Posts

Showing posts from April, 2022

եթե սիրտ ունենայի, կլիներ լեռներում

Image
 Ժնևի օդանավակայանից դուրս գալուն պես ավտոբուսի մի վարորդ սկսում է գոռալ՝ Շամոնի՜, Շամոնի՜ գնացող կա, արագ հավաքվեք։ Մինչ ես մտածում եմ էս ինչ չոբանություն էր, մերոնցից մեկն ասում է՝ վաու՜, իսկական մարդ։ Իսկական մարդիկ ու իսկական սարեր։ Դպրոցական ժամանակ Ռոբերտ Բըրնսի «Իմ սիրտը լեռներում է» բանաստեղծությունն էի թարգմանել ու 10 բալանոց համակարգում 11 ստացել։ Անգլերենիս դասատուն չլիներ, երևի ես չէի էլ սկսի գրելը... Ու ինչքան խորանում է Հայաստան վերադառնալ չուզելու ցանկությունը, էնքան շատ եմ հասկանում, որ լեռներում գտնվող սիրտն էդքան էլ պաթոս չի, ու դաշտերին ու հարթավայրերին սիրտս էդպես էլ չի կպնում… Շվեդիայում կյանքումս առաջին անգամ ստաբիլություն ունեմ, բայց կյանքը ձգվում է երկար ու միապաղաղ ինչպես շվեդական հարթավայրերը՝ ձմեռվա կեսին։ Իսկ ես սովոր եմ կյանքի, որտեղ պետք է անընդհատ սարեր բարձրանաս ու ձորեր իջնես։ Շվեդիայում ոչինչ չի կատարվում, Շվեդիայում առանց էն էլ բթացած զգացմունքներն ավելի են բթանում, ու դարից երկար ձգվում է օրը, հատկապես՝ երբ ամռանն արևը որոշում է մայր չմտնել։ Շամոնիու

սրտխառնոց

Նորից դադարեցի գոյություն ունենալ։ Նորից կորցնում եմ ինձ, ինչպես անընդհատ կորցնում եմ իրերս, բանալիներս ու բանականությունս։ Ես կրկին սև արկղ հիշեցնող սենյակում եմ, ուր չկան լուսամուտներ ու շնչելու օդ, ուր սև են պատերն ու պահարանները։ Սև են առարկաները պահարանների միջի, որ խավարի միջից աչքով են տալիս: Պատերն ուզում են սեղմել ինձ․ միգուցե վերջապես հողեղեն եղածս նորից դառնա հող։ Սև արկղ-սենյակից դուրս լույսը կուրացնում է։ Երկնքում նորից աստղեր կան․ ես կարո՛ղ էի երկնքից աստղերը բերել։ Բայց ուզում եմ դառնալ աստղափոշի, թեև անդադար սրբում եմ փոշին հիշողությունների վրայից ու հետ խցկում դարակները, ուր լույսի ոչ մի շող չի ներթափանցում։ Թափանցում եմ ստվերների աշխարհ, բայց էնտեղ էլ ինձ սպասող չկա։ Ճանապարհների խաչմերուկում տարիներ շարունակ կանգնած չեմ կարողանում ընտրել ուր գնալ։ Ու՞ր է էն չարքը, որ կառնի հոգիս․ ծախել չեմ ուզում, անվճար էլ կտամ։  Ապրելու վճարն ու էներգիան ա մեծ։ Ասես հսկա ճոճանակ, որ տատանվում ա երկու բևեռների մեջ։ Որ բևե՞ռն է իմը, թե կարևոր է ուղղակի բևեռացված լինելը։ Կարևոր է ուղղ