Ազատ խոսքի իրավունքը

Մի՛ խոսա բռնության ենթարկված երեխայի մասին, մարդիկ սովամահ են լինում Արցախում։
Մի՛ խոսա Արցախի մասին, Տիգրայում ավելի շատ մարդ է սովից մահացել։
Տիգրայն ի՞նչ է, որտե՞ղ է, վերցրու էս հակապուտինյան ստիկեռները կպցրու։
Հերիք եղավ Ուկրաինայից խոսես, բա Աֆղանիստանում ի՞նչ ասեն։
Մուսուլմանների իրավունքների պաշտպա՞ն ես դարձել, տեսա՞ր, Հայաստանը Իրան ա դառնում, նորից տրանս մարդու են սպանել։Ինչի՞ ես տրանս դրոշդ հանել, բա դու հայ չե՞ս, բա Արցա՞խը։ Նորի՞ց Արցախի մասին ես խոսում։ Էլի խոսու՞մ ես, էլի բողոքու՞մ ես, մի քիչ կյանքիցդ հաճույք ստացի։

Ազատ խոսքի ու սոցիալական մեդիաների դարում խոսելու ուժ այլևս չկա։ Մեզանից խլել են սգալու իրավունքը, զգալու իրավունքը, նույնիսկ մեր ցավն ընտրելու իրավունքը։ Ատելության կոմենտները կարդալուց հետո ուշքի չեմ գալիս, էն երեխայի վիդեոն միամիտ նայելուց հետո ուշքի չեմ գալիս, սովամահ մարդկանց նկարները տեսնելուց հետո ուշքի չեմ գալիս։ 

Պրեսիադոն ասում ա, որ ինքնության քաղաքականությունն անիմաստ բան ա, բայց ամեն անգամ մի ինքնությունը մյուսին ճնշում ա։ Դու Արցախի մասին մտածում ես, թե՞ դու տրանս ես։ Դու ֆեմինի՞ստ ես, թե՞ երկրիդ վրա թքած ունես։ Հայաստան վերադառնալու ճանապարհը գնալով մշուշվում ա, էս մի ինքնությունից մնացել ա լեզուն, մշակույթը ու ողջ մնացողի սինդրոմը։ Դու տրա՞նս ես, թե՞ հայ։ Օր մահվանդ քո ինքնությունը ոտնատակ կանեն նույն մարդիկ, ում մասին ուզում ես հոգ տանել։ 

Էս երկու օրն անընդհատ հիշում եմ, թե ինչպես դադարեցի գնալ Արցախից փախստականների ճամբար ու լացելով ինձ զանգող երեխեքին ստիպված էի խաբել, որովհետև տղեքի մոտ միամիտ բերանիցս թռցրի չարաբաստիկ բառն, ու ողջ-առողջ վերադառնալը փոքրիկ հրաշք էր։ 
- Ես ԼԳԲՏ եմ, ինչ եք ուզում, ի՞նչ մեղք ունենք մենք,- ասեցի, երբ ծովագյուղցիք ասում էին, թե սաղ գեյերն են մեղավոր, սաղ աշխարհը գեյերին ա պաշտպանում․․․
Սպանված տրանս կնոջը պաշտպանող չկար, սեռական բռնության ենթարկված երեխեքին պաշտպանող չկար, արցախցուն պաշտպանող չկա։ 

Ս․-ն աշխարհի ամենադաժան բաների միջով անցել ա, բայց ասում ա, որ հավատում ա, որ էս աշխարհում հույս կա։ Ես էլ Ս․-ին եմ հավատում։ Լավ ա լինելու, մենք ատելությունից վեր ենք։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը