Posts

Showing posts from July, 2018

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Image
1 Նիբիրուում մթնոլորտը չափազանց թեժ էր: Դե էնտեղ միշտ է թեժ լինում. ցերեկները՝ մոտ 200 աստիճան ըստ Ցելսիուսի, բայց ներկաների բանավեճը մթնոլորտն էլ ավելի էր  շիկացրել: Հավաքվել էին բոլոր խոշոր խաղացողները, որպեսզի քննարկեին տիեզերքի թիվ մեկ հարցը. ինչպե՞ս վերացնել հայու գենը: Նիբիրուի կենտրոնում մի մեծ բուրգ կար, բուրգի ճակատին՝ մի աչք, աչքում՝ մասոնական օթյակ, օթյակի կենտրոնում՝ Սորոսը: Սորոսը հաջողակ բիզնեսմեն ու ներդնող էր, բայց այնքան էին ամեն ինչի մեջ նրան մեղադրել, որ նա վաստակել էր մասոնական օթյակի կենտրոնական նստարանը: – Միանշանակ ԳՄՕ: Եկեք հայերին մոդիֆիկացված սնունդ տանք, թող իրենց գեները դրանից մուտացվեն: Արդյունքում իրենք կկորցնեն Աստծու՝ իրենց գենի մեջ թողած հաղորդագրությունը։ Եվ իրենք կդադարեն լինել Տիեզերքի ամենախելացի, ամենագեղեցիկ, ամենաբիթի ու ամենա - ամենա ազգը,– առաջարկեց Սորոսը: – Չէ - հա, ի՞նչ ես ասում: Դու հայու գենի ուժը չգիտես: Սովորական մարդկանց մոտ նուկլեինաթթուների զույգերը ջրածնական կապերով են կապված, իսկ հայերի մոտ՝ բարեկամական: Հլը փորձի իրենց ԴՆԹ-