Posts

Showing posts from October, 2018

Հեքիաթում

Image
Մեկ ամիս առաջ Մարկուսն էստեղ էր. էնքան տարօրինակ է քայլել դաշտերի միջով, հասնել խնձորենիներին, որոնց վրա նաև Մարկուսի մասին հիշողություններ կա։ Ես սովոր էի, որ իմ էստեղի ու էնտեղի կյանքերն իրար չէին խառնվում, թվում էր՝ էստեղ ուրիշ եմ, գնամ՝ էլի ուրիշ կլինեմ։ Մարկուսի հետ հեքիաթ պիտի գրեինք։ Ես սիրուն տեղ գիտեմ, ասում եմ, ու գնում ենք։ Կարմիր տանիքներով տնակները, նեղլիկ սալիկապատ փողոցները, ամրոցների ավերակները, մենաստանը, որտեղից ջութակի ձայներ էին լսվում... Մենք քայլում էինք ադյալի մեջ փաթաթված. ցուրտ էր, միայն ադյալ էինք վերցրել, որ գետնին նստեինք։ Մարդիկ նայում էին մեզ ու ժպտում։ Քայլում էինք դեպի լիճը, որն էնքան կապույտ էր, որ նայելուց չէիր կշտանում, էնքան կապույտ, որ պրոֆեսորներիցս մեկի ասպիրանտներից մի քանիսն ուսումնասիրում էին էդքան կապույտ լինելու պատճառը։ Հեքիաթը չգրեցինք, բայց կապույտ լիճը հաստատ պիտի լիներ հեքիաթում։ Հեքիաթը չգրեցինք, բայց լիճը հաստատ պետք է լինի հեքիաթում։ Էսօր ուզում եմ գրել, հեշտության համար տեղանունները հայերեն եմ թարգմանում։ Ես ապրում եմ