Posts

Showing posts from February, 2018

Ձյունիկներ և քաքիկներ (ասք հարևանների մասին)

Երբ իմացա, որ նոր տանը պետք է մուտքն ու բակը պարբերաբար մաքրենք, սկսեցի կասկածի տակ դնել տեղափոխվելուս որոշումը։ Նախամուտքում օրացույց է կպցրած ու ամեն շաբաթվա համար գրած, թե մաքրելու ում հերթն է։ Բայց ամենասարսափելին ոչ թե շաբաթը մեկ մաքրությունն է, այլ էն փաստը, որ մենք պատասխանատու ենք նաև մայթի համար. ձյուն գալու պարագայում պիտի առավոտվա 6։00 - 7։00 ընկած ժամանակահատվածում մայթը մաքրենք, հակառակ դեպքում եթե մեկն ընկնի էդտեղ ու ոտքը ջարդի, մենք ենք պատասխանատու։ Էս տարի բավականին ձյունառատ էր/է, ու դրա ձեռքը ես դարձա բոլոր եղանակի տեսությունները կարդացող ու հույս ունեցող, որ մեր շաբաթվա ընթացքում ձյուն չգա։ Ես՝ հնամյա աթեիստս, աղոթում էի բոլոր աստվածներին, պատրաստ էի նույնիսկ հակաձնային րիտուալներ իրականացնել, որ միայն թե ձյուն չգար այն օրերին, երբ մենք պիտի մաքրեինք։ Եվ գոյություն ունեցող աստվածներն ու չաստվածները մինչ այժմ բարեգութ են գտնվել իմ նկատմամբ։ Բայց թեև ձյունիկներին չենք հանդիպել, հասցրել ենք քաքիկներին հանդիպել։ Մի օր առավոտյան տանից դուրս գալուց դուռը բացում ենք