Posts

Showing posts from June, 2018

Տպավորություններ գերմանական առողջապահական համակարգի մասին

Image
Մինչև բուն գրառումը սկսելը, պետք է նախազգուշացնեմ, որ թեև կարծիքս հիմնավոր է, բայց միևնույն ժամանակ նաև էմոցիոնալ հիմքեր ունի։ Բախտի (ավելի շուտ բախտ չունենալու) բերմամբ կամ պատահմամբ, հասցրել եմ որոշակիորեն շփվել գերմանական առողջապահական համակարգի հետ, և հակառակ մինչև էստեղ գալու պատկերացումներին, այն հասցրել եմ ավելի շատ բացասական լույսի տակ տեսնել։  Մինչև բուն բողոքիս անցնելը, փորձեմ կարճ ներկայացնել համակարգը։ Կախված աշխատավարձի չափից և որոշ այլ հանգամանքներից (օրինակ՝ մասնագիտություն, ուսանողի կամ գործազուրկի կարգավիճակ), հնարավոր է ընտրել երկու տիպի ապահովագրությունների միջև. հանրային (public) և մասնավոր (private)։ Մարդկանց մեծամասնությունն ապահովագրված է հանրային ապահովագրական ընկերությունների կողմից, և այս պարագայում տրամադրվում է պլաստիկ քարտ, որը պետք է օգտագործել բժշկի յուրաքանչյուր այցելության ժամանակ։ Ապահովագրված անձը վճարում է միայն ապահովագրության ամսական գումարը, որն էլի տարբեր է՝ կախված վերոնշյալ հանգամանքներից, բայց բժշկին այցելելու ժամանակ վճարելու կարիք չո

Անէացում կամ tired high*

Ինչ-որ պահի արտաքին աշխարհն ուղղակի անհետանում է։ Կարծես՝ դադարում եմ այն ընկալել կամ այն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։ Թվում է՝ փոխում եմ իմ չափողականությունն, ու էս աշխարհից եկող ձայներն ու պատկերներն անէանում են տարածության ու ժամանակի մեջ։ Ինչ-որ պահի ամեն ինչ կարգին է, սակայն երբեմն ինչ-որ մեկը սեղմում է «դադար» կոճակն, ինչից հետո ամեն ինչ կանգ է առնում սառած խավարում։ Hello darkness, my old friend I've come to talk with you again Ականջակալները չի կարելի հանել գիշերը տուն քայլելիս, քանի որ ծառերն ինչ-որ բաներ են ասում, իսկ ես չեմ ուզում իրենց լսել։ Քամին էլ ինչ-որ բաներ է տանում ու բերում, իսկ ինչ-որ տեղ հեռվում արթնանում է հրեշն, ով սնվում է վախով։ «Չվախենաս, թե չէ նա կգա»,- ասում եմ ինքս ինձ, «չվախենաս», ասում են քամին ու ծառերն այնքան բարձր, որ նույնիսկ ականջակալներիս արանքից եմ կարողանում լսել։ Բայց նրանց քաջալերումն ինձ ավելի է վախեցնում։ Վախն իր գագաթնակետին է հասնում, հրեշը մոտ է, իսկ ես չեմ կարողանում գտնել տունս։ Ինչ-որ տեղում մոլորվել եմ, ինչ-որ տեղո