Posts

Showing posts from October, 2017

Իրինա-Արինա-Միլենա-Էլենա

Արդեն լրանում է մեկ տարին, որ մենք միասին ենք։ Ի նշան տարեդարձի, վերջապես կավարտեմ գրառումս Նրա մասին։ Մեկ տարի առաջ, երբ տեղափոխվեցի հանրակացարան, ամենուր դատարկություն էր. խոհանոցում ոչինչ չկար, սակայն սառնարանում մեն-մենակ տեղավորված էր մի բանկա միայնակ ջեմ։ Եթե կար ջեմ, ապա պետք է լիներ նաև ջեմի տիրակալը կամ տիրուհին։ Սոցիոֆոբությունս մի կերպ հաղթահարելով թակեցի հարևանիս դուռը. ի վերջո բնակարան ենք կիսելու, գոնե պետք է ծանոթանայինք։ Դուռը ոչ ոք չբացեց. դասերը դեռ չէին սկսել, ինքն էլ՝ չէր եկել։ Փոստարկղի վրա փակցված ազգանունից հասկացել էի, որ գերմանացի է։ Մտածում էի՝ հետը գերմաներեն կխոսեմ, գերմաներենս կլավանա, կօգնի էստեղի ապրելակերպը հասկանալ, հենց գա, միանգամից սկելու է պլաններ կազմել, թե ով երբ է մաքրություն անելու... Շատ բան էի մտածում, սակայն երբ նա եկավ, ոչ մի կերպ ծանոթություն չնախաձեռնեց, ես էլ հետը ծանոթացողը չէի, եթե չնկատեի, որ անընդհատ անհանգիստ բաղնիք ներսուդուրս է անում։ Երևի ուզում էր լողանալ, իսկ մենք քանի օր տաք ջուր չունեինք, ստիպված դուրս եկա, որ զգուշաց