Posts

Showing posts from April, 2021

ֆալաֆել ու դատարկություն

Առաջին հանդիպումից հետո Ռ.-ն ասում ա, որ ինքն աղջիկ է, անունն էլ՝ Եվա։ Երրորդ հանդիպմանը զգում եմ, որ նույնիսկ եթե ինձ ոչինչ ասած չլիներ, կհասկանայի, որ աղջիկ ա։ Ո՞նց առաջին հանդիպման ժամանակ չէի հասկացել։ Եվան հարցնում ա, ո՞նց կլինի հայերեն you are gorgeous. Մի քիչ խմած եմ, երկար մտածում եմ, մտածում ու ասում՝ «դու շատ սիրուն ես»։ Եվան անընդհատ կրկնում ա՝ դու շատ սիրուն ես, դու շատ սիրուն ես, շատ սիրուն ես։ Ես թեքում եմ գլուխս ու ասում, որ պետք ա գնամ տուն։ Եվիից առաջ էլ Գ.-ն էր ասում՝ դու շատ սիրուն ես, դու շատ խելացի ես, դու շատ... Ու ես էլի որոշեցի, որ պետք ա գնալ։ Ինչու՞ չես կարողանում կոմպլիմենտներ ընդունել, ասում էր Գ-ն։ Ինչու՞ ես նենց նայում, ոնց որ քեզ հեր եմ քրֆել։ Չգիտեմ։ Գ.-ից առաջ նույնն էին ասում x-ը, y-ը, z-ը ու մի շարք փոփոխականներ։ Չգիտեմ։ Բայց ես պիտի տուն գնամ։ Խմած եմ, բայց էնքան, որ մտքերս նորմալ էին, քայլերս էլ։ Բայց նաև էնքան, որ թքած ունեմ, որ ֆալաֆել ուտելուց սոուսը բերանիս վրայով ծորում է, հասնում վզիս։ Էնքան, որ ռիսկ եմ անում սկուտեռ քշել, բայց նաև գիտեմ, որ գ