Posts

Showing posts with the label ֆիզիկա

Մարդ - զոմբի - մարդ տրանզիտ

Image
Ուլմում կյանքը մոխրագույն էր. օրերը քարշ էին տալիս իրենց ձանձրալի գոյությունը, իսկ մարդիկ մոռանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ երկինքը կապույտ էր լինում, իսկ արևը՝ դեղին: Օրերն անցնում էին պատուհանից այն կողմ գույներ, իսկ կյանքում հետաքրքրություններ փնտրելով: Ուլմ կամ մոխրագույնի 50-ից ավել երանգները Սեպտեմբերից ինչ-որ անհասկանալի վիճակում էի. գնալով կորցնում էի հետաքրքրությունս ամեն ինչի նկատմամբ, ապագայի պլանները կորցնում էին իրենց իմաստը, ու միակ ցանկությունը որ ունեի՝ քնելն էր: Հոգեբանս ուղեգրել էր թերապևտի մոտ, բայց եթե ես թերապևտ փնտրելու  ու գտնելու էներգիա ու մոտիվացիա ունենայի, անկողնուցս վեր կենալու ու պրակտիկայի գնալու ուժ էլ կգտնեի: Էն ժամանակ դժվար էր էս մասին խոսելը, « ո՞նց ես » հարցի պատասխանը միշտ « լավ եմ » -ն էր, բայց իմ հիմնական գտնվելու վայրը վերմակի տակ էր՝ հերթական անգամ ինքս ինձ խարազանելով, որ պրակտիկայի չեմ գնացել: Էն ժամանակ ինձ թվում էր, որ ուղղակի ալարկոտ եմ, ու էդ պատճառով ինձ հավելյալ վատ էի զգում, բայց հիմա գիտակցում եմ, որ օրվա ընթացքում տեղ

Գիտությունն ու սոցիալիզացիան

Տարիներ առաջ, երբ վերջապես կողմնորոշվեցի մասնագիտական ընտրության հարցում, ֆիզիկան ընտրելու պատճառներից մեկը (թեև երկրորդային, երրորդային պատճառ էր) այն էր, որ կարծում էի գիտությամբ զբաղվելու նվազեցնելու եմ շփումս մարդկանց հետ։ Մտածում էի՝ կլինեմ ես, իմ գրքերը, հաշվարկները և վերջ։ Բայց դա մեծագույն սխալ պատկերացում էր, որը, սակայն, հիմա եմ հասկանում։ Չգիտես ինչու՝ ես հարցեր տալ չեմ սիրում։ Ներսումս մեծ ֆոբիա կա՝ ինչ եթե հիմար հարց տամ։ Ու նույնիսկ երբ ուժերս հավաքեմ ու հարցնեմ, դա կլինի երբ տակով ու վրայով թեման ուսումնասիրեմ, այսինքն` երբ կարելի է ասել, որ հարց տալու անհրաժեշտություն էլ չի լինի։ Իմ շատ սիրելի Մառոզովն ասում էր, որ հիմար հարցեր չկան, կան հիմար պատասխաններ։ Ես հաղթահարել էի իրեն հարցեր տալու վախը, բայց ցավոք, այլ մարդկանց դեպքում չի գործում։ Դասերի ընթացքում սոցիալիզացվելու կարիք առանձնապես չի լինում, բայց այս կիսամյակ սկսել եմ պրակտիկաներիցս մեկը, որը պահանջվում է իմ մագիստրոսական ծրագրով։ Քանի որ անծանոթ պրոֆեսորների դռներ ընկնելու ոչ ցանկություն, ոչ էլ մոտ

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

Image
Ինչ սկսել եմ մագիստրատուրաս Գերմանիայում, անընդհատ համեմատականներ եմ տանում Ուլմի համալսարանի ու ԵՊՀ-ի միջև։ Տարբերությունները շատ-շատ են, բայց կփորձեմ կետերով համախմբել դրանք։ Մոտ 4 տարի առաջ, երբ փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում էի, էլի նմանատիպ ցուցակ  էի գրել։ Հիմնականում է ցուցակը Գերմանիայի համար էլ է ճշմարիտ, բայց հիմա ավելի մանրամասն ու օբյեկտիվ համեմատություն եմ ուզում անել։ Գնահատականներս սուբյեկտիվ են ու ես հասկանում եմ, որ ԵՊՀ-ում շատ խնդիրներ ֆինանսավորան բացակայության ու վատ կառավարման պատճառով են։ ԵՊՀ-ն, աղբյուրը՝ http://www.eua.be  Դասերի կազմակերպման ձևը Ֆիզիկա սովորելն իմ համար ամենահետաքրքիր բաներից մեկն է, բայց ոչ էն ժամանակ, երբ ուղղակիորեն չես հասկանում, թե ինչն ինչի համար ես սովորում կամ թե ինչի՞դ են պետք գալու մի քանի կիլոմետրանոց դուրս բերումները։ ԵՊՀ-ում ունեցել եմ առարկաներ, որոնցից ստացած ֆունդամենտալ գիտելիքների համար ուրախ եմ և շնորհակալ, բայց եղել են առարկաներ, որոնց անունն էլ հազիվ հիշեմ, թեև պարապել եմ, քննությանն էլ հավանաբար գերազանց ստացե

Դիմակահանդես

Նույն հաշվարկն անում եմ մի քանի անգամ. թե՛ ձեռքով, թե՛ տարբեր ծրագրերով։ Ամեն անգամ տարբեր պատասխաններ են ստացվում, որոնք չեն համընկնում սկզբնականի հետ։ Թվում ա՝ թվերը սարքում են գլխիս։ Դիմակահանդես են անում. ես ստանում եմ ճիշտ, իրենք աչքիս առաջ կերպափոխվում են։ Թվահանդես, տոնահանդես, դիմակահանդես... Պատրաստել են նրանք լաբորատոր հանդես, լաբորատոր հանդես, աստիճաններ ունեն, մինուսներ պես-պես, արմատներ Հյուր կգա շուտով դիֆուզ պապին, ներս կմտնի Ստոքսի օրենքը շալակին, Լազերիկն էլ ֆոտոնը շուրթերին, թակարդում կխմբի ժիր մասնիկներին... Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են թվերը փոխում իրենց կերպարանքները, խոսում եմ հետներն ու ասում, որ խելոք մնան, ուրեմն ինձ քնել ա պետք։