Posts

Showing posts from December, 2021

Սուրճ ու սուիցիդ

Image
Ժամը 15։00 արդեն էնքան մութ ա, որ ուզում ես ադյալները քաշել գլխիդ ու էլ երբեք դրանց տակից դուրս չգալ։ Առավոտյան գործի գնալուց արդեն մութ ա, ճաշելուց մութը կրկին ընկնում ա, ու միակ հույսը՝ կոֆեն ա, որ արդեն երակներովդ ա հոսում։ - Հիմա հասկանում եմ, թե ինչի ա Նորդիկ երկրներում սուրճի օգտագործումն էդքան շատ,- սուրճի ապարատի հերթում ասում եմ Բենին՝ պատուհանից դուրս նայելով։ - Ու ինքնասպանությունների քանակը,- կիսակատակ ասում ա Բենը։ Ու ինքնասպանությունները․․․ Ուզում եմ ասել՝ չէ, Բեն, ես ամառներն ավելի շատ եմ ուզում մեռնել, որովհետև գույները, արևը ու ուրախ մարդիկ ազդում են։ Բայց ոչինչ չեմ ասում․ կամաց-կամաց սովորում եմ դեպրեսիայի ու պատերազմների թեմաներով բերանս փակ պահել։ Էնքան չեմ խոսել, որ արդեն ինձ թվում ա, որ մեկ տարի առաջվա կյանքը երազում եմ տեսել։ Ես արև չեմ սիրում, բայց երազումս սկսել եմ արև տեսնել։ Մեկ-մեկ զարթնում եմ ու հիշում կապույտ երկնքի մասին։ Ու աչքերդ չես հասցնում թարթել, երբ դրսում եղանակը «աշուն է, անձրև, ստվերներն անձև» եղանակից ձևափոխվում ա «հողմը մեգով երկինք առնում, գա