Posts

Showing posts from January, 2018

Գիտությունն ու սոցիալիզացիան

Տարիներ առաջ, երբ վերջապես կողմնորոշվեցի մասնագիտական ընտրության հարցում, ֆիզիկան ընտրելու պատճառներից մեկը (թեև երկրորդային, երրորդային պատճառ էր) այն էր, որ կարծում էի գիտությամբ զբաղվելու նվազեցնելու եմ շփումս մարդկանց հետ։ Մտածում էի՝ կլինեմ ես, իմ գրքերը, հաշվարկները և վերջ։ Բայց դա մեծագույն սխալ պատկերացում էր, որը, սակայն, հիմա եմ հասկանում։ Չգիտես ինչու՝ ես հարցեր տալ չեմ սիրում։ Ներսումս մեծ ֆոբիա կա՝ ինչ եթե հիմար հարց տամ։ Ու նույնիսկ երբ ուժերս հավաքեմ ու հարցնեմ, դա կլինի երբ տակով ու վրայով թեման ուսումնասիրեմ, այսինքն` երբ կարելի է ասել, որ հարց տալու անհրաժեշտություն էլ չի լինի։ Իմ շատ սիրելի Մառոզովն ասում էր, որ հիմար հարցեր չկան, կան հիմար պատասխաններ։ Ես հաղթահարել էի իրեն հարցեր տալու վախը, բայց ցավոք, այլ մարդկանց դեպքում չի գործում։ Դասերի ընթացքում սոցիալիզացվելու կարիք առանձնապես չի լինում, բայց այս կիսամյակ սկսել եմ պրակտիկաներիցս մեկը, որը պահանջվում է իմ մագիստրոսական ծրագրով։ Քանի որ անծանոթ պրոֆեսորների դռներ ընկնելու ոչ ցանկություն, ոչ էլ մոտ

Գունավոր Ապոկալիպսիս

Image
Ալիսը եկավ հենց էն պահին, երբ ես ավարտել էի "Color of Magic"-ն ու գուդրիդսյան տարին պատվով հաղթահարել։ Ալիսն ու Քաոսը շատ ոգևորված էին, որ կարող են բլրի գագաթից ամբողջ քաղաքի հրավառությունները նայել, դե ես էլ «զա կամպանիյու» որոշեցի կիսել նրանց պլանները, թեև հրավառության հետ առանձնապես սեր չունեմ (բացառությամբ «Մատանիների տիրակալի» էպիկ վիշապ-հրավառության)։ Նոր շրջակայքին ոչ մեկս էլ լավ ծանոթ չէր, ու գնացինք նոր տարածքներ հայտնագործելու։ Ես մի «լքված տուն» հայտնաբերեցի, որը ծածկված էր կանաչ բաղեղներով, ու արդեն ուզում էի ինձ ներս գցել, երբ Քաոսի ու Ալիսի ծիծաղին խառնված կովերի բառաչ լսեցի։ Իմ կանաչ, լքված տունը ուղղակի մի մեծ գոմ էր, ուստի ես իմ ամբողջ կովաֆոբիայով հանդերձ հակառակ կողմ փախա։ Կովերից հազիվ էի ուշքի եկել, երբ գլխիս վերևով սագերի երամը աղմուկ աղաղակով թռավ-գնաց: Բլրի գագաթից քաղաքը նման էր միայն լույսերով զարդարված հսկայական տոնածառի. թվում էր, թե լույսերի առկայծում են, մարում և նորից վառվում։ Ժամը տասներկուսը դեռ չէր եկել, բայց իմ համար սա էր