Դիմակահանդես

Նույն հաշվարկն անում եմ մի քանի անգամ. թե՛ ձեռքով, թե՛ տարբեր ծրագրերով։ Ամեն անգամ տարբեր պատասխաններ են ստացվում, որոնք չեն համընկնում սկզբնականի հետ։
Թվում ա՝ թվերը սարքում են գլխիս։ Դիմակահանդես են անում. ես ստանում եմ ճիշտ, իրենք աչքիս առաջ կերպափոխվում են։
Թվահանդես, տոնահանդես, դիմակահանդես...

Պատրաստել են նրանք լաբորատոր հանդես, լաբորատոր հանդես,
աստիճաններ ունեն, մինուսներ պես-պես, արմատներ
Հյուր կգա շուտով դիֆուզ պապին,
ներս կմտնի Ստոքսի օրենքը շալակին,
Լազերիկն էլ ֆոտոնը շուրթերին,
թակարդում կխմբի ժիր մասնիկներին...

Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են թվերը փոխում իրենց կերպարանքները, խոսում եմ հետներն ու ասում, որ խելոք մնան, ուրեմն ինձ քնել ա պետք։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը