Մեկ այլ 2017-ի ամփոփում

Հիմնականում կարիք չեմ ունենում անցնող տարին ամփոփելու, բայց 2017-ն ուրիշ էր, երևի թե կյանքիս «ամենաուրիշ», ամենաերկբևեռ տարին։
Տարվա սկիզբն ամենաերջանիկներից չէր, բայց հաստատ ամենից անհաջողակներից էր. կեսգիշերից հաշված ժամեր առաջ դրսում մնալը լավագույն զգացողությունը չէր։ Բայց տարվա ընթացքում լավագույն զգացողությունների պակաս չեղավ, թեև վատագույն զգացողություններն էլ բավականին հաճախակի։ 

Քանի որ ցանկերով ամեն ինչ ավելի հեշտ է, և ընդհանրապես՝ ես ցանկեր կազմելու նկատմամբ թուլություն ունեմ, թվեմ 2017-ին սկսած, առաջին անգամ արած կամ ուղղակի կարևոր բաները.
  • Առաջին անգամ անգլերեն պատմվածք եմ գրել, մեջն էլ ախմախ բանաստեղծություններ, այն էլ` համատեղ։ Մինչ էս անգլերեն միայն էսսեներ ու նմանատիպ բաներ էի գրել՝ դպրոցական տարիքում մրցույթների, հետո էլ արդեն զանազան տեղեր դիմելու համար։
  • Պրագրավորում. անընդհատ բզբզացել եմ, բայց էս տարի սովորեցի R, Matlab-իս ու C++-ի իմացությունս ահագին լավացավ, դրան գումարած նաև ահագին բան սովորեցի Լինուքսի մասին։ 
  • Սկսեցի ինքս ինձ բացիկներ ուղարկել։ Դեռ անցյալ տարի սկսել էի postcrossing անել, բայց ինչ-որ պահի հասկացա, որ ուզում եմ այցելածս քաղաքներից ավելին հիշել, քան կարող եմ ֆոտոներից կամ բլոգային գրառումներից, ուստի սկսեցի բացիկները՝ ինքս ինձ ինչ-որ մեսիջ փոխանցելով։ Սկսեցի Մյունխենից, հաջորդը Պալմա դե Մայորկան էր, հետո՝ Պրահա, Դրեզդեն, Բեռլին, իսկ ունեցածս վերջինը Երևանից է, երբ ես, Մարիօն, Մարկուսը, Ավետն ու Լարոն մեր խոհանոցում նստած զավզակում էինք՝ գնալուցս անմիջապես առաջ։
  • Ունեցա առաջին մասնագիտական աշխատանքը Բիֆիզիկայի ինստիտուտում. թեև կարճաժամկետ ու փոքրիկ բան էր, բայց ահագին բան սովորեցի, մի քանի բանի գլուխ էլ կերա լաբում։
  • Անասնագոմից մի վայր տեղափոխվեցի, որը հանգիստ սրտով կարող եմ տուն անվանել։
  • էս կետը համախմբում է մի քանի բան, որ շատ-շատ ուզում էի անել, բայց չէի արել, ու միայն այս տարի էր, որ դրա հնարավորությունն եղավ, ինչի համար շատ ուրախ եմ։ Սրա առաջին ենթակետի շնորհիվ տարին աննկարագրելի սիրուն սկսեց (դրսում մնալուց մի երկու օր հետո), իսկ երկրորդի շնորհիվ էլ սիրուն կավարտվի (հույս ունեմ)։ 
  • Շատ-շատ էքսպերեմենտալ տարի էր՝ էքսպերիմենտներ համալսարանում, էքսպերիմենտներ կյանքում։ 
Իսկ ընդհանրապես, տարօրինակ տարի էր 2017-ը։ Երբևէ էսքան երկատված չէի զգացել, ինչքան այս տարի։ Մի կողմից՝ համալսարանը, դասերը, Գերմանիան հետաքրքիր են, բայց երբեմն պահ ա գալիս, որ ֆանտաստիկ կերպով ատում եմ էն ամենն, ինչ շրջապատում ա ինձ էստեղ։ Երբեմն մտածում եմ մի քիչ երկար մնալ էստեղ, երբեմն էլ՝ չեմ համբերում, թե երբ եմ մեկ ուրիշ տեղ գնալու, մի նոր փորձառություն սկսելու։ Երբեմն թվում ա, որ էս էնպիսին եմ դառնում, ինչպիսին ուզում էի լինել, երբեմն էլ թվում ա, որ շուրջս ամեն ինչ սխալ ա, ես սխալ եմ։

Կարծում եմ՝ 2018-ն էլ նույնպիսի էքսպերեմենտալ տարի ա լինելու, բայց հույս ունեմ՝ ոչ էսքան կտրուկ մաքսիմումներով ու մինիմումներով։ Ու բացարձակապես չգիտեմ, թե ինչ եմ անելու, ուր եմ գնալու կամ որտեղ սովորելու ու արդյո՞ք երբևէ գտնելու եմ էն վայրը, որտեղ ես ինձ օտար չեմ զգա։


Comments

  1. Ռու՜բ շնորհավոր ընգեր։ Էս տարի ավելի հետաքրքիր ու մարդաշատ, ավելի քիչ հեղհեղուկ կյանք ու մտքեր քեզ։ Ես վերջը ոնց որ թե երջանիկ եմ, դու էլ պիտի լինես, որ խախանդվենք։ԴԴ Ու միշտ իմացի, որ մենակ չես, միշտ էլ քեզ հիշում ու կարոտում ենք։

    ReplyDelete
    Replies
    1. Մերսի, Մարիօն։ Մարդաշատը չգիտեմ, բայց ավելի հետաքրքրի հույս ունեմ։ Հա, դու էլ տենց երջանիկ մնա. երբ դու երջանիկ ես, մարդու երջանկանալը գալիս ա։

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը