Posts

Showing posts from March, 2019

Թեզն ու կյանքը

Ինչպես ցանկացած իրեն հարգող թեզ, իմն էլ է բաժանված գլուխների ու մասերի։ Բայց խիստ վերնագրերը, խուճուճ բանաձևերը, գունավոր գրաֆիկները ու նույնիսկ արդյունքները չե՛ն, որ սահմանում են թեզս։ Գնահատողի համար՝ դրանք են, իսկ իմ համար սա ավելին էր քան գիտական աշխատանքը, այնինչ նույնիսկ գիտական աշխատանքի կոնտեքստում չէի դիտարկում։ Թեզիս հետ չծնվեցի, բայց մեռա ու վերածնվեցի։ Դեպրեսիայից հետո ամիսներ շարունակ թեզս միակ բանն էր, որ ինձ առաջ էր տանում։ Երբ բացվում էր Մաթլաբը, երբ սև-սև ֆոնի վրա աչքիս էին ընկնում սպիտակ ֆլյուորեսցենտ մոլեկուլները, կյանքս ժամանակավոր իմաստ էր ստանում։ Վերջին շրջանում օֆիսակից կոլեգաներս ասում էին՝ հերիք ա մանյակի նման աշխատես, ղեկավարս ասում էր, որ բավարար են արդյունքներդ, սկսի գրել, բայց ես չէի կարողանում։ Գիտակցորեն ու ենթագիտակցորեն ձգձգվում էր էս պրոցեսը, քանի որ թեզիցս դուրս ես գոյություն չունեի։ Ես չէի կարողանում ոչինչ անել տանը, ես չէի ուզում տանը լինել․ ես էի, համակարգիչս ու կապույտ ծածկոցը, որ համալսարան էի բերել։ Ավարտը միշտ մոտ էր․ ես իրեն էի ձգտում էք