Posts

Showing posts from December, 2019

Նարնջագույն պատ

Ինձ թվում էր՝ նարնջագույն պատի այն կողմում միայն ես պիտի լինեմ։ Ես պիտի անձնագիրս սեղմեմ ձեռքումս ու արագ գնամ՝ վերադառնալու կամ անհետանալու ցանկությամբ։ Դու անհետանում ես նարնջագույն պատի հետևում, իսկ ես չեմ էլ կարողանում հավատամ, որ էստեղ էիր։ Իմ ստեղծած քաոսներում հայտնվեց Քաոսը, ու մի պահ ամեն ինչ դարձավ էնպիսին, ինչպիսին կար, ինչպիսին դեռ կարող էր լինել։ Բայց ես փնտրում եմ ինձ, չնայած՝ գիտեմ, որ չեմ էլ գտնելու։ Ես էստեղ եմ, էս կեղտոտ ու զզվելի քաղաքում, որից պոկվել ինչ-որ չի ստացվում։ Դու անակնկալ հայտնվեցիր կարմիր սենյակում ու ստիպեցիր, որ մոռանամ բառերս ու հետո անհետացար էն նարնջագույն պատի հետևում։ Ես նայում եմ հեռացող ոսկեգույն խոպոպներիդ ու ամբողջ սրտով ուզում, որ հետ չնայես։ Գնա քո/իմ մոխրագույն քաղաք, որտեղ լուծվում ես մառախուղներում ու դառնում ուրվական։ Որտեղ ցորենի դաշտերն են բլուրներ վրա ու խնձորի ծառեր, որոնք էս տարի բերք չտվեցին։ Ու ես կմնամ էստեղ, էս կեղտոտ քաղաքում, որտեղ մառախուղն ասես ծխից ու փոշուց կազմված լինի։ Որտեղ դեպրեսիան իմն է, ես՝ դեպրեսիայինը։ Էս մ