Posts

Showing posts from January, 2021

Կիևյան կամուրջներ

Image
Ճիշտ ոտքից սկսած առավոտը Առավոտյան 10:30 զնգաց, ավելի ճիշտ՝ Amen and Attack արեց զարթուցիչը։ Երբ զարթուցիչը դրել էի, էդ ժամանակ չգիտեի, որ չեմ կարողանալու մինչև 6։30 քնեմ ու հիմնականում տվայտվելու եմ էն հարցի շուրջ, թե ինչու՞ են հրեշտակները (ու սատանան) միշտ ներկայացվում որպես տղամարդ, եթե իրենք սեռ չունեն։ Ինչևէ, 4 ժամ քնած լինելը հաշվի առնելով, առավոտը հիանալի էր սկսել. -20 ցրտերը վերջացել են, լվացքը չորանում է, վերջապես նախաճաշելու համար լիքը համով բաներ ունեի։ Ցերեկը միթինգի էի, ինչպես պրոֆեսորն է ասում՝ սոցիալական լանչ։ Քովիդային իրականության ֆինծիկներից մեկը՝ կոլեգաներով կպնել զումին, խոսել բացի աշխատանքից ցանկացած բանի մասին։ Անցյալ հանդիպումի ժամանակ մի 15 րոպեի ընթացքում բոլորի ինտրովերտությունը բռնեց, թողեցին թռան, բայց էս անգամ սոցիալիզացիան ստացվում էր։ Մեկ էլ խոսակցություն է գնում, թե ազատ ժամանակ ինչով ենք զբաղվում, ես էլ դե ասում եմ, որ վերջերս ինձ լրիվ տվել եմ մեմեր սարքելուն։ Երբ ուզում են տեսնել, թե էդ ինչ մեմերով եմ զբաղվում, ասում եմ՝ դժվար իմանաք, մի այսպիսի ֆենտզի

Դբա լա՞վը. Կիև

Ճամպրուկը 26 կգ է, իսկ հավելյալ բեռի համար չափից շատ է պետք վճարել։ Մնում է ճամպրուկը դատարկելը։ Հագուստները վակումային տոպրակներում փաթեթավորված են, հետևաբար սրտիցս արյուն կաթելով հանում եմ գրքերս՝ մութ արվեստների, էքզիստենցիալ փիլիսոփայության, բիպոլյարության և այլնի մասին։ Ձմեռային սապոգներս չէի դրել, բայց դրել էի գրքերը, որոնք Գերմանիայից քարշ էի տվել՝ էնտեղ շորերիս մեծ մասը թողնելով։ Առանց գրքերի ճամպրուկի քաշը նորմալ է, իսկ ժամանակը՝ արդեն քիչ։  Նարնջագույն պատն է, հերթական անգամ։ Հայաստանում ապրելը միշտ չափից դուրս բարդ է, բայց Զվարթնոցն էլ՝ ամենատխուր տեղերից մեկը։ Գնալ-գալ-գնալ-գալ-գնալ...  Նարնջագույն պատով անցնելիս հետ նայելն արգելված է։ - Տոմսը միակողմանի է, էլ հետ չե՞ք գալու,- հարցնում է անձնագիրը ստուգողը։ - Հուսամ՝ ոչ մոտ ապագայում։ Մինչև ինքնաթիռը հերթը շատ արագ է անցնում։ Սպասում չկա, տագնապ չկա, ոգևորություն չկա։ Ուղղակի կա էս հուսանք վերջին ճանապարհը՝ նպատակից առաջ։ Երբ ինքնաթիռը բարձրանում է, ոնց որ մի հատ մեծ բեռ ընկնի սրտիցս։ Էդ պահը միշտ գնալուց ամենատխուրն ա եղել