Posts

Showing posts from May, 2022

ցանցից դուրս aka offline

 Այսօր քնելիս աուդիոգրքեր ու պոդքաստներ չկան։ Այսօր ես մենակ կմնամ քեզ հետ։ Այսօր գլուխս կսկսի ուժգին ցավել, որովհետև մոլեկուլների ու կիսահաղորդիչների հոսանքու կրկին կորցրի ինձ և կորցրի քեզ։ Քեզ հետ մնալը հին օրերի երգն է, որ լսել այլևս չեմ կարողանում․ մենք միշտ վերացնում ենք իրար, մենք չենք կարող իրար հետ լինել, ես չեմ կարողանում քեզ հետ մենակ մնալ։ Ինձ միշտ պետք է էն հիմար յութուբի հոլովակը, էն սարսափ ժանրի փոդքաստը կամ էն աուդիոգիրքը, որ մաշեցրի լսելով, որ միայն թե մենակ չմնամ ինքս իմ ու իմ մտքերի հետ։ Զգացողությունը, որ ես երջանիկ չեմ ու միգուցե չեմ եղել ու չեմ էլ լինելու վերմակի փոխարեն ծածկում է ինձ, ու սիրտս կծկվում է՝ փորձելով վերապրել ինչ-որ պահեր, երբ ես իրոք ինչ-որ մի բան եմ զգացել։ Սուր ու սիրուն ինչ-որ բան։ Հիմա օրերը հոսում են անգույն, ու ես շարժվում եմ՝ հույսս իներցիայի վրա դրած։ Միթե՞ սա էն կյանքն էր, ինչին ես ձգտում էի․․․ Ոնց որ մայոր Թոմը, ես լողում եմ անկշռության մեջ ու չեմ կարողանում կապի դուրս գալ։ Անհետանում են երջանկության վերջին հորմոնները, ու ձգվում-կտրվում են