Posts

Showing posts from 2019

Նարնջագույն պատ

Ինձ թվում էր՝ նարնջագույն պատի այն կողմում միայն ես պիտի լինեմ։ Ես պիտի անձնագիրս սեղմեմ ձեռքումս ու արագ գնամ՝ վերադառնալու կամ անհետանալու ցանկությամբ։ Դու անհետանում ես նարնջագույն պատի հետևում, իսկ ես չեմ էլ կարողանում հավատամ, որ էստեղ էիր։ Իմ ստեղծած քաոսներում հայտնվեց Քաոսը, ու մի պահ ամեն ինչ դարձավ էնպիսին, ինչպիսին կար, ինչպիսին դեռ կարող էր լինել։ Բայց ես փնտրում եմ ինձ, չնայած՝ գիտեմ, որ չեմ էլ գտնելու։ Ես էստեղ եմ, էս կեղտոտ ու զզվելի քաղաքում, որից պոկվել ինչ-որ չի ստացվում։ Դու անակնկալ հայտնվեցիր կարմիր սենյակում ու ստիպեցիր, որ մոռանամ բառերս ու հետո անհետացար էն նարնջագույն պատի հետևում։ Ես նայում եմ հեռացող ոսկեգույն խոպոպներիդ ու ամբողջ սրտով ուզում, որ հետ չնայես։ Գնա քո/իմ մոխրագույն քաղաք, որտեղ լուծվում ես մառախուղներում ու դառնում ուրվական։ Որտեղ ցորենի դաշտերն են բլուրներ վրա ու խնձորի ծառեր, որոնք էս տարի բերք չտվեցին։ Ու ես կմնամ էստեղ, էս կեղտոտ քաղաքում, որտեղ մառախուղն ասես ծխից ու փոշուց կազմված լինի։ Որտեղ դեպրեսիան իմն է, ես՝ դեպրեսիայինը։ Էս մ

Բա հետո՞

Image
- Բա ի՞նչ ես անելու։ - Բա հետո՞։ - Բա մարդ էլ Գերմանիան կուզենա թողի, գնա՞։ - Բա տու՞նդ, բա Քաո՞սը։ - Բա դեռ ոչինչ չե՞ս գտել։ Հազարավոր «բա»-երից ու հարցերից խճճվում եմ։ Էլի չեմ կարողանում որևէ մեկի հետ խոսել․ ընկերներս սկսում են հազարավոր հարցերի շղթաները ու միակ լուծումն էլի բոլոր թաբերը փակելն ու գիրք կարդալն է։ Տանը չեմ կարողանում մնալ․ դեռ չեմ ընկալում իմ սեփական որոշումը։ Չեմ ընկալում, որ պետք է իրերս դասավորեմ արկղերում, մտքերս՝ համապատասխան դարակներում, հավաքեմ սեփական փշրանքներս ու առաջ գնամ։ Կամ հետ, չգիտեմ։ Ինձ էնպես եմ պահում, ասես ամեն ինչ օքեյ է, բայց ես ուզում եմ գոռալ, ուզում եմ լիքը լացել, բայց ախր էս հրաժեշտն ի սկզբանե պլանավորված ու գծված ա։ Կլինի՞ քեզ չպահես էնպես, ասես հենց էսպես էլ պիտի լիներ, ասես սա աշխարհի ամենանորմալ վիճակն ա, ասես ամեն ինչ հեշտ ու հանգիստ պիտի լինի։ Չի լինում գնալ, չի լինում մնալ, երկու վիճակների միջև հավասարակշռությունը բացակայում է։ Դու ինձ չես խնդրի, որ մնամ, որովհետև ի սկզբանե բացառված էր այս հարցադրումը։ Գերմանիան տուն չդարձավ, Հայ

Մաքսիմում - մինիմում

Մեկ-մեկ մոտիվացիան սառը ջրվեժի պես թափվում ա գլխիս ու ես ուզում եմ ամեն ինչ և ամենուր։ Ուզում եմ ունենալ բազմաթիվ կյանքեր, որպեսզի կարողանամ սովորել էդ ամենը, կարողանամ անընդհատ կրթվել, անընդհատ զարգանալ, տարբեր տեղերում ապրել ու ապրել, ուղղակի ապրել։ Գնալ աշխարհի ամենասիրուն տեղերը, խոսել աշխարհի ամենասիրուն լեզուներով, տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում ու աշխատում մոլորակի բոլոր ծայրերում։ Բացահայտել բևեռները, իջնել օվկիանոսի հատակ, թռնել տիեզերք։ Բոլոր ուղղակի և անուղղակի իմաստներով։ Բայց միակ բևեռները որոնք կան իմ կյանքում, դրանք տրամադրության բևեռներն են։ Ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչ են զգում մարդիկ, ովքեր ստաբիլ տրամադրություն ունեն։ Ովքեր էյֆորիայի մեջ չեն վազվզում մի քանի շաբաթ, իսկ հետո նույնիսկ խոսելու կարողությունը կորցնում։ Ինչքան բարձր են մաքսիմումները, էնքան ավելի խորն են մինիմումները։ Կային ժամանակներ, երբ հորիզոնում տեսանելի մաքսիմումներ կային․ մոտիվանում էի, տառապում էի, հասնում դրանց։ Իսկ հիմա, մեկ-մեկ  լինում են պիկեր, բայց անդունդներն ավելի շատ են։ Երբեմն

Երազախաբություն 27․06․2019

Դպրոցի զուգարանում եմ՝ լվացարանի մոտ։ Հայելու միջից ինձ է նայում արյունարբու հայացքով։ Մի պահ քարանում եմ․ հայելու միջից իր պատկերն անհետանում է, բայց իմ արտացոլանքն էլ չկա։ Մեջքիս հետևում հևոցախառը շնչառություն եմ լսում։ Ոտքերս թուլանում են, բայց կարողանում եմ ինձ դեպի դուռը քարշ տալ։ Կողպված է։ Առանց հայացքս գետնից կտրելու դեպի պատուհանն եմ վազում։ Ինքը չի շարժվում, բայց զգում եմ, որ գազանային հայացքն ինձ հետ շարժվում է։ Պատուհանն էլ չի բացվում։ Փորձում եմ կոտրել, բայց երկաթի պես ամուր է։ Ամբողջ ուժով գոռում եմ Heeeeelp. Անդադար խփում եմ պատուհանին ու ամբողջ ուժով գոռում։ Կոկորդս ցավում է, ձայնս՝ կտրվում, բայց ոչ եք չի արձագանքում։ Ինքը դադարում է ինձ ուշադրություն դարձնել ու քացով բացում է զուգարանախցիկներից մեկի դուռն, ապա կողպում իր հետևից։ Խցիկից սարսափելի ճչոցներ են լսվում։ Փորձում եմ խցիկի դուռը բացել, բայց իհարկե, չի բացվում։ Ճչոցներն ուղեկցվում են հևոցով ու անմարդկային գռգմռոցով։ Ասես սղոցով ծառի ճյուղեր կտրի, բայց զուգարանում ծառեր չեն աճում․ ինչ-որ մեկի ոսկորներն են կտրվու

Թեզն ու կյանքը

Ինչպես ցանկացած իրեն հարգող թեզ, իմն էլ է բաժանված գլուխների ու մասերի։ Բայց խիստ վերնագրերը, խուճուճ բանաձևերը, գունավոր գրաֆիկները ու նույնիսկ արդյունքները չե՛ն, որ սահմանում են թեզս։ Գնահատողի համար՝ դրանք են, իսկ իմ համար սա ավելին էր քան գիտական աշխատանքը, այնինչ նույնիսկ գիտական աշխատանքի կոնտեքստում չէի դիտարկում։ Թեզիս հետ չծնվեցի, բայց մեռա ու վերածնվեցի։ Դեպրեսիայից հետո ամիսներ շարունակ թեզս միակ բանն էր, որ ինձ առաջ էր տանում։ Երբ բացվում էր Մաթլաբը, երբ սև-սև ֆոնի վրա աչքիս էին ընկնում սպիտակ ֆլյուորեսցենտ մոլեկուլները, կյանքս ժամանակավոր իմաստ էր ստանում։ Վերջին շրջանում օֆիսակից կոլեգաներս ասում էին՝ հերիք ա մանյակի նման աշխատես, ղեկավարս ասում էր, որ բավարար են արդյունքներդ, սկսի գրել, բայց ես չէի կարողանում։ Գիտակցորեն ու ենթագիտակցորեն ձգձգվում էր էս պրոցեսը, քանի որ թեզիցս դուրս ես գոյություն չունեի։ Ես չէի կարողանում ոչինչ անել տանը, ես չէի ուզում տանը լինել․ ես էի, համակարգիչս ու կապույտ ծածկոցը, որ համալսարան էի բերել։ Ավարտը միշտ մոտ էր․ ես իրեն էի ձգտում էք