Posts

Showing posts with the label Երևան

Մենքերը

Մենք ծխում ենք բլուրի գագաթին, անձրևի տակ ու խոսում էն մասին, թե ինչքան անիմաստ ա էս ամեն ինչը ու դեռ ինչքան ա մեր համար վատանալու։ Մենք կանգնած ենք Կասկադի վերևում, զզվելի անձրև ա մաղում, ու լույսը դանդաղ բացվում ա։ Մենք խոսում ենք էն մասին, թե ինչքան անիմաստ ու բարդ ա էս ամեն ինչը։ Մենք նստած ենք կանաչ, ճռճռացող ճոճանակներին, իրար հետևից սիգարետ ենք կպցնում ու նայում անցնող մարդկանց։ Մենք էլ խոսում ենք, թե ինչքան չի ստացվում ապրելն ու թե ինչն ենք սխալ անում։

Լոխումն ու ուրախությունը

Բացվում ա լոխումի տոպրակն ու սպիտակ փոշին ծածկում ա ինձ։ - Լրիվ լոխումի փոշի եղա։ - Լոխումի փոշի չի, շաքարի փոշի ա։ Ծիծաղում ենք ու ես լոխումը լոխումի հետևից խցկում եմ բերանս։ Խեղդվում ենք, ծիծաղում ու թափ տալիս սպիտակ փոշին։ Ինչ-որ անհասկանալի կապ կա լիաթոք ծիծաղի ու ռախատ լոխումի մեջ, որ երբեք չի բացահայտվի։ - Մի բան ասեմ էլի երեխեք ջան,- մոտենում ա մի քանի քայլ հեռու կանգնած միջին տարիքի տղամարդը։ Փորձում եմ դեմքիս լրջագույն արտահայտությունն ընդունել, նայում ենք իրեն։ - Միշտ ուրախանում եմ, որ ձեր նման ուրախ մարդիկ կան աշխարհում։ Ուրախ մարդը այ սենց ա լինում։ Ես ու Ա-ն նայում ենք իրար, ու ծիծաղի հաջորդ նոպան ա բռնում։ Մենք` աշխարհի ամենաուրախ մարդիկ։ Եթե դեպրեսիան ու անձի զանազան խանգարումները աստվածներ ունենային, իրենք էլ հիստերիկ կծիծաղեին։ Ուրախությունը` ինչպես անհաս փառքի ճամփա մեր համար, երջանկությունը` ինչ-որ անկայուն էնտրոպիա, որ մի քանի վայրկյանից ավել չի տևում։ Մենք վաղուց չենք ծանոթ, բայց մեռնելուց ու անիմաստությունից ահագին հասցրել ենք խոսել։ Ծիծաղում եմ, աչ

Բա հետո՞

Image
- Բա ի՞նչ ես անելու։ - Բա հետո՞։ - Բա մարդ էլ Գերմանիան կուզենա թողի, գնա՞։ - Բա տու՞նդ, բա Քաո՞սը։ - Բա դեռ ոչինչ չե՞ս գտել։ Հազարավոր «բա»-երից ու հարցերից խճճվում եմ։ Էլի չեմ կարողանում որևէ մեկի հետ խոսել․ ընկերներս սկսում են հազարավոր հարցերի շղթաները ու միակ լուծումն էլի բոլոր թաբերը փակելն ու գիրք կարդալն է։ Տանը չեմ կարողանում մնալ․ դեռ չեմ ընկալում իմ սեփական որոշումը։ Չեմ ընկալում, որ պետք է իրերս դասավորեմ արկղերում, մտքերս՝ համապատասխան դարակներում, հավաքեմ սեփական փշրանքներս ու առաջ գնամ։ Կամ հետ, չգիտեմ։ Ինձ էնպես եմ պահում, ասես ամեն ինչ օքեյ է, բայց ես ուզում եմ գոռալ, ուզում եմ լիքը լացել, բայց ախր էս հրաժեշտն ի սկզբանե պլանավորված ու գծված ա։ Կլինի՞ քեզ չպահես էնպես, ասես հենց էսպես էլ պիտի լիներ, ասես սա աշխարհի ամենանորմալ վիճակն ա, ասես ամեն ինչ հեշտ ու հանգիստ պիտի լինի։ Չի լինում գնալ, չի լինում մնալ, երկու վիճակների միջև հավասարակշռությունը բացակայում է։ Դու ինձ չես խնդրի, որ մնամ, որովհետև ի սկզբանե բացառված էր այս հարցադրումը։ Գերմանիան տուն չդարձավ, Հայ

Մարիօն Զարթոնքի և այլ աշխարհներում

Image
Ինչ-որ մեկն արդեն պատրաստվում էր «play» կոճակն, ինչից հետո նա պիտի հագներ կարմիր վերնաշապիկը, կապույտ կոմբինիզոնը, դներ կեպին, փակցներ մորուքն ու վազեր մահվան ցիկլում այնքան ժամանակ, մինչև հասներ խաղացողի նպատակին։ Բայց կոճակը դեռ սեղմված չէր , մենք զրուցում էինք Զարթոնքի աշխարհում։ Նա պատմում էր, որ թեև անընդհատ կռվում էր քայլող սնկերի ու դևի հետ, ազատ ժամանակ բլոգ էր գրում, պատմում, թե ինչքան էր տխրում ամեն անգամ դևի հետ կռվելիս, քանի որ խաղից դուրս, երբ  ինքն ու դևը  հերթական անգամ վերածնվում էին, միասին ֆիլմեր էին նայում ու թքած ունեին հիմար արքայադստրերի վրա։ Նա պեղումներ էր անում, գտնում մեռած սնկերի գերեզմանները և նրանց թաղման ծեսերն ուսումնասիրում։  Նաև խոսում էր իր աշխարհի կռիվների մասին, բարձրացնում բոլոր բնակիչների իրավահավարության, կրթություն ստանալու և այլ իրավունքները։ Հենց այդ խնդիրների մասին խոսելու շնորհիվ նա խաղից դուրս մի աշխարհ հաղթահարեց, և հայտնվեց Զարթոնքի աշխարհում՝ որպես ամենաբարձր միավորներ ունեցող մասնակից։ Ես էլ էի այնտեղ, բայց ամենաբարձր արդյունքներու