Հեքիաթում

Մեկ ամիս առաջ Մարկուսն էստեղ էր. էնքան տարօրինակ է քայլել դաշտերի միջով, հասնել խնձորենիներին, որոնց վրա նաև Մարկուսի մասին հիշողություններ կա։ Ես սովոր էի, որ իմ էստեղի ու էնտեղի կյանքերն իրար չէին խառնվում, թվում էր՝ էստեղ ուրիշ եմ, գնամ՝ էլի ուրիշ կլինեմ։
Մարկուսի հետ հեքիաթ պիտի գրեինք։ Ես սիրուն տեղ գիտեմ, ասում եմ, ու գնում ենք։ Կարմիր տանիքներով տնակները, նեղլիկ սալիկապատ փողոցները, ամրոցների ավերակները, մենաստանը, որտեղից ջութակի ձայներ էին լսվում... Մենք քայլում էինք ադյալի մեջ փաթաթված. ցուրտ էր, միայն ադյալ էինք վերցրել, որ գետնին նստեինք։ Մարդիկ նայում էին մեզ ու ժպտում։
Քայլում էինք դեպի լիճը, որն էնքան կապույտ էր, որ նայելուց չէիր կշտանում, էնքան կապույտ, որ պրոֆեսորներիցս մեկի ասպիրանտներից մի քանիսն ուսումնասիրում էին էդքան կապույտ լինելու պատճառը։ Հեքիաթը չգրեցինք, բայց կապույտ լիճը հաստատ պիտի լիներ հեքիաթում։



Հեքիաթը չգրեցինք, բայց լիճը հաստատ պետք է լինի հեքիաթում։ Էսօր ուզում եմ գրել, հեշտության համար տեղանունները հայերեն եմ թարգմանում։ Ես ապրում եմ Կապույտ Քարում, որտեղից մի քանի կմ հեռավորության վրա է Կապույտ Տնակ քաղաքը։ Էնտեղ, բլրի գագաթին Կապույտ Կաթսա լճակն է, որից սկիզբ է առնում Կապույտ գետը։ 

Երբեմն պարզ գիշերներին քայլում եմ հսկայական դաշտերով, ծառերից խնձորներ թռցնում, նայում պայծառ համաստեղություններին ու մտածում, որ միգուցե ես հեքիաթում եմ ապրում, բայց վրաս խաբար չկա։

Comments

  1. Նենց հասկանում եմ էդ էստեղի ու էնտեղի կյանքերի՝ առանձին լինելու մասը։ Իմը վերջին տարիներին լրիվ խառնվել ա իրար, ու էլ չկա էստեղ֊էնտեղ, մի հատ խառը իրականություն ա, որից գլուխ չեմ հանում։

    Սպասում եմ հեքիաթիդ :) Հավես ա սկիզբը։

    ReplyDelete
    Replies
    1. Չգիտեմ, նույնիսկ երբ մարդիկ են գնում գալիս, մեկ ա՝ դիսկրետ ա, իրարից անկախ։ Մտածում էի, որ խառնվեն, ավելի հեշտ կլինի, բայց դե...

      Շուտով պիտի պատրաստ լինի տեքստը, Մարկուսն էլ նկարազարդումներն ա անելու։ ^^

      Delete
    2. Հա, գնալ֊գալը դիսկրետ ա։ Խառնվելը սկսվում ա էն պահից, երբ մի աշխարհից մեկին մյուս աշխարհից մյուսի հետ ես ծանոթացնում։ Ինձ մոտ սկսվեց Մորթենի՝ Հայաստան գալով։ Հետո արդեն Մանուն սկսեց իմ ծրագրով սովորել, էլի ընկերներ Հայաստան էկան, ու սաղ խառնվեց իրար։ Մի կողմից լավ ա, մյուս կողմից՝ մի տեսակ ոնց որ սաղ գաղտնիքներս աշխարհի առաջ լինեն։

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը