Posts

Showing posts with the label անհաջողակ

Համալսարանի գերին կամ բոմժի քրոնիկները մաս 2

Եթե ծանոթ եք իմ ամանորյա արկածներին ու մի քիչ էլ ինձ, երևի կհասկանաք, թե ինչի մասին է այս գրառումս: Իհարկե՛, իմ ու գերմանացի թշնամիներս, ասել է թե գերմանական դռների հրաշք համակարգին: Արդարության համար ասեմ, որ էս անգամ մեղքն իմը չէր, բայց ում պետքն է, եթե դա կրկին պատահել է: Բոմժի այս քրոնիկոնը սկսում է համալսարանի նկուղի լաբորատորիայում, երբ բոլորն արդեն գնացել էին և մնացել էր միայն Ռուբին՝ դեմ առ դեմ կանաչ լազերի և իր ոսպնյակային համակարգի հետ։ Քանի որ ես շատ եմ սիրում, երբ լրիվ մենակ եմ լաբորատորիայում, և հնարավոր է՝ նաև համալսարանում, ուրախ-երջանիկ աշխատում էի՝ Կորպիկլաանին միացրած, հետը երգել-պարելով։ Ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը երբ սովածացա։ Դրամապանակս վերցրի, գնացի ապարատներից մի սենդվիչ վերցնելու։ Եվ այստեղ, իհարկե պարզ է, թե ինչ եղավ. դուռը փակեցի և փակվեց՝ առանց դրսից բացելու հնարավորության։ Էս անգամ ես անջատված չէի, ուղղակի դուռը կողպվում է, երբ ներսից փականը պտտում ես, իսկ ես ոչինչ չէի պտտել։ Ինչևէ, ես ընկա պանիկայի մեջ, քանի որ լազերն ու կամերան միացրած

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Image
Լինում է չի լինում, մի Ռուբի է լինում։ Այս Ռուբին լինում է անհաջողակ, անուշադիր և հիմար իրավիճակներում հայտնվող։ Եվ նա հիմա կպատմի իր ամանորյա հեքիաթը ։ Կորուստ «Ասենք ոչ խոզ ռուբիներին», «ավելի մաքուր նոր տարի» և «հյուր ունենք, պետք ա հավաքվենք» կարգախոսներով առաջնորդվելով, որոշեցի Նոր Տարուց առաջ մեծ ուբոռկա անել, նույնիսկ՝ արձակուրդ օրով զարթուցիչ դրեցի։ Առավոտյան լվացքս արեցի, ամեն ինչ մաքրեցի, գնացի շոփինգի, նախորդ օրվա լվացքս հավաքեցի։ Ամեն ինչ կատարյալ էր՝ մնում էր լողանալ, գինիները վերցնել ու գնալ Նոր Տարին նշելու։ Հոգնած ու ուրախ դուրս թռա սենյակից՝ սրբիչներս բերելու ու դուռը հավեսով շխկացրի հետևիցս։ Ու էդ պահին ուղեղումս էլ մի բան շխկաց. ձեռքիս ոչինչ չկար, վզիս ոչինչ չկար, գրպանումս չկար... Բանալիս, որի վրա ինչ ասես կախել էի, որ երբեք չմոռանամ, մնացել էր սենյակում, իսկ ես՝ դրսում։ Իսկ էս անտեր դռներն էլ դրսից փակվում են առանց որևէ բանալիի։ Դեկտեմբերի 31, շաբաթ երեկո, ու դրսում մնացած Ռուբի։ Եվ դեռ ավելին՝ դրսում մնացած կեղտոտ շորերով կեղտոտ Ռուբի, ով առավոտից պրտու

Փորձարարը

Ես տեսաբան էի. այնպիսին, ինչպիսին լինում էին կարծրատիպային տեսաբանները: Իսկ կարծրատիպային տեսաբանները շատ յուրահատուկ են. նրանք կարող են դեռ լաբ չմտած փորձը ավիրել, սարքին չկպած՝ սարքը փչացնել: Բրիտանացի գիտնականներին չի հաջողվել պարզել, թե ի՞նչ էլեկտրամագնիսական դաշտ ունեն նրանք, ի՞նչ փոխազդեցության մեջ են մտնում սարքերի հետ, բայց փաստ ա. կան մարդիկ, ովքեր անհամատեղելի են լաբերի հետ, ու ես էդ մարդկանցից մեկն եմ: *** Մի անգամ սպեկտրոսկոպիայի փորձ էինք անում. պիտի ԴՆԹ-ի սպեկտր հանեինք: Ես՝ խելոքս, ԴՆԹ լուծույթով լի փոքրիկ անոթը մատներով բռնեցի, դրեցի սարքի մեջ: Հետո, երբ դասախոսը եկել ու զարմացած նայում էր, թե ո՞նց կարող ա սենց տարօրինակ սպեկտր ստացվել, հանկարծ ջոկեցի, որ մենք իրականում ոչ թե ԴՆԹ-ի, այլ իմ մատնահետքերի սպեկտրին ենք նայում: Նույն օրը հաջողացրի նաև տոքսիկ նյութ թափել լաբում: Հետո իմ արևին ուզում էի մաքրել, որ դասախոսը չնկատի ու չջղայնանա: Մեկ էլ հանկարծ նկատեց, մի թեթև պանիկա, ձեռնոցները հագավ, մաքրեց, ախտահանեց տարածքը: Իսկ ես ուզում էի շորիս թևքով թաքուն սրբե

Մի քիչ արյուն, լիքը մածուն

Շոփինգն իմ ամենաչսիրած բաներից ա։ Նոր տեղավորվելուց հետո հատկապես կատաստրոֆիկ ա, որովհետև ամեն ինչ պետք ա առնել՝ սկսած կաթսաներից, վերջացրած տաք շորերով։ Էդ օրն համայն շոփինգի օրերից մեկն էր։ Վերարկու առա, հետո գնացի մի քանի առևտուրս արեցի, տան համար էլ ինչ ասես առա ու խանութներից մեկում հանկարծ չստացվեց քարտով վճարում անել։ Դե ես էլ վերջին կոպեկներս իրար վրա դնելով, վճարեցի, դուրս եկա։ Մոտս ավտոբուսի փող չէր մնացել, ոչ էլ բանկոմատ կար մոտակայքում, հետևաբար՝ ես պիտի քայլեի տուն։ Տուն քայլել ասեմ, դուք հասկացեք՝ մի տաս կիլո ապրանք ձեռքս, մի էդքան էլ ուսապարկումս պիտի մի 3 կմ քարշ գամ։  Եվ այսպիսով, դեռ մի տաս րոպե էլ չէ քայլել, երբ հայտնվեցի գետնին։ Ես մի կողմ թռա, տոպրակներս՝ մյուս։  Ինձ գետնից հավաքելուց հետո, ապրանքներս հավաքեցի, ու կիսալացելով սկսեցի քայլել, որովհետև ոչ միայն մատս էր արյունլվիկ եղել ու սաստիկ ցավում, դեռ մի բան էլ մածնավթար էր եղել, ու տոպրակիս ամբողջ պարունակությունը մածնոտվել էր։ Էնքան անբախտ էի, որ սկի անձեռոցիկ չունեի ու հանեցի, բանդանաս կապեցի մատիս, որ

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը

Image
16:35, Մյունխեն, ավտոբուսի կայարան Ճամփորդելը կայֆ ա, երբ դու մի ուսապարկով գնում ես քո հավեսին ֆռֆռալու, բայց երբ ունես 2 պայուսակ, մի հսկա ուսապարկ եւ ճամպրուկ, որոնց գումարային քաշը քոնինից մեծ ա, էդ ճամփորդությանը կարելի ա անվանել սթրես: Ուղղակի սթրես: Երբ չգիտես ոնց հա՛մ քեզ, հա՛մ իրերդ քարշ տաս, երբ ավտոբուսի կենտրոնական կայարանում ճամպրուկավոր մարդկանց են խառնվում Օկտոբերֆեստից եկող խմած-ճաքած, ոտի վրա մնալ չկարացող մարդիկ: Դրան էլ գումարած՝ հագիդ համարյա ձմեռային կոշիկներ են, որովհետև գրողի տարած տեղ չկար դրանք խցկելու:  Եւ գնալուցդ 35 րոպե առաջ դեռ հայտնի չի, թե գրողի տարած ավտոբուսդ երբ ա գալու: 17:10, ավտոբուսում Ավտոբուսում գտնվելու հիասքանչ պահն ինձ հեշտ չտրվեց: Ժամը 17:00 էր, բայց մեկնումների ցուցանակի վրա ոչ մի Ուլմ գրած չէր: Մի հարկ վերևում ավտոբուսի ընկերության գրասենյակն էր, բայց վախենում էի չհասցնել բարձրանալ ու վերադառնալ, որովհետև մի մեծ հերթ վերելակի մոտ էր, մի հերթ էլ Eurolines-ի օֆիսում: Բայց դե վերջը վազեցի վերև ու իհարկե, հերթն էնքան մեծ էր, որ

Պատմություն մակույկի, վայրի սագերի, կամուրջի ու կորած աղջկա մասին

Հենց սկզբից էլ չէի ուզում մակույկավարության գնալ, որովհետև գիտեի՝ ինձանից պոզեր-պոչեր դուրս չեն գա: Ենթադրությունս ապացուցվեց, երբ ոտքս մակույկի մեջ դնելուն պես այն շուռ եկավ, իսկ ես էլ ընկա գետի մեջ ու թրջված մուկ դարձա: Ես հույս էլ չունեի, որ առաջին անգամ թիակը ձեռքումս բռնելով հիասքանչ կթիավարեմ, բայց որ այդքան թեյնիկ էի՝ մտքովս չէր անցնում: Միայն բոլոր հնարավոր ծանծաղուտներն ընկնելուց ու քարերին զարկվելուց հետո ուժի ու արագության վետորներին հիշեցի, և հրաշքով, էհ...՝ ֆիզիկայով, սկսեցի նորմալ թիավարել: Նորմալը ո՞րն է. սահում էի գետի վրայով՝ չզգալով, թե ինչպես եմ արագություն հավաքում ու բոլորից առաջ անցնում: Երբ արդեն ամենաարագ թիավարողներն էլ էին ետևում, պառկեցի մակույկիս վրա՝ նայելով արևին ու ինձ Պոկահոնտաս երևակայելով: Էդ պահին Ամերիկան իմ համար ֆասթֆուդնոցը չէր, այլ դարեր առաջվա քաղաքակրթությունը, որտեղ հնդկացիները մակույկ էին վարում ու իրենց աստվածներին զոհեր մատուցում: Անտանելի սիրուն բնությունը թույլ չտվեց, որ ես իմ պոկահոնտասային ճանապարհը փչացնեմ պեպսիով ու չիպսերով, ուստի