Posts

Showing posts with the label անտառ

Մենություն (ձմեռ)

Image
Քո յուրաքանչյուր քայլ այնքան ցավոտ կլինի, ասես քայլում ես բազմաթիվ դանակների շեղբերի վրայով, որ արնահոսելու աստիճան սուր են։ Ես կօգնեմ քեզ, եթե պատրաստ ես այսպես տառապել։ «Փոքրիկ ջրահարսը», Հանս Քրիստիան Անդերսեն Ես ջրահարսը չեմ, բայց ամեն քայլ անելուց զգում եմ ցավն ու հիշում քեզ։ Հոգեկան ցավը վերածել ֆիզիկականի․ պետք է հորինել ցավի պահպանման օրենք և կոչել իմ անունով։ Էսպես գոնե ժամանակի ընթացքում դանդա՜ղ թեթևացող ցավը կհիշեցնի, որ սա էլ կանցնի։ Սիրելիս, սա էլ կանցնի, չէ՞։ Ես պատրաստ էի քայլել բոլոր թրերի և դանակների վրայով քեզ համար, բայց ի՞նչ են էդ շեղբերը իմ ներսի փշերի դիմաց․․․            Մի օր ես տեսա լույսն աչքերումդ,           Բայց հիշողություններիս նման էլ չի լինելու։           Ես մեկ ուրիշն եմ արդեն, փորձել եմ՝ հետադարձ չկա,           Ես մոլորվել եմ ձյան դաշտերում՝ իմ տնից շատ հեռու։ [1] Մտքումս ձյան արահետներն են, իսկ ես ստիպված նայում եմ կոդերին ու հոդվածներին, իրենք էլ՝ ինձ։ Նայում եմ, ոչ թե կարդում կամ գրում, որովհետև միակ զգացողությունը հիմա որ ունեմ զզվանքն ա։ Սիրելի գիտ

Ջահել վամպիրներ

Image
Մենք կանգնած էին կոտրված ու ժանգոտած հայելու առաջ ու մենք ամենասիրունն էինք։ Ես՝ մանուշակագույն մազերով, դու՝ կանաչ ու մենք աշխարհի ամենագունավորն էինք։ Մենք հավերժ երիտասարդ էինք, մենք ազատ էինք ու մենք երջանիկ։ Ինձ թվում էր՝ դեռահաս վամպիրներ էինք, որ կարող ենք վերացնել աշխարհը կամ վերանալ աշխարհը թողնելով։ Կոտրված հայելում մեր պատկերները չէին ծերանալու, չէին հեռանալու, չէին մոռացվելու։ Կոտրված հայելում մենք էինք՝ էնպիսին ինչպիսին կուզեինք լինել, էնպիսին, ինչպիսին գուցե կայինք։ Էնպիսին, ինչպիսին էլ չկանք... Ես ասում էի, որ չեմ սիրում իմ ծնունդները, քանի որ չեմ սիրում մեծանալ։ Դու ինձ ստիպեցիր սիրել ծնունդներս, որովհետև ես վերածնվեցի որպես ջահել վամպիր, ու մենք ջարդեցինք տարածության ու ժամանակի սահմանները։ Մենք վազում էին շրջաններով ու հասնում միշտ նույն կետին. այդ օրը մենք երջանիկ էինք ու այդ օրը զուգարան գնալու մասին էր։ Ես անընդհատ հայտնվում էի զուգարանի ճանապարհին ու միշտ մոռանում, թե ինչ էի ուզում անել։ Քաղում էի բոլոր լոլիկներն ու խաղողները, վազում թիթեռնիկների հե

Ռոմանծիկ - լուսնածիկ

Image
Հազվադեպ, բայց պատահում է, որ ֆիզիկայի ու շրջապատող աշխարհի մասին այլ գիտելիքներն ընդհանրապես չեն խանգարում, որ աշխարհը լինի նույնքան կախարդական ու սիրուն, ոնց որ փոքր ժամանակ էր:  Երբեմն հեչ կապ չունի, որ գիտես Լուսնի՝ Երկրից ունեցած հեռավորությունը, շառավիղը, գրավիտացիոն հաստատունը, մեկ է թվում է, որ մի քիչ բարձր թռնես, ձեռքդ կհասնի իրեն:  Անտառով քայլում եմ, բայց ոչ թե տուն եմ գնում, այլ ուղղակի գնում դեպի Լուսինը: Թվում ա՝ անտառը հենց վերջանա, կհասնեմ իրեն: Անտառը վերջանում ա, բայց չեմ հասել: Թվում ա՝ կանգնեմ նստարանին, կկարողանամ բռնել: Չէ, չի ստացվում: Ծառը բարձրանալուց միգուցե հաստատ բռնեի, բայց չէ, ես ծառ բարձրանալ չգիտեմ:  — Ռուբի, մոտ 380 000 կմ...  Չէ, չկա նման բան, արդեն հասնում եմ: Ամպերն իմ քայլելուն զուգահեռ լողում են ու մեր ետևում երկինքը պարզ է ու աստղալից: Լուսնին էլ չեմ ուզում բռնել, հիմա որոշեցի ամպերի հետևից վազել, տեսնենք ո՞վ է ավելի արագ:  Ամպերըջրի մանր կաթիլների կուտակում չեն, իրենք փափուկ-փափուկ են: Այ որ բարձրանայի դիմացի սարին ու իրենք էդքան ա

Անասնագոմ

Ես ապրում եմ անասնագոմում։ Իհարկե՛, կարելի է էսքան կոպիտ չլինել, բայց ինչպես իմ շատ սիրելի դասախոսներից մեկն էր ասում՝ եթե ճնշումը նշանակենք ոչ թե «P» տառով, այլ «Ճ», դրանից ոչինչ չի փոխվի։ Հետևաբար, եթե հանրակացարանիս ասեմ անասնագոմ թե ապարանք, դրանից նրա օբյեկտիվ նկարագիրը չի փոխվի։ Ուրեմն պատկերացրեք մի շենք, որը կլինի երևի 60-70 տարեկան, որին ես կանվանեի «սովետական հանրակացարան», եթե ասենք չիմանայի, որ Գերմանիայի հարավը Սովետի հետ ոչ մի կապ չունի։ Ուրեմն, այստեղ իմ բաղնիք-զուգարանում տնավորված են խավարասերները։ Այսինքն՝ նրանք ստանդարտ խավարասեր չեն, այլ ինչ-որ մանր ու սև էակներ, որոնցից սարսափում էի երբ նոր էի եկել։ Հիմա արդեն հարմարվել ենք մեկ մեկու։ Երբ դուրս ես գալիս ընդհանուր միջանցք, դռների բռնակներն էնքան կեղտոտ են, որ չես ուզում կպնել, լվացքի մեքենաներին դայաղված, հա՛, հենց դայաղված ա լվացքի փոշու և հեղուկի դարավոր շերտը։ Նախկին գործընկերներիցս մեկն ասում էր, որ հավաքարարն ամենակարևոր մասնագիտություններից ա։ Ծիծաղում էինք, անցնում գնում էր, բայց հիմա լրիվ լուրջ

Ուլմի ուրվականը

Image
Վերջին ավտոբուսն արդեն գնացել ա: Առաջին անգամ չի, որ ոտքով մութ անտառով տուն պիտի գնամ: Էսօր աստղեր կան: Ես էդպես էլ համաստեղությունները չսովորեցի, բայց երկնքին նայելով եմ գնում, որովհետև կողք նայելը վախենալու ա:  Ծառերից մեկն հարցնում ա՝ կուզես գրկեմ քեզ: Փախնում եմ, բայց մյուսն ա հասցնում գրկի: Գրկում եմ իրան, ծառ ա, երևի շփման կարիք ունի:  Ծառն ասում ա՝ դու ամենալավ Ռուբին ես: Տեսնես քանի՞ Ռուբի է եղել իր կյանքում:  Հազիվ գրկից պոկվեցի, մեկ էլ զգամ՝ վրաս տերևներ ա շպրտում: Տերևները շոյում են քիթս ու մեղմիկ շշնջում՝ մի՛ գնա, Ռուբի: Շարունակում եմ ճամփաս, հետո սկսում են բոքսել քթիս՝ մի՛ գնա, արա՛: Դուրս եմ պրծնում տերևների ու ծառերի զոնից: Հասա իմ սիրած տեղին:  Երբ մառախուղ չի, մի քանի րոպե նայում եմ ներքևում փռված քաղաքի տաք լույսերին, իսկ երբ մառախուղ ա, ես դառնում եմ ուրվական, դիֆուզվում մառախուղի մեջ:  Մի քանի րոպե: Հետո ինքնակարգավորվում եմ ու քայլում եգիպտացորենի դաշտով: Էլի ծառ: Էս մեկն հաստլիկ ա, չի ուզում գրկի ինձ: Բայց հաստլիկի հետևում մեկը

Մի քիչ արյուն, լիքը մածուն

Շոփինգն իմ ամենաչսիրած բաներից ա։ Նոր տեղավորվելուց հետո հատկապես կատաստրոֆիկ ա, որովհետև ամեն ինչ պետք ա առնել՝ սկսած կաթսաներից, վերջացրած տաք շորերով։ Էդ օրն համայն շոփինգի օրերից մեկն էր։ Վերարկու առա, հետո գնացի մի քանի առևտուրս արեցի, տան համար էլ ինչ ասես առա ու խանութներից մեկում հանկարծ չստացվեց քարտով վճարում անել։ Դե ես էլ վերջին կոպեկներս իրար վրա դնելով, վճարեցի, դուրս եկա։ Մոտս ավտոբուսի փող չէր մնացել, ոչ էլ բանկոմատ կար մոտակայքում, հետևաբար՝ ես պիտի քայլեի տուն։ Տուն քայլել ասեմ, դուք հասկացեք՝ մի տաս կիլո ապրանք ձեռքս, մի էդքան էլ ուսապարկումս պիտի մի 3 կմ քարշ գամ։  Եվ այսպիսով, դեռ մի տաս րոպե էլ չէ քայլել, երբ հայտնվեցի գետնին։ Ես մի կողմ թռա, տոպրակներս՝ մյուս։  Ինձ գետնից հավաքելուց հետո, ապրանքներս հավաքեցի, ու կիսալացելով սկսեցի քայլել, որովհետև ոչ միայն մատս էր արյունլվիկ եղել ու սաստիկ ցավում, դեռ մի բան էլ մածնավթար էր եղել, ու տոպրակիս ամբողջ պարունակությունը մածնոտվել էր։ Էնքան անբախտ էի, որ սկի անձեռոցիկ չունեի ու հանեցի, բանդանաս կապեցի մատիս, որ