Գերհարդն ու գերմաներենը

Գերմաներեն ուզել եմ սովորել մոտ 13-14 տարեկանից, երբ փլեյլիստումս սկսեցին գերակշռել գերմանական խմբերը։ Անընդհատ փորձում էի բզբզալ, սիրած երգերը թարգմանել, բայց դե իրականում մի քանի օրից հոգնում էի ու թողում: Ուղղակի ինչքան էլ սիրում էի գերմաներեն, նույնքան զզվում էի քերականություն ու լեզվի անտրամաբանական կանոններ սովորելուց: Իսկ գերմաներենը երևի «ամենաչքնաղ» քերականությամբ լեզուներից ա: 
Չնայած դրան, երբ իմացա, որ մինչև դասերիս սկսելը երկու ամիս գերմաներենի կուրսերի եմ, շատ ուրախացա։

Առաջին օրը 3 րոպե ուշացած մտա դաս, մեկ էլ՝ օհ, աստվածների, A1.2՝ համարյա սկսնակ կուրսն ա, ու դասատուն արդեն գերմաներեն ա խոսում: Ես համարյա ոչինչ չէի հասկանում ու արդեն փոշմանում էի, որ համոզել էի, որ իրեն ամենասկսնակ խումբ չուղարկեն։ Բայց դե ինչքան էլ ամեն ինչ անհասկանալի էր, մի բան պարզ էր. դասատուն ծիտն էր: Նրա արտաքինին նայելուց մարդու մտքով անցած առաջին բառը վստահաբար «հիպպին» է: Շատ արագ հասկացա, որ երկար մազերով, էներգետիկ ու շատ դրական Գերհարդի դասերի համար նույնիսկ առավոտը 6:50 զարթնել արժի: 

Տատիկ նվիրելու ու տատիկին որևէ բան նվիրելու քերականությունը


Ինքը չէր թողում անգլերեն խոսեինք, ոչ էլ որևէ անհասկանալի բառ էր թարգմանում: Իսկ ո՞նց էր բացատրում. իհարկե,  գրատախտակին նկարելով, ժեստերով, շարժումներով, իրավիճակներով: Կարելի ա ասել՝ ամեն օր պուճուրիկ ներկայացում էինք նայում: 
Գերհարդը քերականությունն էլ էր ծիծաղելի ու հավես կարում դարձնել. ոչ մի անգիր անելու կանոն, ամեն ինչ օրինակներով ու մեզ խոսեցնելով: 
Բայց հիմա, բաներ կան քերականությունից, որ երբեք չեմ մոռանա՝ Գերհարդն էնպես ա բացատրել:


Մեր ամբողջ խումբն ահավոր սիրում էր Գերհարդին, բացի մի ուկրաինացի տղից: Սա Գերհարդի դասերին էն դեմքով էր նստով, ոնց որ քթի տակ աղբ կա: Դասամիջոցին առիթը բաց չէր թողում ասելու. «սա գերմաներենի ինտենսիվ կուրս ա, իսկ սա կլոունադա ա անում»: Մեր մյուս դասատուին՝ Մոնիկային, որը Գերհարդի լրիվ հակապատկերն ա, ֆորմալ, ամեն վարժություն անել տվող, անընդհատ բողոքում էր: Էն խաբարբզիկ էրեխեքի պես հա ասում էր, որ էսինչ էջի էնինչ վարժությունը չենք արել: Բայց գրքի ամբողջ նյութն ավելի հավես ձևով էինք սովորում: 
Ինչևէ, վերջին օրերին անընսհատ ուզում էի, որ Օլեգը չլինի Գերհարդի դասին, որովհետև հենց Գերհարդն իրեն էր նայում, իր տրամադրությունն էլ էր մի պահ ընկնում:


Էսօր Գերհարդի վերջին դասն էր: Երեք հոգով էինք, մնացածը Օկտոբերֆեստի էին: Ես հատուկ էսօր չէի գնացել, որովհետև չէի ուզում վերջին դասին ներկա չլինել: 
Ինչքան էլ ուրախ եմ, որ վերջապես գնում եմ, մեկ ա, ամեն ինչ էնքան արագ անցավ, որ չեմ գիտակցում, որ Գերհարդի դրակոնների փոխարեն գրատախտակին շուտով մի քանի մետրանոց բանաձևեր են լինելու:

Հա, Գերհարդի գովքին պետք ա նաև ավելացնել, որ ինքն շատ իմ պես մտածող մարդ էր: Իմ նկատելով, Գերմանիայի մնացած մասերի համեմատ, Բավարիան բավականին կոնսերվատիվ տեղ ա, բայց Գերհարդը լրիվ  ազատ մտածելակերպով, ամեն «ֆոբիաներից» զուրկ չուվակ էր, ում հետ խոսելու համար նույնիսկ դասամիջոցն էինք զոհում: Բայց հա, դասամիջոցին, երբ քաղաքակրոնական թեմաներից էինք խոսում, Գերհարդն անգլերենը հիշում էր:

Էսօր տենց էլ ռիսկ չարի նրան խնդրեմ, որ ֆոտո անենք:)) Դասի վերջում էլ նա մեզ լավ ինստրուկցիաներ տվեց, թե ոնց լեզուն զարգացնենք ու ցվրվեցինք:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը