Բա հետո՞

- Բա ի՞նչ ես անելու։
- Բա հետո՞։
- Բա մարդ էլ Գերմանիան կուզենա թողի, գնա՞։
- Բա տու՞նդ, բա Քաո՞սը։
- Բա դեռ ոչինչ չե՞ս գտել։

Հազարավոր «բա»-երից ու հարցերից խճճվում եմ։ Էլի չեմ կարողանում որևէ մեկի հետ խոսել․ ընկերներս սկսում են հազարավոր հարցերի շղթաները ու միակ լուծումն էլի բոլոր թաբերը փակելն ու գիրք կարդալն է։ Տանը չեմ կարողանում մնալ․ դեռ չեմ ընկալում իմ սեփական որոշումը։ Չեմ ընկալում, որ պետք է իրերս դասավորեմ արկղերում, մտքերս՝ համապատասխան դարակներում, հավաքեմ սեփական փշրանքներս ու առաջ գնամ։ Կամ հետ, չգիտեմ։ Ինձ էնպես եմ պահում, ասես ամեն ինչ օքեյ է, բայց ես ուզում եմ գոռալ, ուզում եմ լիքը լացել, բայց ախր էս հրաժեշտն ի սկզբանե պլանավորված ու գծված ա։ Կլինի՞ քեզ չպահես էնպես, ասես հենց էսպես էլ պիտի լիներ, ասես սա աշխարհի ամենանորմալ վիճակն ա, ասես ամեն ինչ հեշտ ու հանգիստ պիտի լինի։

Չի լինում գնալ, չի լինում մնալ, երկու վիճակների միջև հավասարակշռությունը բացակայում է։ Դու ինձ չես խնդրի, որ մնամ, որովհետև ի սկզբանե բացառված էր այս հարցադրումը։ Գերմանիան տուն չդարձավ, Հայաստանը՝ երբեք էլ տուն չի լինի։



Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը