Posts

Showing posts from August, 2019

Մաքսիմում - մինիմում

Մեկ-մեկ մոտիվացիան սառը ջրվեժի պես թափվում ա գլխիս ու ես ուզում եմ ամեն ինչ և ամենուր։ Ուզում եմ ունենալ բազմաթիվ կյանքեր, որպեսզի կարողանամ սովորել էդ ամենը, կարողանամ անընդհատ կրթվել, անընդհատ զարգանալ, տարբեր տեղերում ապրել ու ապրել, ուղղակի ապրել։ Գնալ աշխարհի ամենասիրուն տեղերը, խոսել աշխարհի ամենասիրուն լեզուներով, տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում ու աշխատում մոլորակի բոլոր ծայրերում։ Բացահայտել բևեռները, իջնել օվկիանոսի հատակ, թռնել տիեզերք։ Բոլոր ուղղակի և անուղղակի իմաստներով։ Բայց միակ բևեռները որոնք կան իմ կյանքում, դրանք տրամադրության բևեռներն են։ Ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչ են զգում մարդիկ, ովքեր ստաբիլ տրամադրություն ունեն։ Ովքեր էյֆորիայի մեջ չեն վազվզում մի քանի շաբաթ, իսկ հետո նույնիսկ խոսելու կարողությունը կորցնում։ Ինչքան բարձր են մաքսիմումները, էնքան ավելի խորն են մինիմումները։ Կային ժամանակներ, երբ հորիզոնում տեսանելի մաքսիմումներ կային․ մոտիվանում էի, տառապում էի, հասնում դրանց։ Իսկ հիմա, մեկ-մեկ  լինում են պիկեր, բայց անդունդներն ավելի շատ են։ Երբեմն