Posts

Showing posts from December, 2017

Մեկ այլ 2017-ի ամփոփում

Հիմնականում կարիք չեմ ունենում անցնող տարին ամփոփելու, բայց 2017-ն ուրիշ էր, երևի թե կյանքիս «ամենաուրիշ», ամենաերկբևեռ տարին։ Տարվա սկիզբն ամենաերջանիկներից չէր, բայց հաստատ ամենից անհաջողակներից էր. կեսգիշերից հաշված ժամեր առաջ դրսում մնալը լավագույն զգացողությունը չէր։ Բայց տարվա ընթացքում լավագույն զգացողությունների պակաս չեղավ, թեև վատագույն զգացողություններն էլ բավականին հաճախակի։  Քանի որ ցանկերով ամեն ինչ ավելի հեշտ է, և ընդհանրապես՝ ես ցանկեր կազմելու նկատմամբ թուլություն ունեմ, թվեմ 2017-ին սկսած, առաջին անգամ արած կամ ուղղակի կարևոր բաները. Առաջին անգամ անգլերեն պատմվածք եմ գրել, մեջն էլ ախմախ բանաստեղծություններ, այն էլ` համատեղ։ Մինչ էս անգլերեն միայն էսսեներ ու նմանատիպ բաներ էի գրել՝ դպրոցական տարիքում մրցույթների, հետո էլ արդեն զանազան տեղեր դիմելու համար։ Պրագրավորում. անընդհատ բզբզացել եմ, բայց էս տարի սովորեցի R, Matlab-իս ու C++-ի իմացությունս ահագին լավացավ, դրան գումարած նաև ահագին բան սովորեցի Լինուքսի մասին։  Սկսեցի ինքս ինձ բացիկներ ուղարկել։ Դեռ անց

Մարիօն Զարթոնքի և այլ աշխարհներում

Image
Ինչ-որ մեկն արդեն պատրաստվում էր «play» կոճակն, ինչից հետո նա պիտի հագներ կարմիր վերնաշապիկը, կապույտ կոմբինիզոնը, դներ կեպին, փակցներ մորուքն ու վազեր մահվան ցիկլում այնքան ժամանակ, մինչև հասներ խաղացողի նպատակին։ Բայց կոճակը դեռ սեղմված չէր , մենք զրուցում էինք Զարթոնքի աշխարհում։ Նա պատմում էր, որ թեև անընդհատ կռվում էր քայլող սնկերի ու դևի հետ, ազատ ժամանակ բլոգ էր գրում, պատմում, թե ինչքան էր տխրում ամեն անգամ դևի հետ կռվելիս, քանի որ խաղից դուրս, երբ  ինքն ու դևը  հերթական անգամ վերածնվում էին, միասին ֆիլմեր էին նայում ու թքած ունեին հիմար արքայադստրերի վրա։ Նա պեղումներ էր անում, գտնում մեռած սնկերի գերեզմանները և նրանց թաղման ծեսերն ուսումնասիրում։  Նաև խոսում էր իր աշխարհի կռիվների մասին, բարձրացնում բոլոր բնակիչների իրավահավարության, կրթություն ստանալու և այլ իրավունքները։ Հենց այդ խնդիրների մասին խոսելու շնորհիվ նա խաղից դուրս մի աշխարհ հաղթահարեց, և հայտնվեց Զարթոնքի աշխարհում՝ որպես ամենաբարձր միավորներ ունեցող մասնակից։ Ես էլ էի այնտեղ, բայց ամենաբարձր արդյունքներու

Արթնացում

Փողոցի լույսերը լուսավորում էին ձյան խոշոր փաթիլների հոսքը, ամանորյա տոնավաճառում մարդիկ ժպտում և տաք գլյուվայն էին խմում։ Ես արագ քայլում էի փողոցով ու զգում, որ ինչ-որ տեղից ու ինչ-որ կերպով կյանքը ներսս է լցվում։ Երեկ առավոտն էն սպիտակ առավոտներից էր, որ կյանքս կտայի, որ անկողնուց դուրս չգամ։ Թորն ասում էր, որ վեր կենամ, Թորը հարցնում էր, թե ինչու՞ մի երկու ամիս Մյոլնիրը դարակումս նետված էր։ Թորն ասում էր, որ հինգշաբթին իր օրն է։ Թորին չնեղացնելու համար վզնոցը կախեցի, ու դուրս եկա։ Բայց Թորը երևի տանը մնաց։ Պրակտիկայի ինստիտուտում երկու ժամ փորձում էի արթնանալ. կոֆեինը, սառը ջրով լվացվելն ու ամեն ինչ անզոր էին. չէր ստացվում զարթնել։  Շաբաթներ շարունակ զգում էի, թե ոնց է արթունությունը հեռանում, ոնց են մտքերս պտտվում միայն մահճակալի ու վերմակի շուրջ։ Իներցիայով կյանքը հոսում էր էս ուրվական, մոխրագույն քաղաքում ու չկար էներգիա ինձ այլ շարժում հաղորդելու։ Կիսաքնած, փորձելով ինձ համոզել, որ սա իրականություն է այլ ոչ թե երազ, գնում էի դասի։ Մի կողմից կար էն գիտակցությունը,