, բայց վախենում էի չհասցնել բարձրանալ ու վերադառնալ, որովհետև մի մեծ հերթ վերելակի մոտ էր, մի հերթ էլ Eurolines-ի օֆիսում: Բայց դե վերջը վազեցի վերև ու իհարկե, հերթն էնքան մեծ էր, որ

Գերհարդն ու գերմաներենը

Image
Գերմաներեն ուզել եմ սովորել մոտ 13-14 տարեկանից, երբ փլեյլիստումս սկսեցին գերակշռել գերմանական խմբերը։ Անընդհատ փորձում էի բզբզալ, սիրած երգերը թարգմանել, բայց դե իրականում մի քանի օրից հոգնում էի ու թողում: Ուղղակի ինչքան էլ սիրում էի գերմաներեն, նույնքան զզվում էի քերականություն ու լեզվի անտրամաբանական կանոններ սովորելուց: Իսկ գերմաներենը երևի «ամենաչքնաղ» քերականությամբ լեզուներից ա:  Չնայած դրան, երբ իմացա, որ մինչև դասերիս սկսելը երկու ամիս գերմաներենի կուրսերի եմ, շատ ուրախացա։ Առաջին օրը 3 րոպե ուշացած մտա դաս, մեկ էլ՝ օհ, աստվածների, A1.2՝ համարյա սկսնակ կուրսն ա, ու դասատուն արդեն գերմաներեն ա խոսում: Ես համարյա ոչինչ չէի հասկանում ու արդեն փոշմանում էի, որ համոզել էի, որ իրեն ամենասկսնակ խումբ չուղարկեն։ Բայց դե ինչքան էլ ամեն ինչ անհասկանալի էր, մի բան պարզ էր. դասատուն ծիտն էր: Նրա արտաքինին նայելուց մարդու մտքով անցած առաջին բառը վստահաբար «հիպպին» է: Շատ արագ հասկացա, որ երկար մազերով, էներգետիկ ու շատ դրական Գերհարդի դասերի համար նույնիսկ առավոտը 6:50 զարթնել ար

Օկտոբերֆեստ. խմե՛լ, խմե՛լ առավոտից

Image
2 լիտր գարեջու՞ր։ Առավոտյան ժամը 11:00-ի՞ն։ Դեռ ավելին՝ երկուշաբթի առավոտյան, երբ դասի ընթացքում տեստ պիտի գրե՞ս։ Այո՞, թե՞ ոչ։ Ցանկացած այլ իրավիճակում՝ բանականությունն ասում ա չէ, բայց Օկտոբերֆեստն ուրիշ պատմություն ա։ Շատերին որ ասում են Մյունխեն՝ առաջինն Օկտոբերֆեստն էն են պատկերացնում։ Ես նույնիսկ չէի էլ պլանավորել Մյունխենում հայտնվել, բայց կրթաթոշակիս հետ մեկտեղ ինձ պարտադիր գերմաներենի դասեր տվեցին։ Ու հետո աչքովս ընկավ, որ էդ ընթացքում Օկտոբերֆեստն ա։ Աշխարհի ամենամեծ խմելու փառատոնը, ու Ռուբին էնտեղ կլինի։ Ռուբի լինել երջանիկ։ Լեզվի դպրոցից մեզ համար տեղեր էին ամրագրել։ Ընդհանրապես՝ Օկտոբերֆեստի ամրագրումներն ամիսներ առաջ ա սկսում, ու եթե տեղ չունես, գարեջուր էլ չես կարող առնել։ Մենք գրանցվել էինք ու մեզ լրիվ պատահական օրեր էին գցել։ Սկզբում ուսիս սպիտակավուն հրեշտակն ասում էր, բա թե փոխի օրդ, հո չե՞ս ցնդել, որ երկուշաբթի առավոտ խմելու գնաս, էն էլ լրիվ անծանոթների հետ։ Բայց հետո լսեցի սատանիկին ու որոշեցի էդ մի օրը լինել նենցը, ոնց որ սովորաբար չի լինում Ռուբ

Զալցբուրգ. աղի քաղաքը (և վարունգներ)

Image
Զալցբուրգ կարելի գնալ Բավարիայի տրանսպորտի տոմսով: Զարմանալի չէր լինի եթե քաղաքը Բավարիայում լիներ, բայց դեռ ավելին, այն իսկի Գերմանիայում չի, Ավստրիայում է։ Ինչևէ, չգիտեի, բայց նոր վիկին ասեց, որ ժամանակին Զալցբուրգը Բավարիայի մաս ա կազմել, հետո անկախացել ա։ Մեր տրանսպորտի կազմակերպությունն էլ երևի դեռ 13-րդ դարում է։ Զալցբուրգում ինձ Մալինը դիմավորեց։ Իր հետ վերջերս ինտերնետով էի ծանոթացել, հետո ինքը մի օր Մյունխենում էր, ինձ երևակայելով քաղաքի տեսարժան վայրերն էի ցույց տալիս։ Հիմա հերթն իրենն էր։ Առաջին հայացքից թվում էր, որ Զալցբուրգն ընդհանրապես չի տարբերվում Մյունխենից, բայց աստիճանաբար հասկացա, որ շատ ուրիշ ա: Քաղաքի շինությունների մեծ մասը՝ շենքեր, եկեղեցիներ, կառուցված էին շատ փոքր տարածության վրա, համարյա իրար կպած: Փողոցիկներն էլ նեղլիկ էին, բայց հավես: Հա, ու ռելիեֆն էլ Մյունխենի պես հարթ չէր: Զալցբուրգի շուրջ ժայռեր են, ու որոշ շենքեր հենց ժայռի մեջ են ներկառուցված: Լիքը գմբեթներ՝ ինչ-որ բարձրոտ տեղից Սիրուն քաղաքով հոսող գետը միշտ նրան ավելի սիրուն ա դարձ

Սպիտակ վարդն ու գարեջրի պաղպաղակը

Image
Մեր գերմաներենի դասատուն՝ Մոնիկան որոշել էր մեզ էքսկուրսիա տանել: Իր միակ պայմանն այն էր, որ ընթացքում միայն գերմաներեն խոսենք: Իհարկե, հաճախ գերմաներենին խառնվում էր ոմանց իսպաներենն ու ռուսերենը, հետո քիչ-քիչ անցում էր կատարվում անգլերենին, բայց հենց Մոնիկան մոտենում էր, բոլորը հիշում էին իրենց գերմաներենը:  Առաջին «կանգառը» LMU-ն էր՝ Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանը, որը Մյունխենի ամենահայտնի ու հին համալսարաններից է:   Գերմաներենի A2.1 խումբն ու Մոնիկան Շատ ու շատ գերմանացիների համար էդ համալսարանի հետ կապված առաջին ասոցիացիան «Սպիտակ վարդն» է. մի ուսանողական կազմակերպություն, որը փորձել է պայքարել ֆաշիստական տիրապետության դեմ՝ թռուցիկներ և կոչեր պատրաստելով ու տարածելով: Կազմակերպության հիմնադիրները քույր ու եղբայր էին՝ Հանս ու Սոֆիա Շոլլը, ովքեր, իհարկե, գնդակահարվել են, երբ իրենց գործունեության մասին խաբար են տվել ֆաշիստներին:  Կազմակերպությանը նվիրված արձանը, որի մոտ միշտ սպիտակ վարդ են դնում Ընդհանրապես, հասցրել եմ նկատել, որ գերմանացիները օ

Ջարդված կարծրատիպեր

Image
Մի կում գարեջուր ու ես էլի սիրահարվում եմ Մյունխենին: Իրականում՝ գարեջուր պետք չի, որովհետև անկախ ալկոհոլի քանակից, էս քաղաքը ծիտն ա:  Էսօր մի ամիսն ա լրանում, որ էստեղ եմ. ոնց որ ընդհանրապես ժամանակ անցած չլինի, բայց մյուս կողմից էլ Հայաստանի կյանքս էնքան հեռու ա թվում: Լավ,  վերջ, սենտիմենտալություն ու ղզիկություն չենք անում, չնայած գարեջրի շիշը ձեռքին կամրջին նստելն ու մայրամուտի ժամանակ եկող-գնացող գնացքներին նայելը մարդուն էմո էլ կդարձնի։ Մոտ մի ամիս է Մարիօյի բլոգից ոգևորված ու իմ՝ Ամերիկայում գրված օրագիր հիշելով, ուզում էի էստեղի համար էլ նման մի բան անել։ Ամեն օր մտքումս ինչ-որ գրառումներ են պտտվում ու էսօր դրանք գրելու ժամանակն ա։  Ինչևէ, մի ամիս առաջ մի Ռուբի առաջին անգամ ոտք դրեցի Գերմանիա: Հայաստանում մարդիկ վախեցրել էին, բա թե գերմանացիները վատն են, չոր են, փողոցում հարցերին չեն պատասխանում և այլն: Էդ կարծիքս ավելի քան ամրապնդեց օդանավակայանի աշխատողները: Մեկին հարցրի, թե մինչև անձնագրայինը զուգարան կա, մի քանի րոպե հետո նոր չորեց՝ բա չէ, չկա: Հետո անձ