Posts

Showing posts from April, 2017

Պրոքսիմա պարադա - Պալմա դե Մայորկա

Image
Պալմա դե Մայորկայի մասին երևի ինձանից բացի բոլորը գիտեին: Լողափեր, բարեր, կլուբներ ու նմանատիպ լիքը բաներ: Իսկ ես միայն գիտեի, որ դա ծովափնյա քաղաք ա, որտեղ Մալինը կամավորություն է անում: Արձակուրդիս ընթացքում մի շաբաթով գնացի իրեն հյուր: Օր 1, հինգշաբթի, Օլա Էսպանյա Ինչ փոքր է Մեմինգենի օդանավակայանը ու ինչ շուտ եմ ես եկել: Ինքնաթիռում լիքը գերմանացիներ են. խմող, աղմկող: Որոշել եմ արձակուրդի ընթացքում ինտերնետ չօգտագործել ու հավեսով վայելել արձակուրդը: Թռիչքի երկու ժամն արագ անցնում է, օդանավակայանում Մալինն ինձ դիմավորում է: Գրում եմ, որ արդեն նորմալ հասա ու անջատում ինտերնետը, տեսնենք ինչքա՞ն կդիմանամ: Պիտի իրենց տանը մնամ: 4 սենյականոց բնակարանում ապրում են 7 կամավորներ տարբեր երկրներից, բայց բարեբախտաբար էդ ընթացքում նրանց մի մասը տանը չէր լինելու: Օր 2, ուրբաթ Ալեմանյակ = գերմանացի (իսպ. Գերմանիան կոչվում ա Ալեմանիա), որը Պալմայում իրեն պահում ա վերջին անասունի պես։ Օր 3, շաբաթ Բուսակեր դրակոն, որը, սակայն, ուտում է միաեղջյուրի շնիցել՝ ծիածանի գույներով ներ

Բաներ, որ ինձ դուր չեն գալիս Գերմանիայում

Image
Գերմանիայի մասին լիքը լավ բաներ կարելի ա պատմել, բայց լավ բաները կսպասեն։ Հիմա հերթն էն բաներինն է, որոնց կա՛մ հազիվ եմ հարմարվել, կա՛մ դեռ չեմ կարողանում հարմարվել։ Կամ արդեն իսկ հարմարվել եմ, ուղղակի հիմա հազիվ ժամանակ ու հավես եմ գտել այս գրառումն ավարտելու, իսկ հին գրածներս ջնջել ափսոսում եմ: Խանութների ժամանակացույց Որպես մարդ, ով ամբողջ կյանքն ապրել է Երևանի ամենալֆիկաշատ մասում՝ Բանգլադեշում, ես միշտ սովոր եմ եղել, որ մոտակայքում շուրջօրյա բաց խանութ կլինի։ Նույնիսկ շենքի տակի փոքրիկ խանութիկներն էին բաց մինչև գիշերվա 11-12-ը։ Իսկ Գերմանիայում կիրակի օրով համարյա ոչ մի խանութ բաց չես գտնի, բաց խանութներն էլ փոքրիկ ու թանկ տեղերն են՝ սովորաբար գնացքների, ավտոբուսների կայարաններում։ Մյունխենում  բոլոր նորմալ խանութները ժամը 20:00-ին փակվում էին, ինչն, իմ իմանալով, պարտադրված է օրենքով:  Մինչև Գերմանիա գալը նաև եկեղեցու մեծ ազդեցությունը չէի պատկերացնում, բայց թե՛ կիրակի օրը խանութների փակ լինելը, թե՛ Բավարայիում 20:00-ի օրենքը ի սկզբանե պարտադրված են եղել եկեղեցու կողմից: