Posts

Showing posts from January, 2022

պարզուշիտակ

Խոսի՛ր ինձ հետ ինչ-որ պարզ բանի մասին։ Արի չլինենք կարևոր կամ խելացի, արի ուղղակի լինենք։ Անվերջ նայենք կրակին, ջրին կամ էլ էն երրորդ բանին, որ դեռ չենք ընտրել։ Չլինենք ավելի փոքր քան տարրական մասնիկները, ու ավելի մեծ քան տիեզերքը։ Ու արի մոռանանք տարածության ու ժամանակի, գիտության ու սոցիումի մասին։ Արի գոնե մեկ անգամ ուղղակի լինենք` առանց երեկվա, վաղվա ու այսօրվա։ Արի չփորձենք դուրս գալ լաբիրինթոսից, որովհետև միգուցե ելք չկա, իսկ մենք մեզ պատերին ենք տալիս անիմաստ, աննպատակ։ Գիտե՞ս՝ առավոտյան գետնին նստած պլաստիկ շշերից հրթիռներ եմ սարքում, երեկոյան՝ տապալվում գետնին։ Գլուխս պտտվում է կամ էլ երկրի պտույտին էլ չեմ դիմանում։ Խեղդվում եմ ինֆորմացիայի ու անելիքների հոսքի տակ, բայց ոչինչ անելու իմաստ չեմ գտնում։ Արդյոք կա՞ս դու կամ եղել ես երբևէ, թե՞ քեզ էլ եմ հորինել։ Ես որ հաստատ հորինված եմ։ Ես անընդհատ գրում եմ ամեն ինչի ու ոչնչի մասին։ Միաժամանակ։ Պետք է երևի հաշտվել, որ ուղեղիս էս աղմուկը միայն այն ժամանակ կդադարի, երբ դադարեմ ես։ Բայց մենք գիտենք, որ չեմ կարող սեղմել ինձ անջատելու

***

 Մտնում եմ ԼինկդԻն, ուզում եմ մեռնել, որովհետև բոլորը հաջողակ են, բոլորը գիտեն թե ինչ են իրենց կյանքի հետ անում։ Մտնում եմ Թվիթեր, ուզում եմ մեռնել․ թվատանում գոնե բոլորն են մեռնել ուզում։ Մտնում եմ Ֆեյսբուք, ուզում եմ մեռնել, որովհետև գիտեմ, թե որտեղից եմ գալիս, բայց թե ուր եմ գնում, ոչ մեկ չգիտի։ Մտնում եմ Սփոթաֆայ, ուզում եմ մեռնել, որովհետև գրողը տանի, ինչ ես ուզում մարդուց, ում լսած խմբերի անուններն են՝ Nocturnal Depression, TotalSelfHatred, My Useless Life ու տենց շարունակ։ Մտնում եմ գործի, ուզում եմ մեռնել, որովհետև ում ա պետք էն ամենն ինչ անում եմ։ Մտնում եմ տուն, ուզում եմ մեռնել, որովհետև էլ ի՞նչ կա անելու տանը։ 

Մենություն (ձմեռ)

Image
Քո յուրաքանչյուր քայլ այնքան ցավոտ կլինի, ասես քայլում ես բազմաթիվ դանակների շեղբերի վրայով, որ արնահոսելու աստիճան սուր են։ Ես կօգնեմ քեզ, եթե պատրաստ ես այսպես տառապել։ «Փոքրիկ ջրահարսը», Հանս Քրիստիան Անդերսեն Ես ջրահարսը չեմ, բայց ամեն քայլ անելուց զգում եմ ցավն ու հիշում քեզ։ Հոգեկան ցավը վերածել ֆիզիկականի․ պետք է հորինել ցավի պահպանման օրենք և կոչել իմ անունով։ Էսպես գոնե ժամանակի ընթացքում դանդա՜ղ թեթևացող ցավը կհիշեցնի, որ սա էլ կանցնի։ Սիրելիս, սա էլ կանցնի, չէ՞։ Ես պատրաստ էի քայլել բոլոր թրերի և դանակների վրայով քեզ համար, բայց ի՞նչ են էդ շեղբերը իմ ներսի փշերի դիմաց․․․            Մի օր ես տեսա լույսն աչքերումդ,           Բայց հիշողություններիս նման էլ չի լինելու։           Ես մեկ ուրիշն եմ արդեն, փորձել եմ՝ հետադարձ չկա,           Ես մոլորվել եմ ձյան դաշտերում՝ իմ տնից շատ հեռու։ [1] Մտքումս ձյան արահետներն են, իսկ ես ստիպված նայում եմ կոդերին ու հոդվածներին, իրենք էլ՝ ինձ։ Նայում եմ, ոչ թե կարդում կամ գրում, որովհետև միակ զգացողությունը հիմա որ ունեմ զզվանքն ա։ Սիրելի գիտ