Posts

Showing posts from September, 2021

ցավի պահպանման օրենք

Ինձ թվում էր՝ չափից դուրս աշխատելը coping mechanism ա, բայց գնալով ավելի եմ համոզվում, որ ընդամենն ինքնավնասման միջոց ա։ Ի՞նչ տարբերություն կտրել քեզ, թե՞ էնքան գործ ունենալ, որ ուղեղդ ուղղակիորեն չկարողանա մի թեմայից մյուսին թռնել։ Ի՞նչ մակերևութային լարվածության ուժեր կան, ո՞նց լուծել դեԲուրի ալգորիթմը, ո՞նց եմ ուսանողներիս օսցիլոսկոպը բացատրելու, հաստա՞տ Անակոնդան տեղադրել եմ։ Եվ ամենավերջում՝ ինչու են էս նանոխողովակներն էսքան տարօրինակ... Ես դեռ նյութ պիտի գրեի, բա էն բութքեմփի հարցերը։  Գլուխս պտտվում էր նույնիսկ մինչև Քրիստիանիա մտնելը։ Ամեն ինչ շատ է, չափից դուրս շատ։ Ուղեղս հրաժարական ա տալիս, բայց տեսանք թե ինչ եղավ վերջին արձակուրդի ժամանակ։ Ինձ հանգիստ չի կարելի, ինձ չափից շատ աշխատել չի կարելի։ Քրիստիանիան սիրուն էր, հետո դառնում ա սարսափելի։ Մի երկու տարի առաջ մենակ Քաոսի ներկայությունը կհանգստացներ, բայց էս մի քանի օրը մտածում էի՝ ի՞նչն էր ինձ իրա հետ կապում։ Մտքերս բարձր են, ուզում եմ հերթական անգամ փախնել ինձանից, աշխարհից։ Մեկ-մեկ քանդվում ա էն պատրանքը, որ արածներումս

հավերժական ձմեռ

Հյուսիսում անընդհատ արևից են խոսում։ Հյուսիսում անընդհատ արևին են սպասում։ Արևոտ օրերին բոլորը դրսում են, ասես էդ մի քանի ժամում կարողանալու են ամբողջ տարվա վիտամին Դ-ի պաշարը կուտակել։ - Արի դրսում սրճենք, վերջին արևն է, հետո ամիսներով չես տեսնի,- ասում է կոլեգաս։ - Ես չեմ սիրում արև,- ասում եմ հերթական անգամ ու էլ չեմ լսում պատասխանը, որովհետև ստանդարտ տեքստեր են ձմեռվա մասին։ Ժամանակին ուզում էի Արկտիկայում ապրել, որտեղ ձմռանը հավերժական գիշեր է։ Հիմա ընդամենն ամեն անցնող օրվա հետ նայում եմ մայրամուտին ու մտածում, որ մի քիչ էլ մոտեցանք ձմռանը։  Ձմռանը կտեսնեմ քեզ։ Երևի կտեսնեմ։ Ձմռանը կտանեմ քեզ այնտեղ, ուր արևն ընդամենը երկու ժամով գալիս ու արագ հեռանում է։ Ուզում եմ լինես դու՝ Լապլանդիայի հեռավոր խրճիթում, լինեն բևեռափայլի լույսերն ու նորից կարողանամ դիպչել քեզ։ Չնայած՝ Լապլանդիան, խրճիթը ու նույնիսկ բևեռափայլերն էական չեն, կլինի՞ նորից տեսնեմ քեզ։ Ես քեզ կպատմեմ արեգակնային քամիներից ու անհանգիստ ատոմներից։ Նանոխողովակների մասին չես մոռացել, գիտեմ։ դու կխոսես ապատեղեկատվություննե