Posts

Showing posts from February, 2021

It cannot be a journey, if it doesn't have a beginning

Գնացքը Ստոքհոլմի կայարանից պոկվում է դեպի մոխրագույն անվերջություն։ Տագնապը կրծքավանդակումս մի վերջին անգամ գալարվում է ու պոկվում դեպի որովայն՝ սահուն վերածվելով դաշտանի ցավի։  - Շնչի՛ր, Ռու՛, խորը շունչ քաշիր։ - Հանգի՜ստ, Ռու՜, հանգիստ, Ռու։ Շնչիր, արտաշնչիր, շնչիր։ Արդեն սովորական ա ինքս ինձ բարձրաձայն հանդարտեցնելը տագնապի ժամանակ։ Միշտ մեկը պետք է հանգիստ ձայնով խոսի՝ որպես ձայնը ռացիոնալի։ Ուժեղ տագնապը սկսեց, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստոքհոլմում, ու մտքերը, որ ամեն ինչ, միևնույն է, չի ստացվելու, հաղթեցին մնացած բոլոր մտքերին։ Անձնագրային ստուգման ժամանակ տագնապն արդեն խեղդում ա. հերթում ինձանից կանգնած մարդկանց զգալի մեծամասնությանը շատ երկար հարցաքննում են, փաստաղթեր նայում, հետ ուղարկում։ Սառը քրտինք, սրտիս աշխատանքը լսում եմ։ Թվում ա՝ բոլորը նայում են ինձ, տեսնում անհագստությունս։ Թվում ա՝ տագնապելուցս կմտածեն, որ հանցագործ եմ։ Հերթս հասնում ա, ժպտացող երիտասարդ կինը սկանավորում ա անձնագիրս ու կեցության քարտս։ - Լու՞նդ։ - Լունդ, ասպիրանտուրա,- պատասխանում եմ։ Ոչ մի ա