Posts

Showing posts with the label Մյունխեն

Մի չստացված սիրավեպ

Image
Ես սիրահարվեցի իրեն, երբ դեռ 12-13 տարեկան էի և իմ ամբողջ դեռահաս էությամբ փորձում էի ամեն կերպ հասնել նրան։ Հետագա 7-8 տարիների ընթացքում ես շարունակում էի սիրել, բայց էդպես էլ չէի կարողանում տիրապետել Նրան. գերմաներեն սովորել սկսելու ու կիսատ թողնելու ցիկլն անվերջ շարունակվում էր։ Ժամանակի ընթացքում փոխվում էին սիրելի երաժշտական խմբերը, բայց երգացանկումս գերմանալեզու խմբերը միշտ առաջին հորիզոնականում էին, որոնց երգերն անընդհատ թարգմանում էի ու հաճախ անգիր հիշում։ Նկարի աղբյուրը՝  https://vergecampus.com/2017/02/im-learning-german-great-time/ Երբ փորձում էի մագիստրատուրայի համար համալսարան ընտրել, ահագին կարևորում էի նաև էն հանգամանքը, որ էդ երկրի լեզուն սիրեմ ու ուզենամ սովորել։ Գերմանիան ու գերմաներենն էդ տեսանկյունից առաջին հորիզոնականում էր. տառացիորեն երազում էի առանց բառարանի Ռամշտայնի, Լակրիմոզայի ու Թանցվուտի երգերը հասկանալու և բնօրինակով Կաֆկա ու Մազոխ կարդալու մասին։  Երբ կրթաթոշակի առաջին փուլն անցել էի ու հարցազրույցին էի, հիշում եմ, թե հանձնաժողովի գերմանացի ա

Բաներ, որ ինձ դուր չեն գալիս Գերմանիայում

Image
Գերմանիայի մասին լիքը լավ բաներ կարելի ա պատմել, բայց լավ բաները կսպասեն։ Հիմա հերթն էն բաներինն է, որոնց կա՛մ հազիվ եմ հարմարվել, կա՛մ դեռ չեմ կարողանում հարմարվել։ Կամ արդեն իսկ հարմարվել եմ, ուղղակի հիմա հազիվ ժամանակ ու հավես եմ գտել այս գրառումն ավարտելու, իսկ հին գրածներս ջնջել ափսոսում եմ: Խանութների ժամանակացույց Որպես մարդ, ով ամբողջ կյանքն ապրել է Երևանի ամենալֆիկաշատ մասում՝ Բանգլադեշում, ես միշտ սովոր եմ եղել, որ մոտակայքում շուրջօրյա բաց խանութ կլինի։ Նույնիսկ շենքի տակի փոքրիկ խանութիկներն էին բաց մինչև գիշերվա 11-12-ը։ Իսկ Գերմանիայում կիրակի օրով համարյա ոչ մի խանութ բաց չես գտնի, բաց խանութներն էլ փոքրիկ ու թանկ տեղերն են՝ սովորաբար գնացքների, ավտոբուսների կայարաններում։ Մյունխենում  բոլոր նորմալ խանութները ժամը 20:00-ին փակվում էին, ինչն, իմ իմանալով, պարտադրված է օրենքով:  Մինչև Գերմանիա գալը նաև եկեղեցու մեծ ազդեցությունը չէի պատկերացնում, բայց թե՛ կիրակի օրը խանութների փակ լինելը, թե՛ Բավարայիում 20:00-ի օրենքը ի սկզբանե պարտադրված են եղել եկեղեցու կողմից: 

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը

Image
16:35, Մյունխեն, ավտոբուսի կայարան Ճամփորդելը կայֆ ա, երբ դու մի ուսապարկով գնում ես քո հավեսին ֆռֆռալու, բայց երբ ունես 2 պայուսակ, մի հսկա ուսապարկ եւ ճամպրուկ, որոնց գումարային քաշը քոնինից մեծ ա, էդ ճամփորդությանը կարելի ա անվանել սթրես: Ուղղակի սթրես: Երբ չգիտես ոնց հա՛մ քեզ, հա՛մ իրերդ քարշ տաս, երբ ավտոբուսի կենտրոնական կայարանում ճամպրուկավոր մարդկանց են խառնվում Օկտոբերֆեստից եկող խմած-ճաքած, ոտի վրա մնալ չկարացող մարդիկ: Դրան էլ գումարած՝ հագիդ համարյա ձմեռային կոշիկներ են, որովհետև գրողի տարած տեղ չկար դրանք խցկելու:  Եւ գնալուցդ 35 րոպե առաջ դեռ հայտնի չի, թե գրողի տարած ավտոբուսդ երբ ա գալու: 17:10, ավտոբուսում Ավտոբուսում գտնվելու հիասքանչ պահն ինձ հեշտ չտրվեց: Ժամը 17:00 էր, բայց մեկնումների ցուցանակի վրա ոչ մի Ուլմ գրած չէր: Մի հարկ վերևում ավտոբուսի ընկերության գրասենյակն էր, բայց վախենում էի չհասցնել բարձրանալ ու վերադառնալ, որովհետև մի մեծ հերթ վերելակի մոտ էր, մի հերթ էլ Eurolines-ի օֆիսում: Բայց դե վերջը վազեցի վերև ու իհարկե, հերթն էնքան մեծ էր, որ

Գերհարդն ու գերմաներենը

Image
Գերմաներեն ուզել եմ սովորել մոտ 13-14 տարեկանից, երբ փլեյլիստումս սկսեցին գերակշռել գերմանական խմբերը։ Անընդհատ փորձում էի բզբզալ, սիրած երգերը թարգմանել, բայց դե իրականում մի քանի օրից հոգնում էի ու թողում: Ուղղակի ինչքան էլ սիրում էի գերմաներեն, նույնքան զզվում էի քերականություն ու լեզվի անտրամաբանական կանոններ սովորելուց: Իսկ գերմաներենը երևի «ամենաչքնաղ» քերականությամբ լեզուներից ա:  Չնայած դրան, երբ իմացա, որ մինչև դասերիս սկսելը երկու ամիս գերմաներենի կուրսերի եմ, շատ ուրախացա։ Առաջին օրը 3 րոպե ուշացած մտա դաս, մեկ էլ՝ օհ, աստվածների, A1.2՝ համարյա սկսնակ կուրսն ա, ու դասատուն արդեն գերմաներեն ա խոսում: Ես համարյա ոչինչ չէի հասկանում ու արդեն փոշմանում էի, որ համոզել էի, որ իրեն ամենասկսնակ խումբ չուղարկեն։ Բայց դե ինչքան էլ ամեն ինչ անհասկանալի էր, մի բան պարզ էր. դասատուն ծիտն էր: Նրա արտաքինին նայելուց մարդու մտքով անցած առաջին բառը վստահաբար «հիպպին» է: Շատ արագ հասկացա, որ երկար մազերով, էներգետիկ ու շատ դրական Գերհարդի դասերի համար նույնիսկ առավոտը 6:50 զարթնել ար